Երբեք չանեք սա ԱՄՆ-ում․ ամերիկյան անհեթեթ արգելքները
ՖՈՏՈՏարբեր երկրներում տարբեր կանոններ կան, որոնց պետք է շատ լուրջ վերաբերվել։
Interesnoznat-ը գրում է, որ կան այնպիսի կանոններ, որոնց հնարավոր չէ լուրջ վերաբերվել, քանի որ դրանք միայն ծիծաղ են առաջացնում։ Օրինակ՝ ԱՄՆ-ի տարբեր նահանգներում կան տարբեր օրենքներ, որոնք անհեթեթ են թվում։
Ահա, թե ինչ երբեք չի կարելի անել Ամերիկայում․
Թենեսի նահանգում արգելված է առանց համապատասխան թույլատվության փուչ գերաններ վաճառել։
Մեն նահանգում պաշտոնապես արգելված է կանանց կզակի տակի հատվածին փոշի հավաքելու ավելով դիպչել։
Օրեգոն նահանգում արգելված է մեքենա վարելու ընթացքում մարզվել։
Դելավեր նահանգում արգելվում է շատ կիպ գոտկատեղով տաբատներ հագնել։
Տեխաս նահանգում երեխաներին արգելվում է տարօրինակ սանրվածքներ ունենալ։
Վիսկոնսին նահանգում արգելվում է խնձորի խմորեղենն առանց պանրի մատուցել։
Կանզասում արգելվում է գինին սուրճի բաժակով մատուցել։
Ալաբամա նահանգում արգելվում է պաղպաղակը հետևի գրպանը դնել։
Կալիֆորնիայում արգելված է լողավազանի մեջ հեծանիվ վարել։
Յուտա նահանգում չի կարելի թղթից տոպրակի մեջ ջութակ դնել։