Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Խաղաղությունը երբեմն ավելի հեռու է, քան թվում է. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս պահի դրությամբ Ուկրաինայի պատերազմը մնում է ժամանակակից աշխարհակարգի ամենախոր ճգնաժամերից մեկը՝ հաշվի առնելով, որ այն ոչ թե մնացել է որպես ուղղակի տարածաշրջանային հակամարտություն, այլ վերածվել է համաշխարհային քաղաքականության առանցքային նյարդային հանգույցի։ Այսօր արդեն պատերազմն իր բնույթով դարձել է ոչ միայն տարածքային կամ ռազմավարական պայքար, այլև քաղաքական կամքի, միջազգային հեղինակության և աշխարհաքաղաքական հավասարակշռության հարց։

Հոկտեմբերի վերջին նախատեսված բուդապեշտյան հանդիպումը, որի հետ միջազգային հանրությունը հույս էր կապում՝ որպես հնարավոր դիվանագիտական շրջադարձի կետ, չեղարկվեց։ Համենայնդեպս, մոտ ապագայում ռեալ չի համարվում այդ հանդիպման անցկացումը։ Սա ինչ-որ տեսանկյունից խաղաղության հեռանկարին ուղղված խորհրդանշական հարված է։ Բուդապեշտում սպասվում էր Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի դեմ առ դեմ հանդիպումը, Հունգարիայի մայրաքաղաք պետք է ժամաներ նաև Վոլոդիմիր Զելենսկին։ Ու այս նախաձեռնությունը դիտվում էր որպես պատմական հնարավորություն՝ գոնե քննարկելու Ուկրաինայի պատերազմի դադարեցման տարբերակները, սակայն, ինչպես տեսնում ենք, այս սպասումը չիրականացավ։ Սպիտակ տունը հաստատեց, որ նախապատրաստական աշխատանքները դադարեցվել են՝ հղում անելով կողմերի «բավարար պատրաստակամության բացակայությանը»։ Թրամփի բնորոշմամբ, «չարժե ժամանակ կորցնել մի բան քննարկելով, որի շուրջ կողմերը դեռ պատրաստ չեն իրական զիջումների»։ Այս հայտարարությունն ինքնին վկայում է, որ Միացյալ Նահանգների նոր վարչակազմը չի պատրաստվում ներքաշվել այնպիսի բանակցությունների մեջ, որտեղ հնարավոր արդյունքը սահմանափակված է ձևականությամբ։

Բուդապեշտի հանդիպման տապալումը, սակայն, ունի ավելի խոր ենթատեքստ։ Դեռ Ռուբիո-Լավրով հեռախոսազրույցից հետո Մոսկվան սկսել էր ցույց տալ զսպված վերաբերմունք՝ հայտարարելով, թե «հանդիպման հստակ ժամկետներ երբեք չեն եղել», իսկ դիվանագիտական գործընթացը «չպետք է դիտարկվի որպես արագ լուծման ճանապարհ»։ Լավրովի մեկնաբանություններում հնչեց գլխավոր միտքը՝ Ռուսաստանը չի պատրաստվում կանգնել, քանի դեռ լուծված չեն այն հիմնարար խնդիրները, որոնք, իր գնահատմամբ, հանգեցրել են պատերազմի։ Այդ խնդիրների շարքում առանցքային է Ուկրաինայի չեզոք կարգավիճակը, ՆԱՏՕ-ին չմիանալու երաշխիքը և ոչ միջուկային պետության իրավական ամրագրումը։ Մոսկվայի այս դիրքորոշումն, ըստ էության, վերածվել է դիվանագիտական պատի, որը արգելափակում է ցանկացած իրական առաջընթաց։

Միաժամանակ, Վաշինգտոնի դիրքորոշումը՝ Թրամփի ղեկավարությամբ, փոփոխության է ենթարկվել։ ԱՄՆ նախագահը, որն իր քաղաքական գործունեության ընթացքում հաճախ հանդես է գալիս գործարքային տրամաբանությամբ, այս անգամ էլ փորձեց հարցին մոտենալ գործնական տեսանկյունից։ Նա, ըստ ամերիկյան աղբյուրների, անգամ քննարկել է Դոնբասի հարցը որպես «տարածքային փոխզիջման օրինակ», ինչը, սակայն, առաջացրել է մեծ անորոշություն։ Թեև Թրամփը երբեք բացահայտ չի ասել, որ Դոնբասը պետք է «տրվի Ռուսաստանին», բայց այն փաստը, որ այդ թեման բարձրացվել է Պուտինի հետ հոկտեմբերի 16-ի հեռախոսազրույցում, իսկ հաջորդ օրը նա ընդունել է Զելենսկուն Սպիտակ տանը, վկայում է, որ ԱՄՆ-ն փորձում է վերադասավորել իր մոտեցումները։ Զելենսկին, ինչպես հաղորդում են ուկրաինական աղբյուրները, այդ հանդիպման ժամանակ հստակ ընդգծել է, որ «Ուկրաինան չի սկսել այս պատերազմը և չի կարող լինել այն կանգնեցնողը»։ Այս միտքը դարձավ ուկրաինական պետական դիրքորոշման խորհրդանիշ՝ մերժելով ցանկացած պարտադրող «խաղաղություն»։

Այս համատեքստում Բուդապեշտի հանդիպման չեղարկումը Կիևում ընդունվեց ոչ թե որպես հիասթափություն, այլ որպես սպասելի իրադարձություն։ Վերլուծաբանների մեծ մասը շեշտում է, որ դիվանագիտական գործընթացի վերագործարկումը այժմ ոչ միայն անարդյունավետ, այլև վտանգավոր կլիներ Ուկրաինայի համար՝ սպառնալով ներքին համախմբվածությանը և արտաքին աջակցության շարունակականությանը։

Արևմուտքում, մասնավորապես Եվրամիության շրջանակում նույնպես նկատվում է որոշակի հիասթափություն, բայց ոչ անակնկալ։ Բրյուսելում հասկանում են, որ առանց Ռուսաստանի քաղաքական կամքի, իսկ այժմ նաև Չինաստանի ոչ պաշտոնական միջամտության, ցանկացած բանակցային հարթակ դատապարտված է ձախողման։ Պատերազմի շարունակությունը նաև վերաձևում է գլոբալ քաղաքական հարաբերությունները։ Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև վստահության բացակայությունը, Եվրոպայի աճող հոգնածությունը, Չինաստանի «չեզոք, բայց ազդեցիկ» դիրքավորումը և Թուրքիայի տարածաշրջանային հավակնությունները ստեղծում են խիստ անկայուն համաշխարհային մթնոլորտ։ Ռուսաստանի համար Ուկրաինան դարձել է ոչ միայն ռազմավարական գոտի, այլև ռուսական ինքնության վերաիմաստավորման տարածք, իսկ Թրամփի համար՝ արտաքին քաղաքական հաշվարկների գործիք, որով նա փորձում է վերականգնել ամերիկյան գերիշխանության վերահսկելի պատկերը։

Եվ համաշխարհային ուժերի բախման դաշտում Ուկրաինան հանդես է գալիս ոչ թե սուբյեկտ, այլ հաճախ որպես օբյեկտ, որը դեռ որոշակի ազդեցություն ունի տեղի ունեցող գործընթացների վրա։ Պատերազմի գինը, սակայն, ամեն օր վճարվում է հենց այս երկրի ու նրա բնակիչների հաշվին՝ ավերված քաղաքներով, անհետ կորած զինվորների և հազարավոր անօթևան քաղաքացիների ճակատագրերով։ Թրամփը կարող է կոչ անել կողմերին մտածել, Պուտինը՝ շարունակել իր «պատմական առաքելությունը», իսկ Եվրոպան՝ պատրաստել նոր պատժամիջոցային փաթեթներ, բայց իրականությունն այն է, որ ուկրաինական հողում ամեն շաբաթ կորսվում են հազարավոր կյանքեր։

Սա պատերազմ է, որը վաղուց դուրս է եկել դասական ռազմական տրամաբանությունից և վերածվել գոյաբանական պայքարի՝ պետությունների, հասարակությունների, իսկ ավելի լայն իմաստով՝ արժեքային համակարգերի միջև։ Այս իրավիճակում Բուդապեշտի չեղարկված հանդիպումը դառնում է ոչ թե վերջակետ, այլ խորհրդանշական հիշեցում այն մասին, որ խաղաղությունը երբեմն ավելի հեռու է, քան թվում է։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում   

Հնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներՖրանսիայում վերսկսվել են Առաջին համաշխարհային պատերազմի ռուս զինվորների աճյունների որոնումները«Վեոլիա ջուր»-ը հայտարարություն է տարածելՈղբերգական դեպք Բջնում, 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս բախվել է քարե պատնեշին․ ShamshyanԸնդդիմությունն Ալբանիայի խորհրդարանում ծխային գլանակներով արգելափակել է խորհրդարանական նիստը«Աղի լճի» մոտ փլուզման հետևանքով մարդ է կյանքից հեռացել․ ի՞նչ է եղելՌուսաստանը հարվածներ է հասցրել ՈւկրաինայինBrent-ն էժանացել է՝ մեկ բարելի դիմաց հասնելով 114,02 դոլարիԸմբշամարտի ԱԱ․ այսօր գորգ դուրս կգա Վազգեն ԹևանյանըԱզատանում բախվել են «Infinty»-ն և «Լադա»-ն․ կա վիրավnրՎենսը փորձում է վերսկսել բանակցությունները Իրանի հետ. WSJԿԺԴՀ-ն շուրջ 10 hրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ. Կորեայի Հանրապետության ԶՈւՆեթանյահուի կուսակցությունը պահպանում է առաջատարությունը ընտրություններում քվեաթերթիկների 90 տոկոսի հաշվարկից հետոԵվս մեկ լոլիկային արքայիկ. Փաշինյանը լոլիկի օրինակն է օգտագործում բացատրելու համար, թե ինչո՞ւ գազի բարձր գները չեն վախեցնում հայերինՍաուդյան Արաբիան Թուրքիային առաջարկել է իր տարածքում ռազմшբազա ստեղծելԵրևանի էներգետիկ փակուղին. Աշխարհաքաղաքական բլեֆի գինը հայ քաղաքացիների համարՕբամայի վարչակազմը, նրա ենթականերն ու կուսակիցները դավшճանեցին ուկրաինացիներին. ԶախարովաԱրցախից տեղահանվածների աջակցությունը կերկարաձգվի, սակայն գումարի չափն այլ կլինիԱնհայտ կորած զինծառա­յողների ընտանիքներները կշարունակեն գումար ստանալ, որոշ ընտանիքներ՝ ոչՈստիկանի և փրկարարի կրթություն ստացողները կարող են չանցնել պարտադիր զինվորական ծառայություն՝ առնվազն 10 տարի ՆԳՆ համակարգում ծառայելու պայմանովՎթար է․ ջուր չի լինելուՀայաստանում հաստատվել է հունվարի 1-ից դրոշմավորման ենթակա արտադրանքի ցանկը2027-ի հունվարի 1-ից առողջական ապահովագրության համակարգում կընդգրկվեն մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացողներըՊրոֆեսոր Սողոմոնյանը գնահատել է Հայաստանի համար ռիսկերը, եթե նա դադարեցնի իր անդամակցությունը ԵԱՏՄ-ինԿռվից հետո ԱԺ Շտապօգնություն են կանչելԱԺ դահլիճում սկսված ծեծկռտnւքը տեղափոխվել է միջանցք (տեսանյութ)Վանաձորում կասեցվել է «Միլագրո» ռեստորանի արտադրական գործունեությունըԾեծկռտnւք ԱԺ-ում՝ ՔՊ-ական պատգամավորների և «Ուժեղ Հայաստան»-ի միջև (տեսանյութ)Ներքնակը ավանդի փոխարեն. Հայերի մեծ մասը վախենում է գումար վստահել բանկերին«Հրապարակ»․ Հող են պատրաստում Հայաստանում որոշ կուսակցությունների գործունեությունը կասեցնելու համարԱռեղծվածային ու ողբերգական դեպք՝ Երևանում, 1 ամսական աղջնակ է կյանքից հեռացել«Հրապարակ»․ Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է«Ժողովուրդ». 2 ամիս Ծավում արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու սրա համարՀայաստանում հաստատվել է խորհրդային իշխանություն. պատմության այս օրը (հոկտեմբեր 29)Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ»«Հրապարակ»․ ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում«Հովոս ասաց՝ մա՛մ, ես ապահով եմ, չմտածես իմ մասին». Հովհաննես Պողոսյանի ընտանիքը չգիտի, թե երբ ու որտեղ է անմահացել իրենց որդին. «Փաստ»«Ժողովուրդ». Մարտի 1-ի գործով Փաշինյանի շահերը պաշտպանած, ապա դատավորի պաշտոնից հեռացված Գիվի Հովհաննիսյանը դիմել է ՄԻԵԴԱնգլիայի Լիգայի գավաթ․ «Լիվերպուլ»-ը հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պայքարից դուրս թողեց «Չելսի»-ին«Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանի կնոջ շինարարական ընկերությունը մի քանի խոշոր տենդեր է շահելՁերբակալվել է ռեստորանում տեղի ունեցած ծեծկռտnւքի չորս մասնակից․ ՆԳՆ«Ժողովուրդ». Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ կիրակի օրը ՔՊ վարչության արտահերթ նիստ էԻնչ փոխարժեք է սահմանվել այսօր«Հրապարակ»․ Դավիթ Առուշանյանին «մատաղ կանե՞ն»«Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ»Երեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործի«Ժողովուրդ». Քննություն «ստանալու» փող են տվել, բայց «կտրվել»՝ դիմել են իրավապահներին․ ԵՊՀ-ում ձերբակալությունների գործԲռնցքամարտի նախկին մարզադահլիճի նկատմամբ հանրության գերակա շահ կճանաչվի. «Փաստ»Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին... «Փաստ»ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով. «Փաստ»
Ամենադիտված