ԲԸՏՄ-ն Երևանում կասեցրել է ջարդիչ կայանի շահագործումը (լուսանկար)
ՖՈՏՈԲնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ստուգում են իրականացրել Երևանում գործող չոր շաղախների արտադրությամբ զբաղվող «Բեստ ֆրենդս» ՍՊԸ-ում։ Այս մասին տեղեկացնում են ԲԸՏՄ-ից:
«Պարզվել է, որ ընկերությունը գործունեության ընթացքում ջարդիչ կայանը շահագործում է առանց անշարժ աղբյուրներից վնասակար նյութեր մթնոլորտային օդ արտանետման թույլտվության։
Տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի պետի որոշմամբ ջարդիչ կայանի ապօրինի շահագործումը կասեցվել է։
Ընկերության տնօրենի նկատմամբ նշանակվել է վարչական տուգանք՝ 300.000 ՀՀ դրամ, ներկայացվել է նաև շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցման պահանջ»,- ասված է հաղորդագրությունում։
