Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Եվրոպա ձգտող իշխանության ստեղծած վախի մթնոլորտը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Եվրոպական արժեքներից խոսող ներկայիս իշխանությունը, ժողովրդավարության բարձր կարգախոսներով հանդես գալով, իրականում ստեղծել է բացարձակ վախի մթնոլորտ։ Այն, ինչ պետք է լիներ ազատության ու օրենքի գերակայության խորհրդանիշ, վերածվել է քաղաքական հաշվեհարդարի և ճնշման գործիքի։

Վերջին ամիսների իրադարձությունները ցույց են տալիս՝ իշխանությունն ամեն կերպ փորձում է լռեցնել ցանկացած անկախ ձայն, լինի դա հոգևոր, հասարակական, թե տնտեսական դաշտում։ Հայ Առաքելական եկեղեցու Սրբազանների և եկեղեցականների նկատմամբ հարձակումներն արդեն դարձել են համակարգային՝ ուղղված ազգային ինքնության ու հավատքի հիմքերի դեմ։

Հաջորդ թիրախը դարձան համայնքների ղեկավարները։ Վարդան Ղուկասյանի, Դավիթ Համբարձումյանի և մի շարք այլ ընտրված քաղաքապետերի դեմ իրականացվող գործողությունները ոչ թե իրավական են, այլ քաղաքական։ Նրանց ձերբակալությունները ուղիղ ուղերձ են մյուսներին՝ «մի՛ փորձեք անկախ լինել իշխանությունից»։

Արդարադատության համակարգը գործի է դրվել ընդդիմախոսների դեմ՝ փաստաբանների նկատմամբ գործերի հարուցմամբ, քաղաքացիական ակտիվիստների և հասարակական շարժումների մասնակիցների հետապնդմամբ։ «Մեր ձևով» շարժման անդամ Ռուբեն Մխիթարյանի դեպքը ևս մեկ օրինակ է, թե ինչպես է պետությունը իր ողջ ռեսուրսը կիրառում վախի և լռության մթնոլորտ ձևավորելու համար։

Բարերար և գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հալածանքները դուրս են նույնիսկ ներքին պայքարի շրջանակներից։ Մարդը, որը տարիներ շարունակ ներդրել է հայրենիքի տնտեսության մեջ, դարձել է իշխանական համակարգի թիրախ՝ միայն այն պատճառով, որ չի համակերպվել և արտահայտել է սեփական դիրքորոշումը։

Այս ամենը բացահայտում է խորքային ճգնաժամը. Հայաստանը շեղվել է ժողովրդավարական ճանապարհից և վերածվել է իշխանական խմբակի վերահսկած պետության։ Եվրոպա ձգտող իշխանությունը ժողովրդավարություն է քարոզում դրսում, բայց ներսում հաստատում է վախի ու լռության մի համակարգ, որտեղ ցանկացած այլախոհ պատժվում է։

Այսօր Հայաստանի հասարակությունը կանգնած է ընտրության առաջ՝ ընդունե՞լ վախի մթնոլորտը որպես նոր իրականություն, թե՞ բարձրաձայնել ազատության, արժանապատվության և արդարության պահանջը։ Ժողովրդավարությունը չի կարող գոյություն ունենալ այնտեղ, որտեղ մարդիկ վախենում են խոսել։ Իսկ եթե վախը դառնում է քաղաքականության հիմքը, ապա իշխանությունը վաղ թե ուշ կկործանի ոչ թե միայն իրեն, այլ նաև պետության հիմքերը։

Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեԻսրայելում հրապարակել են ընտրությունների վերջնական արդյունքները՝ հնարավոր կեղծիքների քննության ֆոնինՎթար․ գազ չի լինելու որոշ ժամանակԳյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունըԾնողներին դեռ չեն ասել․ նոր մանրամասներ Ուշիի վթարից զոհված ընտանիքի մասինՆախնական տվյալով, Ստեփանավան-Երեւան տաքսու վարորդն ու 5 ուղեւորները մահացել ենԿենսաչափական համակարգի ներդրումը ավելի է մերձեցնում ՀՀ-ն և Եվրոպական միությունը. ԵՄ հայաստանյան գրասենյակԾանոթ ու միարժամանակ անհայտ … Դոմ Պերինյոն շամպայնՇղթայական ավտովթար՝ Արմավիրում․ բախվել են 5 մեքենա. կա վիրավnր9 մարդու կյանք խլած ողբերգական վթարի մասնակից բեռնատարի վարորդը ՌԴ քաղաքացի է, ազգությամբ հայ. բացառիկ մանրամասներՉԼ. «Բավարիա»-ն հաղթեց «Ատլետիկո»-ին. այլ արդյունքներՆոյեմբերի 5-8-ին օդի ջերմաստիճանը Հայաստանի ողջ տարածքում կնվազի 8-10 աստիճանով. Սուրենյան (տեսանյութ)«Էներգիայի գները կտրուկ աճում են. Ռուսաստանից եկող փրկօղակը փրկել է Հայաստանի տնտեսությունը փլուզումից»«Ծնողներն էին ու որդին»․ մանրամասներ Ուշիի սարսափելի վթարիցԽանջյան փողոցի նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ կայանման սահմանափակում է նախատեսվումԱյսօր, երբ ՀԱՍԵ-ի առջև ծառացած են բազում մարտաhրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ«Պրոֆեսոր Գրիգորյան. Փաշինյանի արտաքին քաղաքականությունը Հայաստանը տանում է դեպի նոր աղետ»Վթար․ ջուր չի լինի մի քանի ժամՉԼ. «Ինտեր»-ը խոշոր հաշվով հաղթեց «Ֆեյենորդ»-ին. Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանըՊաշտոնապես բացվել են Բագրատաշենի և Գոգավանի արդիականացված սահմանային անցակետերը. պատմության այս օրը (Նոյեմբերի 4)Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-իԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերումԿադրեր՝ 8 մարդու կյանք խլած ողբերգական վթարի վայրիցԹրամփը հայտարարել է, որ ՌԴ-ն և Ուկրաինան մոտ են հակամարտության կարգավորման շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերմանըԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՁյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըԶելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը8 զոհ, 3 վիրավոր․ Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըԱռեղծվածային մահվան դեպք՝ Վանաձորում․ հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ, համայնքային ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոցԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըԻ՞նչ անել, եթե հին անձնագրում գործող վիզա ունեք. ՆԳՆ-ն մանրամասնում էՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումԷլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոնԴոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորըՈւսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն է եղել․ ինչ է պետք իմանալՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Ամենադիտված