Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կհայտարարվի 2025 թվականի ձմեռային զորակոչը. նախագիծ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում ՀՀ կառավարության կողմից հանրային քննարկման դրված «Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2025 թվականի ձմեռային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» որոշման նախագիծը:

Զորակոչի ժամկետները

Համաձայն նախագծի՝ 2025 թվականի ձմեռային զորակոչը կհայտարարվի 2025 թվականի նոյեմբերի 17-ից մինչև 2026 թվականի հունվարի 31-ը ներառյալ:

Զինված ուժերի համալրումը շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության կամ այլընտրանքային զինվորական ծառայության ենթակա քաղաքացիներով կիրականացվի 2026 թվականի հունվարի 7-ից մինչև հունվարի 31-ը ներառյալ:

Ծառայությունն ավարտած զինծառայողների զորացրումը կիրականացվի 2026 թվականի հունվարի 8-ից մինչև հունվարի 31-ը ներառյալ:

Ովքե՞ր ենթակա են զորակոչի

Զորակոչի ենթակա են՝

  1. Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիները, որոնց 18 տարին լրանում է կամ որոնց տարկետումը դադարում է մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ
  2. Օրենքի 19.1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն մինչև 2025 թվականի հոկտեմբերի 1-ը կամավոր հիմունքներով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի քաղաքացիները
  3. Օրենքի 19-րդ հոդվածի 1.2-րդ մասի համաձայն շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու ցանկություն հայտնած արական սեռի քաղաքացիները

Զորակոչի կազմակերպման համար ստեղծվող մարմիններ

Որոշման նախագծով նախատեսվում է ստեղծել՝

  1. Հանրապետական զորակոչային հանձնաժողով՝ ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորությամբ
  2. Մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովներ՝ համապատասխանաբար մարզպետների և Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի գլխավորությամբ
  3. Կենտրոնական բժշկական հանձնաժողով՝ զորակոչիկների առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության համար

Նախարարությունների դերը զորակոչի կազմակերպման գործում

Որոշման նախագծով կառավարության անդամների միջև սահմանվում են հետևյալ պարտականությունները.

  • ՀՀ պաշտպանության նախարար– ապահովել զորակոչի նախապատրաստական, քաղաքացիների առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության աշխատանքների կազմակերպումը
  • ՀՀ առողջապահության նախարար– ապահովել համապատասխան բժշկական հաստատություններին անհրաժեշտ քանակով պատվաստանյութերով, ֆլյուորո (ռենտգեն) և ԷՍԳ ժապավեններով, երևակման նյութերով
  • ՀՀ արտաքին գործերի նախարար– ապահովել օտարերկրյա պետություններում գտնվող զորակոչի ենթակա քաղաքացիների մասին իրազեկումը
  • ՀՀ ներքին գործերի նախարար– ապահովել հասարակական կարգի պահպանությունը զինվորական կոմիսարիատների և հանրապետական հավաքակայանի տարածքներում, իրականացնել զորակոչից խուսափող զորակոչիկների որոնումը
  • ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար– որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում պաշտպանության նախարարությանը տրամադրել ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ցանկը

Ինչո՞ւ է ընդունվում որոշումը

Որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ և 25-րդ հոդվածի 1-ին մասերի ու «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի կատարումն ապահովելու հանգամանքով:

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի համաձայն՝ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչը հայտարարվում է Կառավարության որոշմամբ` տարվա ընթացքում ոչ պակաս, քան երկու անգամ:

Որոշման նախագծի ընդունումը 2025 թվականի պետական բյուջեում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում փոփոխությունների չի հանգեցնի:

«Լամբադա» կամրջի հիմնանորոգումը նախատեսվում է ավարտել դեկտեմբերի 28-ին, երթևեկելի հատվածը՝ նոյեմբերի 1-ին Ծավ բնակավայրի բնակիչներին հորդորում ենք զերծ մնալ ջրի օգտագործումից․ ՀՀ առողջապահության նախարարություն Դատախազական ներգործության արդյունքում՝ Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 10-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը «Երևանի համար ոչ բոլոր հայերն են «յուրային». Երևանը վերանայում է Սփյուռքի հետ հարաբերությունները»Գազամատակարարման պլանային դադարեցումներ Սյունիքի և Լոռու մարզերի մի շարք հասցեներում Արարատի մարզում «Opel Astra»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և քարերին ու հողաթմբերին բшխվելով հայտնվել դաշտում․ կան վիրավnրներ Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 14-ի 08։00-ի դրությամբ Lողորդ Հովհաննես Գաբրիելյանը 36 ժամում կտրել-անցել է Սևանա լիճը «Երևանը գնում է «Թրամփի երթուղով», իսկ Ադրբեջանը վերահսկողություն է հաստատում «էներգետիկ անջատիչի» նկատմամբ»Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 14-ին Իրանի ԶՈւ-ն Հորմուզի նեղուցի շրջանում խnցել է ամերիկյան MQ-1 ԱԹՍ. ԻՀՊԿ ՌԴ ԶՈւ-ն ՖԱԲ-500 ավիառnւմբերով hարվածել է Խարկովի և Սումիի մարզերի թիրախներին Ալեքսանդր Զվերևը՝ US Open 2026-ի հաղթող Վթար․ ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն Հյուսիսային Կորեան զորավարժություններ է անցկացրել թևավոր և բալիստիկ հրթիռներով Թրամփը հայտարարել է, թե ով կզբաղեցնի Սպիտակ տան մամուլի քարտուղարի պաշտոնը «Յուվենտուսը» վերջին րոպեին գոլ ընդունեց «Սասուոլոնից» և առաջին պարտությունը կրեց առաջնությունում Ագրեuիան և սուտը մեր այսօրվա հասարակության համառոտ բնութագիրն են. քաղաքական վերնախավերում բոլորը բոլորին մեծ հաշվով ուզում են միմյանց nչնչացնել. Վահե Հովհաննիսյան Ադրիանուպոլիսում Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքվել է խաղաղության պայմանագիր․ պատմության այս օրը (սեպտեմբերի 14)ԱՄՆ-ը ցանկանում է Իրանի հետ բանակցություններում վերադառնալ միջnւկային ծրագրի քննարկմանը. CNN Սիրիայում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել վառելիքի գների կտրուկ աճի պատճառով Մեր ջերմ, ամառային օրերը կշարունակվեն. Սուրենյան Սեպտեմբերի 15–ից 25–ը կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը. «Գազպրոմ Արմենիա» Նավթի գները բարձրացել են Հորմուզի նեղուցում նավագնացության վերաբերյալ հանդիպման հետաձգումից հետո ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են ԱՄՆ-ում դատարանն անօրինական է ճանաչել արտակարգ իրավիճակների գործակալության աշխատակազմը կիսով չափ կրճատելու Թրամփի ծրագիրը 61-ամյա տուրիստին արջը հոշոտել է Վայքի Զոմայի Սուրբ տանող ճանապարհին «ՈւԱԶ 31512»-ը գլխիվայր շրջվել է․ կա 1 զnհ, 1 վիրավnր Իրանը կշարունակի արգելափակել Հորմուզի նեղուցը նաև Օմանի հետ համաձայնագրի կնքումից հետո. ԱԳ նախարար Սերբիայի ընտրանու նախկին կիսապաշտպանը տեղափոխվում է Նոա Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին Հարձակում իրանական բեռնանավի վրա Քեշմ կղզու մոտ Մյասնիկյան պողոտայում բախվել են «Nissan Sentra»-ն և «Lexus RX350»-ը․ վերջինը բախվել է երկաթե սյանը և կոտրել այն Tour of Armenia-ն Հայաստանում հեծանվային սպորտի զարգացմանը նոր խթան կհաղորդի. վարչապետ Վրաստանն արգելել է իրանական ավիաընկերությունների թռիչքները՝ ԱՄՆ պատժամիջnցների պատճառով Իրանական լրատվամիջոցը հրապարակել է Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնության մանրամասները Գլենդեյլում հայ եղբայրները մտել են այրվող ծերանոցի շենքը և փրկել վեց տարեցների ՌԴ ԶՈւ-ն հարվածներ են հասցրել Ուկրաինայի Օդեսայի և Նիկոլաևի մարզերի ենթակայաններին. ՌԴ ՊՆ Հրդեհ Երևանի ուսումնական հաստատություններից մեկի հետնամասում Թրամփը հայտարարել է, որ ամերիկացիներին 5 հազարական դոլար վճարելու համար Կոնգրեսի հավանությունը կարող է չպահանջվելԴիլիջանում աշակերտը դասից փախչելիս լուսամուտից ցատկելու հետևանքով տեղափոխվել է հիվանդանոցԱնհայտ անձը փորձել է ներխուժել Քամալա Հարիսի Մալիբուում գտնվող տունը Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում հետագա էսկալացիան կանխելու ուղղությամբ գործադրվող ջանքերը ՌԴ-ն ինտենսիվորեն հարվածում է Օդեսային «Ինտեր Մայամի»-ն բաց թողեց հաղթանակը. Մեսսին խփել է իր կարիերայի 928-րդ գոլը Այսօր մինչև ժամը 23։00-ն արգելված է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը Երևանի կենտրոնի մեծ մասում Հայ քաղաքագետը կասկածում է, որ ռուսական ռազմաբազան կհեռանա հանրապետությունիցՀայաստանի և Իրանի մաքսային ծառայությունների ղեկավարները «կանաչ միջանցքի» հուշագիր են ստորագրել Ռուսաստանն Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններ է ակնկալում. Պեսկով Արհեստական ​​բանականությունը կարող է ավելի վտանգավոր լինել, քան միջուկային զենքը. Իլոն Մասկ
Ամենադիտված