Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Ժողովրդավարության բաստիոնի պատրանքը և իրականությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբերի 29-ին, երբ Ազգային ժողովում ընթանում էր Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի պլենար նիստը, ԱԺ-ի դիմաց հավաքվել էին Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական թևի ներկայացուցիչներն ու բազմաթիվ քաղաքացիներ՝ բողոքի ակցիա անցկացնելու նպատակով։ Ակցիան նվիրված էր Հայաստանում քաղաքական բանտարկյալների և Բաքվում պատանդառված մեր հայրենակիցների խնդիրներին։ Այն միավորեց նաև ընդդիմադիր դաշտի մի շարք պատգամավորների, որոնք իրենց ներկայությամբ փորձեցին ցույց տալ՝ Հայաստանում դեռ կա պայքար խոսքի ազատության և մարդու արժանապատվության համար։

Հասարակական-քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը ակցիան որակեց ոչ թե որպես արարողություն, այլ որպես անհրաժեշտություն։ Նրա խոսքով՝ ընդդիմադիր ուժերը լեգիտիմ և իրավական բողոքի ձև են ընտրել՝ դիմելով միջազգային կառույցներին, որոնք իրենց հերթին հենց մարդու իրավունքների պաշտպանությամբ են զբաղվում։ «Եվրանեսթը բազմաթիվ հայտարարություններ է ընդունել Ադրբեջանի բանտերում պահվող հայ ռազմագերիների և Արցախի մշակութային ժառանգության վերաբերյալ։ Այս պարագայում շատ բնական է, որ Հայաստանի ընդդիմությունը ցանկանում էր, որ այդ պատգամավորները տեսնեին իրական պատկերը մեր երկրում»,- նշել է Զոհրաբյանը։

Մեր դիտարկմանը, թե արդյոք նման բողոքի ակցիաները չեն նպաստում Փաշինյանի կողմից ստեղծվող կեղծ ժողովրդավարական ֆոնի ամրապնդմանը, Զոհրաբյանը պատասխանեց․ «Համաձայն չեմ, որ ժողովրդավարության պատրանք է ստեղծվում։ Ի՞նչ պետք է անեին ընդդիմադիր գործիչները՝ չգնա՞լ, չխոսեի՞ն, թույլ տա՞ն, որ Եվրանեսթի պատգամավորների մոտ տպավորություն ձևավորվի, թե Հայաստանում ամեն ինչ նորմալ է։ Ամբողջ աշխարհում ընդունված ձև է, որ միջազգային պատվիրակությունների այցերի ժամանակ նման ակցիաներ անցկացվեն։ Սա կարևոր մեխանիզմ է՝ ցույց տալու, թե իրականում ինչ է կատարվում երկրում»։

Զոհրաբյանը նաև հիշեցրեց՝ Եվրանեսթի նիստի ժամանակ իսպանացի պատգամավորներից մեկը հրապարակային նշել է, որ անընդունելի է մարդու նկատմամբ բռնություն գործադրել՝ ընդամենը ֆեյսբուքյան գրառման համար։ «Երբ մարդուն 20-40 հոգով հատակին են տապալում ու տանում, դա ոչ թե ժողովրդավարության, այլ բռնապետության նշան է։ Այդ մասին պետք է բարձրաձայնել հենց այն պահին, երբ Եվրոպան այստեղ է՝ լսելու և ժողովրդավարություն գնահատելու»։

Զոհրաբյանի խոսքով՝ նման ակցիաները ոչ միայն անհրաժեշտ են, այլև պետք է դառնան պարբերական երևույթ՝ բոլոր եվրոպական դեսպանատների և կառույցների դիմաց։ «Հակառակ դեպքում նրանք կշարունակեն հավատալ Փաշինյանի հորինած ժողովրդավարական հեքիաթին»,- ընդգծեց նա։

Այսպիսով, Եվրանեսթի նիստի ֆոնին հնչած բողոքի ձայները մեկ անգամ ևս ցույց տվեցին՝ Հայաստանի ներսում ժողովրդավարությունը չի կառուցվում զեկույցներով և հայտարարություններով, այն պետք է ապացուցվի ազատ խոսքով, արդար դատարաններով և ոչ քաղաքականացված իրավապահ համակարգով։ Իսկ մինչ այդ Եվրոպայի համար մնում է հարցը՝ նա տեսնո՞ւմ է Հայաստանի իրական պատկերը, թե շարունակում է հավատալ իշխանական բեմադրություններին։

Այս մեդալն իմ նպատակներից ու երազանքներից միայն մեկն է. Համլետ ՄանուկյանՃապոնիայում կարող են ներդրվել օտարերկրյա գործակալի կարգավիճակ և դրա հետ կապված պատժամիջոցներՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվիԹրամփը Իրանի հետ ամառային զինադադարը անվանել է ժամանակի զուր վատնումԱրագածոտնի մարզի Ալագյազ և Ռյա Թազա բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներԹրամփը Իրանի հետ ամառվա հրադադարը ժամանակի վատնում է անվանելԵրբ այսօրվա մասին կանխատեսվում էր դեռ տարիներ առաջ. ուղղակի սպառնալիք երկրի ազգային անվտանգությանը. «Փաստ»Ինչո՞ւ են հանկարծ հիշել «եղբայրական Ռուսաստանի» մասին. «Փաստ»«Փորձում եմ ապրել այնպես, ինչպես Դավիթս կցանկանար, չնայած շատ ծանր է». Դավիթ Բաբայանն անմահացել է հոկտեմբերի 2-ին, տուն «վերադարձել»... ինն ամիս անց. «Փաստ»Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» դափնեկիրԳլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»Մեկնարկել է ՄԻՊ նախաձեռնությամբ կազմակերպված Մարդու իրավունքների աշնանային դպրոցըԴավիթ Բեկի փողոցում բախվել են «Toyota Camry»-ն, «Chrysler»-ը և «Nissan Rogue»-ըԻսրայելի բանակը հայտնել է Գազայի հատվածում նոր հարվածների մասին«Այսօրվա մեր պրոբլեմն ունի մեկ անուն-ազգանուն. այն իրավիճակում չենք, որ իրար մեղադրենք». «Փաստ»Հայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ. «Փաստ»Նոր Սահմանադրության օրակարգը սպառնում է Հայաստանը վերածել համակենտրոնացման ճամբարի. «Փաստ»Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ»Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ»Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տարածքում այսուհետ կգործի Թատրոնի փոքր համերգասրահը Վիեննայի միջազգային փառատոնն որոշել է նոր հրավեր ուղարկել արgախյան համույթներին VAR-ը քնած էր, դա ակնհայտ կարմիր քարտ էր. Մոուրինյուն մեկնաբանել է «Բարսելոնա»-ի դեմ տարած հաղթանակը «Ոսկե գնդակ» 2026-ի մրցանակաբաշխությունը կանցկացվի Լոնդոնի Palladium թատրոնում 2026-ի հունվար-սեպտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 6,9 տոկոսով. աճը դանդաղել է Հունվար-սեպտեմբերին ՀՀ պետական բյուջեն կատարվել է 27.8 մլրդ դրամ հավելուրդով Արցախից տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրում փոփոխություններ են լինելուՊետության շահերից է բխում ունենալ ոչ թե Անկախության հռչակագրից «ձեռքերը լվացող» իշխանություն, այլ ՀՀ ու հայ ժողովրդի հավաքական շահը գիտակցող ու պաշտպանող նոր իշխանություն. Շարմազանով 9 ամիսների ընթացքում 1,000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են 1 տրիլիոն 638 միլիարդ դրամ. ՊԵԿ Հայ հասարակությունը պետք է ներողություն խնդրի ադրբեջանցիներից, որոնք 30 տարվա ընթացքում չեն կարողացել վերադառնալ իրենց «հարազատ բնօրրանները». Հաջիև ՏԻՄ ընտրությունների մասնակցությունը մենք դիտարկել ենք ճանապարհ՝ համապետական ընտրություններում մեր շուրջ առկա համախմբման պահպանման համար. Սաղաթելյան Ճգնաժամերի պատճառով Ֆրանսիան դարձել է Եվրոպայի նոր «հիվանդ մարդը»․ Politico Սևան-Մարտունի ավտոճանապարհին 36-ամյա վարորդը քարով բարձված «ԶԻԼ» բեռնատարով բшխվել է խոշոր եղջերավոր անասունին, որը տեղում սատկել է Վինիսիուսը ծաղրել է «Բարսելոնա»-ին Էլ Կլասիկոյում «Ռեալ»-ի տարած հաղթանակից հետո Գյումրիում՝ տներից մեկում, հրդեհ է բռնկվել. փրկարարները մարել են կրակը «Պարմա» և «Տիտան» սուպերմարկետներում իրավախախտումներ են հայտնաբերվել. ՀԿՊԾ Հայ հասարակությունը պետք է ընդունի, որ խաղաղությունը կարևոր է ինչպես իր, այնպես էլ ադրբեջանական հասարակության համար. Ջեյհուն Բայրամով Վեհափառն ընդունել է Նորվիչի թեմակալ առաջնորդին և գոհունակությամբ անդրադարձել Հայ Առաքելական և Անգլիկան Եկեղեցիների բարեկամական հարաբերություններին Ռուսաստանը հրապարակայնորեն չի քննարկի ուկրաինական կարգավորման վերաբերյալ բանակցությունների մանրամասները. Պեսկով Աշխարհում տեղի ունեցող զարգացումներն իրենց աղետաբեր ու արցախակործան «իշխանության» օգտին չեն այլևս. Արտակ Զաքարյան Երևանում թալшնել են «Հայփոստ»-ի մասնաճյուղերից մեկը․ գnղացել են հանգանակությունների արկղը Ադրբեջանցի հովիվը վերադարձվել է Ադրբեջան Վիզայի հետ կապված խարդախություն կատարողները հետագայում կզրկվեն վիզա ստանալու իրավունքից․ ԱՄՆ դեսպանություն Բուլղարիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ է սպասվում Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Ամարո Մոնտենեգրո լիկյոր««Էս ինչպես է սեղմել». Ալիևի կոշտ հայտարարություններից հետո Փաշինյանի կառավարությունը հիշել է «եղբայրական» Ռուսաստանի մասին» Պատմական սոլիդ լիդերության խնդիրը այսօրվա հասարակության տրամադրությունները փոխելն է. դա է վաղվա նորմալ Հայաստանի նախապայմանը. Հովհաննիսյան «Ո՞վ Հայաստանին տարավ դեպի ստրկացում և փլուզում. Արևմտյան ՀԿ-ների և հիմնադրամների վերլուծություն»«Երևանի թիվ 7 շուկա»-ի օտարման գործընթացում խախտում է հայտնաբերվել
Ամենադիտված