Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Հիմնադրվել է Համահայկական էլեկտրոնային գրադարանը․ պատմության այս օրը (24 հոկտեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - ՄԱԿ-ի համաշխարհային օր, Պոլիոմիելիտի դեմ պայքարի համաշխարհային օր, Տեղեկատվության և զարգացման համաշխարհային օր,
Զամբիա - Անկախության օր, Եգիպտոս - Սուեզի ջրանցքի օր, Ռուսաստան - Հատուկ նշանակության ստորաբաժանումների օր։


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1558 - ծնվել է հայկական ծագումով լեհ բանաստեղծ Շիմոն Շիմոնովիչը։
1801 - վախճանվել է արդյունաբերող, կալվածատեր Հովհաննես Լազարյանը։
1813 - ստորագրվել է Գյուլիստանի պայմանագիրը Ռուսաստանի և Պարսկաստանի միջև։
1841 - ծնվել է գրող, պատմաբան և հայագետ Ալեքսանդր Երիցյանը։
1864 - ծնվել է արձակագիր Հարություն Ճուղուրյանը։
1888 - ծնվել է գրող, երգիծաբան Լեռ Կամսարը։
1900 - ծնվել է հայ խորհրդային պետական և կուսակցական գործիչ Ամատունի Ամատունին։
1914 - Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ սկսվել է Կովկասյան արշավանքը՝ զինված հակամարտությունը Օսմանյան կայսրության և Ռուսական կայսրության միջև։
1929 - ծնվել է թատրոնի և կինոյի հայ մեծանուն դերասան Սոս Սարգսյանը։
1976 - վախճանվել է աշխարհագրագետ Կամսար Ավետիսյանը։
1987 - «Ազգային ինքնորոշում միավորում» կազմակերպությունը ընդհատակյա պայմաններում սկսել է «Անկախություն» թերթի տպագրությունը։
1992 - ԱՄՆ Սենատը ընդունել է «Ազատության աջակցման ակտի» լրացումը, որի համաձայն արգելված է օգնություն ցուցաբերել Ադրբեջանին մինչև այն ժամանակ, քանի դեռ իրականացվում են ռազմական գործողություններ և շրջափակում Հայաստանի նկատմամբ։
1993 - Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ղարաբաղյան զինված կազմավորումները մի քանի ուղղությամբ սկսել են Ադրբեջանից մեկուսացված Զանգելանի, Ջաբրայիլի և Կուբաթլուի շրջանների դեռևս չվնասազերծված ռազմական հենակետերի ոչնչացումը։
2003 - Երևանի Արաբկիր համայնքի ջրամատակարարման խողովակի վթարի հետևանքով, երբ խմելու ջրատարին են խառնվել անձրևաջրերը, գրանցվել են աղիքային վարակների մի քանի տասնյակ դեպքեր։
2007 - Իրանը դիմել է ՄԱԿ-ին՝ առաջարկելով հայկական Սև եկեղեցին ընդգրկել աշխարհի ժառանգություն համարվող վայրերի ցուցակում։
2008 - հիմնադրվել է Համահայկական էլեկտրոնային գրադարանը։
2012 - Հանրապետության հրապարակում գտնվող ԱԳՆ շենքը շուկայականից բարձր գնով վաճառվել է արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տանգո» ընկերությանը։
2018 - խորհրդարանում ձայների 0 կողմ, 1 դեմ և 11 ձեռնպահ հարաբերակցությամբ Նիկոլ Փաշինյանը չի ընտրվել վարչապետ։ Միակ դեմ քվեարկածը եղել է գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը։


ԱՇԽԱՐՀՈՒՄ

51 - ծնվել է Հռոմի կայսր Տիտոս Փլավիոս Դոմիցիանոսը։
1648 - Վեստֆալյան խաղաղության պայմանագրի ստորագրմամբ ավարտվել է 30-ամյա պատերազմը։
1658 - ֆրանսիական Լյուդովիկոս 14-րդ թագավորի առջև որպես դերասան և հեղինակ հանդես է եկել Մոլիերը։
1725 - վախճանվել է իտալացի երգահան, բազմաթիվ ստեղծագործությունների հեղինակ Ալեսանդրո Սկարլատին։
1795 - տեղի է ունեցել Ռեչ Պոսպոլիտայի երրորդ տրոհումը, որից հետո այն դադարել է գոյություն ունենալ որպես անկախ պետություն։
1801 - վախճանվել է ռուս զորավար, Սևծովյան նավատորմի հրամանատար Իվան Հաննիբալը, որը հանդիսանում է Խերսոն քաղաքի հիմնադիրը։
1851 - աստղագետ Ուիլյամ Լասելը հայտնաբերել է Ուրանի արբանյակներ Արիելը և Ումբրիելը։
1854 - ծնվել է ֆրանսիացի բանաստեղծ, ֆրանսիական սիմվոլիզմի ներկայացուցիչ Արթյուր Ռեմբոն։
1857 - Քեմբրիջի համալսարանի շրջանավարտները Շեֆֆիլդում հիմնադրել են աշխարհում առաջին ֆուտբոլային ակումբը։
1861 - դատավոր Ստեֆան Ֆիլդը Կալիֆորնիայից առաջին տրանսկոնտինենտալ հեռագիրն է ուղարկել մայրաքաղաքում գտնվող ԱՄՆ նախագահ Լինկոլնին։
1911 - ծնվել է խորհրդային դերասան, հումորիստ և ռեժիսոր Արկադի Ռայկինը։
1911 - Էվանս հրվանդանից ուղևորվել է անգլիացի Ռոբերտ Ֆոլկոն Սկոտի 12 հոգիանոց արշավախումբը՝ նպատակ ունենալով հասնել Հարավային բևեռին։
1929 - Միացյալ Նահանգներում տեղի է ունեցել «սև հինգշաբթի»-ն, որից հետո սկսվել է Մեծ համաշխարհային տնտեսական ճգնաժամը։
1939 - ԱՄՆ Դելավեր նահանգի Ուիլմինգտոն քաղաքում «DuPont» ընկերությունը աշխարհում առաջին անգամ վաճառքի է հանել նեյլոնե զուգագուլպաներ։
1941 - Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանացիները գրավել են ԽՍՀՄ թվով երրորդ արդյունաբերական քաղաք հանդիսացող Խարկովը։
1945 - հիմնադրվել է ՄԱԿ-ը։
1947 - մուսուլման անջատողականները հնդկական Քաշմիր պրովինցիան հայտարարել են անկախ պետություն։
1948 - վախճանվել է հունգարացի և ավստրիացի կոմպոզիտոր և դիրիժոր Ֆրանց Լեհարը։
1957 - վախճանվել է ֆրանսիացի հագուստի մոդելյոր Քրիստիան Դիորը։
1960 - ստարտային հրապարակում պայթել է փորձնական Р-16 հրթիռը, որի արդյունքում զոհվել են 74 մարդ, այդ թվում՝ ԽՍՀՄ հրետանու գլխավոր մարշալ Նեդելինը։
1964 - Հյուսիսային Ռոդեզիան ստացել է անկախություն և անվանափոխվել Զամբիայի։
1966 - ծնվել է ռուսաստանցի գործարար և քաղաքական գործիչ Ռոման Աբրամովիչը։
1974 - ծնվել է խորհրդային ջութակահար և դիրիժոր Դավիդ Օյստրախը։
1989 - «Նոր Երկիր» հյուսիսային փորձադաշտում իրականացվել է ՍՍՀՄ վերջին միջուկային փորձարկումը։
2000 - Բեռլինի Եգիպտոսի թանգարանում հայտնաբերվել է աշխարհում առայժմ միակը հանդիսացող Կլեոպատրայի ստորագրությունը։

Կ. Խաչիկյան

Կենսաչափական համակարգի ներդրումը ավելի է մերձեցնում ՀՀ-ն և Եվրոպական միությունը. ԵՄ հայաստանյան գրասենյակԾանոթ ու միարժամանակ անհայտ … Դոմ Պերինյոն շամպայնՇղթայական ավտովթար՝ Արմավիրում․ բախվել են 5 մեքենա. կա վիրավnր9 մարդու կյանք խլած ողբերգական վթարի մասնակից բեռնատարի վարորդը ՌԴ քաղաքացի է, ազգությամբ հայ. բացառիկ մանրամասներՉԼ. «Բավարիա»-ն հաղթեց «Ատլետիկո»-ին. այլ արդյունքներՆոյեմբերի 5-8-ին օդի ջերմաստիճանը Հայաստանի ողջ տարածքում կնվազի 8-10 աստիճանով. Սուրենյան (տեսանյութ)«Էներգիայի գները կտրուկ աճում են. Ռուսաստանից եկող փրկօղակը փրկել է Հայաստանի տնտեսությունը փլուզումից»«Ծնողներն էին ու որդին»․ մանրամասներ Ուշիի սարսափելի վթարիցԽանջյան փողոցի նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ կայանման սահմանափակում է նախատեսվումԱյսօր, երբ ՀԱՍԵ-ի առջև ծառացած են բազում մարտաhրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ«Պրոֆեսոր Գրիգորյան. Փաշինյանի արտաքին քաղաքականությունը Հայաստանը տանում է դեպի նոր աղետ»Վթար․ ջուր չի լինի մի քանի ժամՉԼ. «Ինտեր»-ը խոշոր հաշվով հաղթեց «Ֆեյենորդ»-ին. Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանըՊաշտոնապես բացվել են Բագրատաշենի և Գոգավանի արդիականացված սահմանային անցակետերը. պատմության այս օրը (Նոյեմբերի 4)Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-իԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերումԿադրեր՝ 8 մարդու կյանք խլած ողբերգական վթարի վայրիցԹրամփը հայտարարել է, որ ՌԴ-ն և Ուկրաինան մոտ են հակամարտության կարգավորման շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերմանըԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՁյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըԶելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը8 զոհ, 3 վիրավոր․ Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըԱռեղծվածային մահվան դեպք՝ Վանաձորում․ հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ, համայնքային ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոցԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըԻ՞նչ անել, եթե հին անձնագրում գործող վիզա ունեք. ՆԳՆ-ն մանրամասնում էՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումԷլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոնԴոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորըՈւսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն է եղել․ ինչ է պետք իմանալՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովԻնքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցինՈւկրաինական կարգավորման բանակցությունների մասին զեկուցում են Պուտինին. ՊեսկովՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՄինչև այս տարվա ավարտը կդադարեցնենք վճարումներն Իսրայելին․ ԹրամփԿասեցվել է Բագրատաշենի թիվ 2 հիմնական դպրոցի խոհանոցի արտադրական գործունեությունըԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրաշչակՀրշեջ-փրկարարները մարել են առևտրի կենտրոնում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումըՉի բացառվում, որ իշխանության ինքնախոստովանությունը կապված է Բաքվի նոր պահանջներից․ Տիգրան ԱբրահամյանՎթար․ գազ չի լինի որոշ ժամանակՋուր չի լինելու մինչեւ 18:00-նՀայաստանում տնտեսական ակտիվությունը դանդաղել էՌԴ-ն, ԱՄՆ-ն և Ուկրաինան նոյեմբերի 10-11-ը բանակցություններ կանցկացնեն Աբու Դաբիում
Ամենադիտված