Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Չափազանց բարդ իրադրություն, «մուսկուլների» ցուցադրում տարածաշրջանում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ինչպես ցույց է տալիս ժամանակը, Ադրբեջանը գնալով ավելի է մեծացնում Հայաստանի նկատմամբ պահանջները։ Սա են ցույց տալիս Բաքվից հնչող հայտարարությունները, որոնցից առաջնայիններից մեկը ադրբեջանցիների, այսպես ասած, «վերադարձն» է։ Հերթական անգամ դրա մասին է հայտարարել Իլհամ Ալիևը։ Ու նա այնքան առաջ է գնացել, որ նշել է, թե իբր «այսօրվա Հայաստանի տարածքում գրեթե բոլոր տեղանուններն ադրբեջանական ծագում ունեն. չկա Սևանա լիճ, բայց կա Գյոյչա լիճ»։ Սրանով Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է ապացուցել «Արևմտյան Ադրբեջանի» արհեստական, կեղծ թեզերը։

Ուշագրավ է, որ դրա հետ կապված՝ ՀՀ իշխանությունների կողմից կոնկրետ հերքում կամ լուրջ հակադարձում չկա։ Նիկոլ Փաշինյանը փորձեց ինչ-որ թեթև անդրադարձ կատարել, բայց ստացվեց... «ինչպես միշտ»: Ավելին, կարելի է նույնիսկ ասել, որ իշխանավորներից ոմանք նույնիսկ փորձում էին արդարացնել. օրինակ՝ որ Ալիևի ասածը ներքին լսարանի համար հայտարարություն էր, դրանում ագրեսիա չկա, քանի որ «ադրբեջանցիները հո տանկերով չեն վերադառնալու, մեքենաներն են նստելու և գան»։ Իսկ իրականում Բաքվից նման հայտարարությունները հնչում են ոչ թե ներքին լսարանի համար, այլ որպես ուղերձ՝ ուղղված հենց Հայաստանին ու Հայաստանի ժողովրդին։

Չափազանց անգրագետ է պետք լինել կամ պարզապես իրականությունը չտեսնելու մեծ ցանկություն է պետք ունենալ՝ չհասկանալու, որ ադրբեջանցիների ներկայությունը մեր երկրում առարկայական, շատ լուրջ վտանգներ է ներկայացնում։ Պատահական չէ, որ Արցախյան պատերազմից հետո Ալիևը հայտարարել էր, թե իրենք Երևան են վերադառնալու, սակայն ոչ տանկերով։ Հիմա նա արդեն քիչ-քիչ անցնում է այդ ուղղությամբ գործնական քայլերի իրականացմանը։

Ու դրա համար նախ պետք է բարենպաստ պայմաններ ստեղծվեն։ Ու պատահական չէ, որ պահանջ է առաջ քաշվում ՀՀ Սահմանադրությունը փոխելու առումով: Ավելի խորքային իմաստով Ադրբեջանին ոչ միայն ՀՀ Անկախության հռչակագրի դրույթների մասին սահմանադրական հղումն է մտահոգում (իսկ ավելի կոնկրետ՝ Արցախի ու Ցեղասպանության մասին հիշատակումը), այլև Բաքվից շահագրգռված են այնպիսի դրույթներ ներմուծել ՀՀ Սահմանադրության և օրենսդրության մեջ, որ ադրբեջանցիները Հայաստան գան ու ինտեգրվեն հասարակության մեջ ու կարևոր գործոն դառնան Հայաստանի ներսում։ Եթե ադրբեջանցիների իրավունքները լիովին պաշտպանված են լինում, ապա դժվար չէ պատկերացնել հետագա զարգացումները: Սա, ըստ էության, ագրեսիայի շարունակություն է, ուղղակի այլ ուղղությամբ։ Իսկ դրա համար, քանի դեռ Թրամփն է ԱՄՆ նախագահն, ու նա անձամբ է փորձում միջնորդական դերակատարություն ստանձնել՝ փորձելով բարձրացնել խաղաղարարի իր իմիջը, թուրք-ադրբեջանական կողմը փորձելու է իր ագրեսիան շարունակել ոչ ռազմական ճանապարհով, մինչև որ հարմար միջազգային իրադրություն ստեղծվի Հայաստանի հետ կապված իր ծրագրերն իրականացնելու համար, այդ թվում՝ չի բացառվում, որ նաև ռազմական ագրեսիայի միջոցով։ Իսկ ռազմական երանգներից զուրկ ագրեսիան կարող է լինել ինչպես Հայաստանի ժողովրդագրական կազմը փոխելու, այնպես էլ տնտեսական ներխուժման, Հայաստանը որոշակի ապրանքների ներմուծման հետ կապված կախվածության մեջ գցելու, Հայաստանի արտադրությունը՝ հատկապես գյուղատնտեսական ոլորտում ոչ մրցունակ դարձնելու միջոցով։ Իսկ եթե, օրինակ՝ այդ պայմաններում սահմանները կրկին փակվեն, ապա Հայաստանի տնտեսությունը կարող է ուղղակի կաթվածահար լինել։ Այս կոնտեքստում առնվազն տարօրինակ է իշխանավորների ու սատելիտների հրճվանքը Ադրբեջանի տարածքով հացահատիկի ներմուծման առումով: Տարօրինակ է, եթե չասենք ավելին: Ի վերջո, այստեղ առկա է ոչ միայն կախվածության մեջ գցելու մեծ վտանգ, այլև պարենային անվտանգության խնդիր: Բայց սա արդեն առանձին խոսակցության թեմա է:

Մեկ այլ լուրջ խնդիր է այն, որ հարևան երկու երկրներից՝ Թուրքիայից ու Ադրբեջանից քաղաքացիներ կամ գործարարներ կարող են հայտնվել ու մեծ քանակությամբ անշարժ գույք, հող ու այլ կապիտալ ձեռք բերել՝ այդպիսով մեծ դերակատարություն ձեռք բերելով տնտեսության ու, ըստ այդմ, նաև տարվող քաղաքականության վրա։

Իսկ ինչո՞ւ է կոնկրետ Հայաստանը այսպիսի նշանառության տակ թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից, ինչո՞ւ են ուզում կուլ տալ։ Պատասխանը շատ պարզ է. մեր երկիրն, իրենց պատկերացմամբ, այն «թույլ օղակն» է, որի միջոցով կարող են իրականություն դառնալ հեռուն գնացող պանթուրքական ծրագրերը։ Իսկ դրա համար նպաստավոր պայմաններ են ստեղծվել, քանի որ Հարավային Կովկասը, որը ավանդականորեն եղել է Ռուսաստանի ազդեցության գոտի, այսօր ավելի շատ թուրքական ազդեցությունն է կրում, քանի որ Ռուսաստանն զբաղված է Ուկրաինայում ընթացող պատերազմով։ Իսկ այն, որ հապաղելու դեպքում Մոսկվան իսկապես կարող է կորցնել Հարավային Կովկասը, ուղղակի կասկած չկա։ Պատահական չէ, որ Բաքվի խոսափողները հայտարարում են Հարավային Կովկասը Պետրոս Առաջինից ազատագրելու մասին: Դա կոնկրետ ուղերձ է Հարավային Կովկասից Ռուսաստանին դուրս մղելու հետ կապված։ Չէ՞ որ հենց Պետրոս Առաջինն է, որ առաջին անգամ ռուսական պետությունը դարձրել է գործոն Հարավային Կովկասում։

Միգուցե ուկրաինական հարցի կարգավորումից հետո Ռուսաստանը փորձի իր ուշադրությունն ուղղել Հարավային Կովկասի ուղղությամբ։ Բայց եթե էթնիկ առումով փոփոխություններ տեղի ունեցան մեր տարածաշրջանում, ու թուրքական և ադրբեջանական տարրերի ազդեցության տարածքն ավելի ընդլայնվեց, ապա ռուսների համար առավել դժվար է լինելու վերադառնալը տարածաշրջան՝ հաշվի առնելով, որ ժամանակի հետ այստեղ ներկայացված ժողովուրդների կազմը կարող է փոփոխություն կրել, իսկ իրենք պատմականորեն հենվել են հենց Հարավային Կովկասի քրիստոնեական ժողովուրդների վրա։

Ինչ վերաբերում է Արևմուտքին, ապա պարզ է, որ Արևմուտքը ևս շահագրգռված չի լինի Թուրքիայի չափից ավելի հզորացմամբ ու ազդեցության ընդլայնմամբ, քանի որ Անկարան խնդիրներ է ստեղծելու նաև Արևմուտքի՝ հատկապես Եվրոպայի համար, շատ ավելին է պահանջելու, արևմտյան քաղաքական գծից շեղվելու է և այլն։ Բայց երբ խոսքը Ռուսաստանին զսպելու, խանգարելու, վնասելու մասին է, ապա այս հարցում Արևմուտքից միանշանակ դեմ չեն լինի, որ նրա տեղը հենց Թուրքիան զբաղեցնի։ Մյուս կողմից էլ՝ պետք է հաշվի առնել, որ Թուրքիան փորձում է իր ազդեցությունը տարբեր ուղղություններով ընդլայնել, սակայն դեռևս չունի այն տնտեսական հնարավորությունները, որ իր հարակից տարածաշրջանները երկարաժամկետ իմաստով կարողանա ազդեցության տակ պահել։

Իրանի մասով էլ կարող ենք նշել, որ այդ երկիրը, կքած լինելով պատժամիջոցների ծանրության տակ ու ներքին դժվարություններ ունենալով, ուղղակի չի կարող կանխել, որ ադրբեջանցիներն «առանց տանկերի» գան Հայաստան ու անջատողական ձգտումներ ցուցաբերեն, եթե, իհարկե, այսպես կոչված, «վերադարձը» տեղի ունենա։ Այնպես որ, իսկապես իրադրությունը շատ բարդ է։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

Երևանի Երվանդ Օտյան փողոցի տներից մեկում տեղի ունեցած փլnւզումից հետո փլատшկներից դուրս է բերվել երկու քաղաքացի․ նրանք հոսպիտալացվել ենԱրտակարգ դեպք Երևանում. Մալաթիայում փլուզում է տեղի ունեցել տներից մեկում. փրկարարները փլատակների տակից դուրս են բերել վիրավորներից մեկին, մյուսին որոնում ենԾնվել է 44-օրյա պատերազմում կյանքից հեռացած Ռազմիկ Սահակյանի փոքրիկ եղբայրըԹերլիցքավորման համար «ՍՏԱՐՏ ՕԻԼ»-ը կվճարի 1 մլն դրամից ավելի տուգանքՄայրաքաղաքի պարեկները 22 փաթեթ կրիստալ են հայտնաբերել․ երեք անձ ձերբակալվել էԵվրոպական երկրները չեն մասնակցի եռակողմ բանակցություններին․ Յուրի ՈւշակովՆեթանյահուի կուսակցությունը պահպանում է առաջատարությունը ընտրություններում քվեաթերթիկների 84,5 տոկոսի հաշվարկից հետոՍտամբուլում քառահարկ շենք է փլուզվել24-ժամյա ջրանջատում՝ Արմավիրի մարզումՌոբերտ Արզումանյանը հեռացել է «Ուրարտու»-ի գլխավոր մարզչի պաշտոնից. պաշտոնականՀռոմում խաղաղության աղոթք և ընդունելություն է տեղի ունեցել՝ նվիրված Հայաստանի անկախության 35-ամյակին«Միլանը» լուրջ կորուստներ ունի «Ինտերի» հետ խաղից առաջԻսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառավարության ձևավորումը. մանդատներ ստանալն ու կոալիցիա ձևավորելը երկու տարբեր իրավիճակներ են. ԶաքարյանԵրևանում պարեկները 22 փաթեթ կրիստալ են հայտնաբերել․ երեք անձ ձերբակալվել էԵվրահանձնաժողովը բացառել է ՌԴ գազի գնման արգելքի չեղարկումը խաղաղ բանակցությունների ժամանակEl Español. Յամալի հայրը թքել է մատուցողուհու դեմքին և աթոռ նետել տղամարդու ուղղությամբՄեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027Վանաձորում բախվել են 2 «Opel»․ կա վիրավnրԾավ բնակավայրի ջուրը, ըստ սնդիկի պարունակության ցուցանիշի, համարվում է անվտանգ. ԱՆՊարսից ծոցի տարածաշրջանում Իսրայելի հնարավոր ռшզմական գործողությունները ընդունակ են լուրջ վնաu հասցնել գազի միջազգային շուկաներին. ԱրաղչիՄարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 40-ամյա վարորդը «ՈւԱԶ»-ով բախվել ծառին․ կան վիրավnրներՄեր վերադարձը ՀԱՊԿ չենք տեսնում. Արարատ ՄիրզոյանՆիդեռլանդները 1,2 միլիարդ եվրոյի ոչ ռազմական օգնություն կուղարկի Ուկրաինային 2027-2029 թվականներինՈստիկանները գողության դեպքեր են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել էԱՄՆ պետական պարտքն աճել է՝ հասնելով ռեկորդային 40,5 տրլն դոլարիՍպասվում է անձրև. օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանովBrent-ը թանկացել է՝ հասնելով մեկ բարելի դիմաց 115,46 դոլարիՀՀ ԱԺ–ն համաձայնություն է տվել ԹՐԻՓՓ համաձայնագրի վավերացմանըԴիլիջանում 72-ամյա ուսուցչուհու մահվան դեպքով կալանավորվել է նրա 42-ամյա որդինԻսպանիայում երկու գնացք է բախվել. կան զnhեր և վիրավnրներՀՀ ԱԺ-ն համաձայնություն է տվել ԱՄԷ հետ առևտրի և ներդրումների համաձայնագրին«Բարսելոնա»-ն հրաժարվում է վճարել Ալվարեսի գործով տուգանքը և կբողոքարկի որոշումըԱնօդաչու թռչող սարքերով թմրամիջոցների և արգելված իրերի փոխանցման փորձերը շարունակվում են․ ՔԾԻսպանիայում մարդատար գնացքների բախման հետևանքով զnhերի թիվը հասել է գրեթե 50-իCOP17-ի շրջանակում «Մշակույթ և բնություն» համաժողովի մասնակիցներն այցելել են Գեղարդ, Գառնի և ՍևանՈղբերգական վթարից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամիկա կա. ԲԿԾանոթ ու միարժամանակ անհայտ … Յակուզա գաղտնի կազմակերպություն«Հայաստանը ընտրել է իր աշխարհաքաղաքական «տիրոջը»»Գեղարքունիքի մարզում բախվել են «ՎԱԶ 2114»-ն ու մարդատար «Գազել»-ը․ կա 10 վիրավորՄԻՊ-ի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու կենսաթոշակ ստանալու իրավունքըԳորիսի դատարանում դատական նիստից հետո ծեծկռտուք է տեղի ունեցելԻսրայելի խորհրդարանական ընտրություններում վերջնական մասնակցությունը կազմել է 77,7 տոկոսԱՄՆ-ի ծախսերը Իրանի պшտերազմի վրա աճել են՝ հասնելով ավելի քան 47 միլիարդ դոլարի՝ համաձայն Պենտագոնի գնահատականի. Reuters«Եվրոպական ընտրության գինը. ԵԱՏՄ անդամ պետությունները զգուշացնում են Հայաստանին Բրյուսելի հետ ինտեգրման հետևանքների մասին»Սպիտակում հայտնաբերվել է ալկnհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը, նրա ավտոմեքենան ավելի ուշ հայտնաբերվել է նույն փողոցի վերջնամասումԱվանում դիմակավորված անձինք մի բանկի վճարային տերմինալից գողացել են դրամապահոցը, որում եղել է մի քանի միլիոնՆեթանյահուի գլխավորած «Լիկուդ» կուսակցությունը առաջին տեղն է զբաղեցնում Քնեսեթի ընտրությունների էքզիթ փոլի արդյունքներովԳազամատակարարման պլանային դադարեցումներ Արարատի մարզի և Եղվարդ քաղաքի մի շարք հասցեներումՊատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ Ռուսաստանն իրավունք է ստացել օլիմպիական մարզաձևի աշխարհի առաջնություն անցկացնելԳազամատակարարման դադարեցում Նորք-Մարաշ վարչական շրջանի մի շարք հասցեներում
Ամենադիտված