Եվրոպացի դաշնակիցները տագնապի մեջ են
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի հակամարտության կարգավորման ԱՄՆ-ի ծրագրի մանրամասները անհանգստացրել են եվրոպացի դաշնակիցներին։ Այս մասին հայտնում է Politico թերթը։
Եվրոպայում մտավախություն ունեն, որ Վաշինգտոնը «կարող է զիջումների գնալ» Մոսկվային՝ հանուն հակամարտության շուտափույթ ավարտի։ «Մասնավորապես, ծրագիրը Ուկրաինայից զգալի զիջումներ կպահանջի, ներառյալ որոշ տարածքների հրաժարումը», - հայտնել են զրուցակիցները:
«Այդ պահանջի բավարարումը կդառնա Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների խրախուսումը և կստեղծի տագնապալի նախադեպ», - ընդգծել է աղբյուրը։