Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով փորձաքննության եզրակացությունը ստացվել է․ ի՞նչ է պարզվել
ԻՐԱՎՈՒՆՔՄերձավանում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ստացվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացությունը, համաձայն որի՝ կատարված խուզարկության ժամանակ հայտնաբերված իրերի, մասնավորապես՝ հեռադիտակի մակերեսից և ուսակապիչից, կարմիր գույնի ձեռնոցներից անջատված ԴՆԹ-ները համընկնում են Գ.Հ.-ին բնորոշ գենետիկական բնութագրին։ Այս մասին քիչ առաջ հայտնեցին Քննչական կոմիտեից։
Հիշեցնենք, սեպտեմբերի 23-ին սպանվեցին Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը և քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանը։ Ձերբակալված է 2 անձ։