Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Հայաստանի Ազգային ժողովում տեղի է ունեցել ահաբեկչական գործողությունը. պատմության այս օրը ( 27 հոկտեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ

Աուդիովիզուալ ժառանգության համաշխարհային օր, Ալժիր - Ծառ տնկելու օր, Թուրքմենստան - Անկախության օր։


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1881 - ծնվել է լեզվաբան Խաչատուր Կանայանը։
1914 - ծնվել է հայազգի ռուս գրող Գեորգի Խոլոպովը։
1938 - վախճանվել է տնտեսագետ, հրապարակախոս, պետական գործիչ Արտաշես Խալաթովը։
1969 - վախճանվել է հայ արձակագիր, գրաքննադատ և լրագրող Կորյուն Ազրոյանը։
1975 - վախճանվել է աղեղնավոր երաժշտական գործիքների հայ վարպետ Շահեն Երիցյանը։
1995 - Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Ուզբեկստանի հետ։
1999 - Հայաստանի Ազգային ժողովում տեղի է ունեցել հոկտեմբերի 27-ի ահաբեկչական գործողությունը, ահաբեկչական խմբի գործողությունների արդյունքում զոհվել են Հայաստանի ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը և 6 այլ պետական գործիչներ ու ԱԺ պատգամավորներ, 8 մարդ վիրավորվել է, իսկ 91-ը՝ գերեվարվել են։
2005 - Հայաստանյան ընդդիմադիր 17 կուսակցություններ և Մտավորականների ֆորումը տարածել են հայտարարություն, որով մերժել են «սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի գործընթացը» և դրանով իսկ «ոչ» ասել ռեժիմին։
2006 - Ախալքալաքի Ազատության հրապարակում տեղի է ունեցել բողոքի ցույց՝ ի պաշտպանություն սահմանի ապօրինի հատման մեղադրանքով Երևանում ձերբակալված «Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի նախագահության անդամ Վահագն Չախալյանի։
2009 - հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը հավերժացնելու համար Ազգային ժողովի շենքի բակում տեղադրվել է Երվանդ Քոչարի «Բիբլիական Դավիթը» քանդակը։
2013 - Կոմպոզիտորների համագումարում Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր Արամ Սաթյանը՝ ստանալով ավելի քան 2 քվե, քան միությունը 1993 թվականից ղեկավարող կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը, դարձել է կոմպոզիտորների միության նախագահ։
2020 - Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ ԼՂՀ իշխանությունները մարտադաշտում ծանր վիրավորում ստացած Ջալալ Հարությունյանի փոխարեն ՊՆ նախարար են նշանակել Միքայել Արզումանյանին։ Ադրբեջանական բանակը խոշոր հարձակում է սկսել Լաչինի ուղղությամբ։
2022 - վախճանվել է լրագրող, սցենարիստ, հաղորդավար Գայանե Փայտյանը։


ԱՇԽԱՐՀՈՒՄ

1439 - վախճանվել է Ավստրիայի հերցոգ, Չեխիայի, Հունգարիայի և Գերմանիայի թագավոր Ալբերտ 2-րդը։
1449 - վախճանվել է թուրք աստղագետ և մաթեմատիկոս Մուհամմեդ Տարագայ Ուլուգբեկը։
1505 - վախճանվել է Մոսկվայի մեծ իշխան Իվան 3-րդը (Վասիլևիչ)։
1553 - Ժնևում բողոքականների կողմից այրվել է մտածող, կրոնագետ, բնախույզ և բժիշկ Միգել Սերվետը։
1605 - վախճանվել է մողուլների ղեկավար Աքբար Մեծը։
1644 - Անգլիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ տեղի է ունեցել Նյուբորնի երկրորդ ճակատամարտը։
1645 - ինֆանտ Թեոդոզիու դե Բրագանսան ընդունել է Բրազիլիայի Գահաժառանգի տիտղոսը, որը հատուկ նրա համար նախատեսել էր թագավոր Ժուան 4-րդը և դարձել է այդ տիտղոսի առաջին կրողը։
1728 - ծնվել է անգլիացի նշանավոր ծովագնաց Ջեյմս Կուկը, որը կազմակերպել է 3 շուրջերկրյա ճանապարհորդություն։
1759 - ծնվել է շվեյցարացի գիտնական-մեխանիկ Յակոբ 2-րդ Բեռնուլին։
1782 - ծնվել է իտալացի հռչակավոր ջութակահար, կիթառահար և կոմպոզիտոր Նիկոլո Պագանինին։
1811 - ծնվել է ամերիկացի գյուտարար և գործարար, «Զինգեր» ընկերության հիմնադիր Այզեկ Զինգերը։
1855 - ծնվել է ռուս կենսաբան, սելեկցիոներ, ակադեմիկոս Իվան Միչուրինը։
1858 - ծնվել է ամերիկացի քաղաքական գործիչ Թեոդոր Ռուզվելտը։
1873 - ամերիկացի Ջոզեֆ Գլիդդենը արտոնագրել է փշալարը։
1901 - Փարիզում կողոպտիչները կողոպտելով խանութը՝ աշխարհում առաջին անգամ թաքնվել են օգտագործելով ավտոմեքենա։
1904 - բացվել է Նյու Յորքի մետրոպոլիտենը։
1932 - ծնվել է ամերիկացի գրող և բանաստեղծուհի Սիլվիա Փլաթը։
1938 - ամերիկյան «DuPont» ընկերությունը հայտարարել է նեյլոնի հայտնաբերման մասին։
1959 - «Պրավդա» թերթում առաջին անգամ տպագրվել է Լուսնի հակառակ կողմի լուսանկարը, որը ստացվել է «Լուսին 3» լուսնագնացից։
1961 - Մավրիտանիան և Մոնղոլիան դարձել են ՄԱԿ-ի անդամ։
1962 - Կարիբյան ճգնաժամի ժամանակ ԱՄՆ-ի U-2 հետախույզ ինքնաթիռը խփվել է Կուբայի վրա խորհրդային հրթիռով, օդաչու Ռուդոլֆ Անդերսենը զոհվել է։ Այդ օրը ընդունված է անվանել «սև շաբաթ», քանի որ ամբողջ աշխարհը խիստ մոտ է եղել համաշխարհային միջուկային պատերազմին։
1971 - Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության անունը դարձել է Զաիր։
1982 - Չինաստանը հայտարարել է, որ երկրի բնակչությունը դարձել է մեկ միլիարդ։
1984 - գործարկվել է Բայկալ-Ամուրյան երկաթուղային մայրուղին՝ ԲԱՄ-ը։
1991 - Թուրքմենստանը հայտարարել է իր անկախությունը ԽՍՀՄ-ից։
1991 - Ջոհար Դուդաևը ընտրվել է ինքնահռչակ Չեչենական Իչկերիա հանրապետության նախագահ։
2007 - Սանկտ Պետերբուրգում սկսվել է ռուսական Վիքիպեդիայի առաջին Վիքի-համաժողովը։
2017 - Կատալոնիան հայտարարել է իր անկախությունը Իսպանիայից։
2019 - Սիրիայի հյուսիս-արևմուտքում ամերիկացի զինվորականները հատուկ գործողությամբ ոչնչացրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիին։

Կ. Խաչիկյան

Կենսաչափական համակարգի ներդրումը ավելի է մերձեցնում ՀՀ-ն և Եվրոպական միությունը. ԵՄ հայաստանյան գրասենյակԾանոթ ու միարժամանակ անհայտ … Դոմ Պերինյոն շամպայնՇղթայական ավտովթար՝ Արմավիրում․ բախվել են 5 մեքենա. կա վիրավnր9 մարդու կյանք խլած ողբերգական վթարի մասնակից բեռնատարի վարորդը ՌԴ քաղաքացի է, ազգությամբ հայ. բացառիկ մանրամասներՉԼ. «Բավարիա»-ն հաղթեց «Ատլետիկո»-ին. այլ արդյունքներՆոյեմբերի 5-8-ին օդի ջերմաստիճանը Հայաստանի ողջ տարածքում կնվազի 8-10 աստիճանով. Սուրենյան (տեսանյութ)«Էներգիայի գները կտրուկ աճում են. Ռուսաստանից եկող փրկօղակը փրկել է Հայաստանի տնտեսությունը փլուզումից»«Ծնողներն էին ու որդին»․ մանրամասներ Ուշիի սարսափելի վթարիցԽանջյան փողոցի նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ կայանման սահմանափակում է նախատեսվումԱյսօր, երբ ՀԱՍԵ-ի առջև ծառացած են բազում մարտաhրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ«Պրոֆեսոր Գրիգորյան. Փաշինյանի արտաքին քաղաքականությունը Հայաստանը տանում է դեպի նոր աղետ»Վթար․ ջուր չի լինի մի քանի ժամՉԼ. «Ինտեր»-ը խոշոր հաշվով հաղթեց «Ֆեյենորդ»-ին. Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանըՊաշտոնապես բացվել են Բագրատաշենի և Գոգավանի արդիականացված սահմանային անցակետերը. պատմության այս օրը (Նոյեմբերի 4)Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-իԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերումԿադրեր՝ 8 մարդու կյանք խլած ողբերգական վթարի վայրիցԹրամփը հայտարարել է, որ ՌԴ-ն և Ուկրաինան մոտ են հակամարտության կարգավորման շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերմանըԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՁյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըԶելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը8 զոհ, 3 վիրավոր․ Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըԱռեղծվածային մահվան դեպք՝ Վանաձորում․ հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ, համայնքային ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոցԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըԻ՞նչ անել, եթե հին անձնագրում գործող վիզա ունեք. ՆԳՆ-ն մանրամասնում էՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումԷլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոնԴոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորըՈւսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն է եղել․ ինչ է պետք իմանալՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովԻնքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցինՈւկրաինական կարգավորման բանակցությունների մասին զեկուցում են Պուտինին. ՊեսկովՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՄինչև այս տարվա ավարտը կդադարեցնենք վճարումներն Իսրայելին․ ԹրամփԿասեցվել է Բագրատաշենի թիվ 2 հիմնական դպրոցի խոհանոցի արտադրական գործունեությունըԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրաշչակՀրշեջ-փրկարարները մարել են առևտրի կենտրոնում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումըՉի բացառվում, որ իշխանության ինքնախոստովանությունը կապված է Բաքվի նոր պահանջներից․ Տիգրան ԱբրահամյանՎթար․ գազ չի լինի որոշ ժամանակՋուր չի լինելու մինչեւ 18:00-նՀայաստանում տնտեսական ակտիվությունը դանդաղել էՌԴ-ն, ԱՄՆ-ն և Ուկրաինան նոյեմբերի 10-11-ը բանակցություններ կանցկացնեն Աբու Դաբիում
Ամենադիտված