Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կհայտարարվի 2025 թվականի ձմեռային զորակոչը. նախագիծ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում ՀՀ կառավարության կողմից հանրային քննարկման դրված «Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2025 թվականի ձմեռային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» որոշման նախագիծը:

Զորակոչի ժամկետները

Համաձայն նախագծի՝ 2025 թվականի ձմեռային զորակոչը կհայտարարվի 2025 թվականի նոյեմբերի 17-ից մինչև 2026 թվականի հունվարի 31-ը ներառյալ:

Զինված ուժերի համալրումը շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության կամ այլընտրանքային զինվորական ծառայության ենթակա քաղաքացիներով կիրականացվի 2026 թվականի հունվարի 7-ից մինչև հունվարի 31-ը ներառյալ:

Ծառայությունն ավարտած զինծառայողների զորացրումը կիրականացվի 2026 թվականի հունվարի 8-ից մինչև հունվարի 31-ը ներառյալ:

Ովքե՞ր ենթակա են զորակոչի

Զորակոչի ենթակա են՝

  1. Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիները, որոնց 18 տարին լրանում է կամ որոնց տարկետումը դադարում է մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ
  2. Օրենքի 19.1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն մինչև 2025 թվականի հոկտեմբերի 1-ը կամավոր հիմունքներով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի քաղաքացիները
  3. Օրենքի 19-րդ հոդվածի 1.2-րդ մասի համաձայն շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու ցանկություն հայտնած արական սեռի քաղաքացիները

Զորակոչի կազմակերպման համար ստեղծվող մարմիններ

Որոշման նախագծով նախատեսվում է ստեղծել՝

  1. Հանրապետական զորակոչային հանձնաժողով՝ ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորությամբ
  2. Մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովներ՝ համապատասխանաբար մարզպետների և Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի գլխավորությամբ
  3. Կենտրոնական բժշկական հանձնաժողով՝ զորակոչիկների առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության համար

Նախարարությունների դերը զորակոչի կազմակերպման գործում

Որոշման նախագծով կառավարության անդամների միջև սահմանվում են հետևյալ պարտականությունները.

  • ՀՀ պաշտպանության նախարար– ապահովել զորակոչի նախապատրաստական, քաղաքացիների առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության աշխատանքների կազմակերպումը
  • ՀՀ առողջապահության նախարար– ապահովել համապատասխան բժշկական հաստատություններին անհրաժեշտ քանակով պատվաստանյութերով, ֆլյուորո (ռենտգեն) և ԷՍԳ ժապավեններով, երևակման նյութերով
  • ՀՀ արտաքին գործերի նախարար– ապահովել օտարերկրյա պետություններում գտնվող զորակոչի ենթակա քաղաքացիների մասին իրազեկումը
  • ՀՀ ներքին գործերի նախարար– ապահովել հասարակական կարգի պահպանությունը զինվորական կոմիսարիատների և հանրապետական հավաքակայանի տարածքներում, իրականացնել զորակոչից խուսափող զորակոչիկների որոնումը
  • ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար– որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում պաշտպանության նախարարությանը տրամադրել ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ցանկը

Ինչո՞ւ է ընդունվում որոշումը

Որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ և 25-րդ հոդվածի 1-ին մասերի ու «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի կատարումն ապահովելու հանգամանքով:

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի համաձայն՝ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչը հայտարարվում է Կառավարության որոշմամբ` տարվա ընթացքում ոչ պակաս, քան երկու անգամ:

Որոշման նախագծի ընդունումը 2025 թվականի պետական բյուջեում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում փոփոխությունների չի հանգեցնի:

Օդի ջերմաստիճանը կբարձրանա Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում․ 40-ամյա վարորդը «Toyota»-ով մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ Մոսկվան և Երևանը մոտենում են «ամուսնալուծության»–ըՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 13-ին Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է հինգ տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացը Ուկրաինայում զոհվել է արցախցի Գրիգորի Գալստյանը Ծրագրավորողների միջազգային օր. պատմության այս օրը (սեպտեմբերի 12)«Օդեսա» նավահանգստում խnցվել է Ուկրաինայի ԶՈՒ համար ռшզմական բեռներ փոխադրող նավ. ՌԴ ՊՆԻրան-Օման համաձայնագիրը չի ենթադրում Հորմուզի նեղուցի բացում Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատուն Գյումրիում հարեւանները վիճել են ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ, որն ավարտվել է հոր ու որդու դանակահարությամբՅՈՒՆԵՍԿՕ․ առաջիկա 30 տարում Միջերկրական ծովում գրեթե հաստատ ավելի քան մեկ մետր բարձրությամբ ալիք կառաջանաՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԻրանը յոթ պայման է առաջադրել ԱՄՆ-ին՝ Հորմուզի նեղուցը բացելու համարԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաԱռաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաԻրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցըՉկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղածԹրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըՖրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունըԿարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլարԱստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել ենBRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը ԳազայումԽոշոր հրդեհ՝ Երևանի Մոլդովական փողոցի տներից մեկի այգում Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Կրակոցներ՝ Կոտայքի մարզում․ Քանաքեռավանում հայտնաբերվել են 15 փամփուշտ և 22 պարկուճ Ռուսաստանը չի դադարեցնի հատուկ ռшզմական գործողությունը Ուկրաինայի շուրջ բանակցությունների ընթացքում․ Լավրով Արմեն Գրիգորյանն ավելի շատ է անհանգստանում Ադրբեջանի՝ լավ լույսի ներքո հանդես գալու համար, քան հենց ադրբեջանցիները. Մամիջանյան Չինաստանը պատրաստ է օժանդակել Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատմանը. Սի Ծինփին Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը, «Tesla»-ն, «Ford Transit»-ը և «Opel Astra»-ն Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը փետրվարի 1-ից նոր ակումբ կունենա Դամասկոսի նախկին ռազմական օդանավակայանը մասնավոր ինքնաթիռների կենտրոն դարձնելու ծրագիրը դժգոհություն է առաջացրել Սաուդյան Արաբիան հարձակումից հետո փակել է նավթի հիմնական խողովակաշարը ՌԴ նախագահի օգնականը հայտնել է, որ ԱՄՆ-ն բանակցություններում կառուցողական մոտեցում ունի Լիբանանը հայտարարել է, որ նոր բանակցություններ չի վարում Իսրայելի հետ Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը.ինչպես օգտվել Մեկնարկել է «Tour of Armenia»-ի երրորդ մրցափուլը Գյումրի քաղաքում հայտարարված պլանային ջրանջատումը չեղարկվում է. «Վեոլիա Ջուր» Հերթական անչափահասի մահը՝ էներգետիկների չարաշահումիցԻրանի հետ պшտերազմը շուտով կավարտվի. Թրամփ ԲՐԻԿՍ-ն աշխարհում խոշորագույն միավորումն է․ Պուտին Նեպալում հայտնաբերվել է ջրհեղեղից հետո անհետ կորած համարվող տասը մարդ Հորմուզում նավագնացության հետ կապված իրավիճակը բարեհաջող կլուծվի․ Թրամփ Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է․ ՆԳՆ Մենք այժմ Իսրայելի հետ նոր բանակցություններ չենք վարում․ Լիբանանի նախագահ ՖԻՖԱ-ն ցմաh որակազրկել է ֆուտբոլային ֆեդերացիաների երկու նախկին նախագահի ֆուտբոլային որևէ գործունեությամբ զբաղվելու իրավունքից Սպասվում է առանց տեղումների եղանակ․ ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով
Ամենադիտված