«Հոգատար» հայրը 2-ամյա որդուն անշարժացրել է՝ գլուխը սոսնձելով գորգին. «Փաստինֆո»
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՀայրը 2-ամյա որդուն քնեցնելիս փոքրիկին անշարժացնելու համար գլուխը սոսնձել է գորգին, հաղորդում է «Փաստինֆոն»:
Ամուսնական զույգը բնակվել է Էրեբունի վարչական շրջանում, իսկ դեպքը տեղի է ունեցել այս տարվա հունվարին, սակայն կինն այդ մասին բարձրաձայնել է օրերս, քանի որ իր նախկին ամուսինը վախեցնում է իրեն:
26-ամյա կինը հայտարարել է, որ ամուսինն իրենց 2-ամյա որդուն քնեցնելիս է եղել եւ քանի որ փոքրիկն անընդհատ շարժվել է, «հոգատար հայրիկը», որպես լուծում երեխային անշարժացնելու համար, գլխին սոսինձ է քսել եւ պառկեցրել գորգին, ինչի հետեւանքով երեխայի գլխի հետեւամասում վնասվածք է առաջացել: