Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Ի՞նչ երթուղով է Ռուսաստանի նախագահը մեկնելու Հունգարիա՝ Թրամփի հետ բանակցություններ վարելու համար․ Air Live

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ինչպես սպասվում է, Հունգարիայում կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, բայց ինչպե՞ս կկարողանա Պուտինի ինքնաթիռը հասնել Բուդապեշտ՝ չունենալով Եվրոպական միության օդային տարածք մուտքի թույլտվություն: Այս հարցն է բարձրացնում Air Live կայքը։

Ինչպես ընդգծում է ԶԼՄ-ն, ԵՄ-ի կողմից շարունակվող պատժամիջոցների և Ռուսաստանի նկատմամբ օդային տարածքի սահմանափակումների պատճառով, ռուսական կառավարական ինքնաթիռներին, ներառյալ նախագահական Իլ-96-ին, արգելված է թռչել Եվրոպայի մեծ մասի օդային տարածքով։

Սա նշանակում է, որ Պուտինի երթուղին դեպի Հունգարիա պետք է անցնի ԵՄ անդամ երկրների ճնշող մեծամասնությունը շրջանցելով, նույնիսկ չնայած այն բանին, որ Հունգարիան ինքնին այդ դաշինքի մասն է։

«Թռիչքի նման փոփոխված հետագիծը կարող է կազմել մոտ 5000 կմ և ավելացնել թռիչքի ժամանակը մոտ 3 ժամով՝ 1500 կմ ուղիղ երթուղու համեմատ։ Մինչ Ռուսաստանի նախագահական ինքնաթիռն ամբողջությամբ ունակ է իրականացնելու հեռավոր թռիչքներ, երկարաձգված երթուղին կպահանջի մանրակրկիտ համակարգում թուրքական և սերբական ավիադիսպետչերական ծառայությունների հետ և արտակարգ իրավիճակների պլանների մշակում՝ եղանակային պայմանների կամ դիվանագիտական բարդությունների դեպքում»,- գրում է Air Live-ը։

Անվտանգության փորձագետները նշում են, որ Սև ծովի վրայով թռիչքները դեռևս կապված են շահագործման ռիսկերի հետ, հատկապես հաշվի առնելով տարածաշրջանում առկա ռազմական ակտիվությունը։

Սա առաջին դեպքը չէ, երբ Պուտինը կամ ռուսաստանյան այլ պաշտոնյաներ ստիպված են լինում դիմել ստեղծագործական մոտեցումների՝ միջազգային գագաթնաժողովներին մասնակցելու համար։ Արևմուտքի կողմից 2022 թվականի սկզբին օդային տարածքներում թռիչքների արգելքներ սահմանելուց ի վեր, ռուսական դիվանագիտական ինքնաթիռները ստիպված են եղել շրջանցումներ կատարել Կենտրոնական Ասիայի, Մերձավոր Արևելքի կամ Բալկանների վրայով, որպեսզի հասնեն այն վայրեր, որոնք ընդամենը մի քանի ժամվա թռիչքի հեռավորության վրա էին գտնվում։ Օրինակ, 2023 թվականի հունիսին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը շրջանցիկ ճանապարհով՝ Իրանի և Հյուսիսային Աֆրիկայի վրայով, մեկնել է Հարավային Աֆրիկայում կայանալիք ԲՐԻԿՍ-ի հանդիպմանը։

«Պուտինի ուղևորությունը դեպի Բուդապեշտ ընդգծում է, որ աշխարհաքաղաքական մեկուսացումը շարունակում է փոխել նույնիսկ դիվանագիտության լոգիստիկան։ Թեև Հունգարիան ԵՄ-ում հազվագյուտ հնարավորություն է ընձեռում Թրամփի հետ դեմ առ դեմ հանդիպելու համար, այնտեղ թռիչքը բոլորովին էլ հեշտ գործ չէ։ Այս պահին թռիչքի պաշտոնական պլանը չի հրապարակվել, սակայն թուրք-սերբական միջանցքը ամենահարմար երթուղին է թվում Ռուսաստանի նախագահի Հունգարիա ժամանելու համար»,- եզրակացրել է պորտալը։

Ավելի քան 40 ժամ ջուր չի լինելուԲյուրականում հայտնաբերվել է տուֆի ապօրինի արդյունահանման դեպքԳազայում սպանվել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի երկու հրամանատարԱռաջիկա օրերին տեղումները կշարունակվենՀայկ Մարտիրոսյանն առաջին խաղային օրը հաղթել է Ռապորտին․ Total ChessՊուտինն ու Թրամփը դեռ բովանդակային զրույց չեն ունեցել. ՊեսկովԶինծառայող է մահացել«Եղբայրս 200 տոկոս դաջվածք չի ունեցել». մահացած զինծառայողի եղբայրԻնչ է որոշվել տրամադրել Կիեւին «Ռամշտայն» ձևաչափով հանդիպմանըԵնոքավան-Կարմիրգյուղ ճանապարհին նոյեմբերի 19-ին պայթեցման աշխատանքներ կիրականացվենԻրանի բանակը հայտարարել է Քուվեյթի ռազմակայանում տեղակայված ամերիկյան Patriot համակարգերին հարվածելու մասինՍպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի«Total Chess World Championship Tour Pilot 2026»-ում խաղային առաջին օրն ավարտվել է Հայկ Մարտիրոսյանի հաղթանակովԱդրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությունըԱրգենտինայի երիտասարդ աստղերը 7:0 հաշվով հաղթել են Կոստա Ռիկայի հավաքականինՍլովակիայում տեղի են ունեցել հակակառավարական զանգվածային հանրահավաքներԱԷՄԳ-ն հույս ունի, որ շատ շուտով կկարողանա վերսկսել Իրանի օբյեկտների ստուգումները․ ԳրոսսիՀայտնի են Globe Soccer Awards 2026-ի բոլոր անվանակարգերի թեկնածուներըՔեմբրիջի բառարանը հայտարարել է 2026 թվականի բառըԿանդինսկու՝ Բաուհաուսի շրջանի ստեղծագործությունը ռեկորդ է սահմանել Christie's-ի աճուրդումՄԱԿ-ը պետք է որոշակի դեր խաղա միջազգային hակամարտությունների, այդ թվում՝ Ուկրաինայում hակամարտության կարգավորման գործընթացներում. Ռաֆայել ԳրոսիՓաշինյանը և Գերմանիայի ԱԳ նախարարը քննարկել են ՀՀ-ԵՄ-ի միջև առևտրատնտեսական կապերի խթանման ուղղությամբ իրականացվող քայլերըՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 18-րդ հողատարածքը«Ֆազի»՝ Սերգեյ Գրիգորյանի uպանողին Ռուսաստանից բերել են ՀայաստանԻրանը Հորմուզի նեղուցի երկնքում խnցել է ամերիկյան MQ-9 ԱԹՍ«Toyota»-ն «Չայնիի» ոլորաններում բախվել է արգելապատնեշներին, վիրավորները հարազատ եղբայրներ են․ ShamshyanԱբու Դաբիում աճուրդի են հանվել Մայքլ Ջեքսոնին պատկանող ավելի քան 100 իրԷրդողանը կոչ է արել nւժեղացնել ճնշումը Իսրայելի վրա՝ Գազայում шղետը դադարեցնելու համարՖրանսիայում դպրոցականների բողոքի ակցիաների մեկնարկից ի վեր ձերբակալվել է ավելի քան 7,000 մարդԵրկրաշարժ է տեղի ունեցել ԹուրքիայումՆախատեսվում է երկարաձգել Արցախից տեղահանված անձանց կարգավիճակի ժամկետը․ մանրամասներԹՐԻՓՓ-ի մուտքի և ելքի հատվածները գտնվում են Ադրբեջանի տարածքում, հիմնական տեխնիկական պարամետրերը պետք է համաձայնեցվեն Բաքվի հետ. ԲայրամովՀայտնի են 2027 թվականի ձմեռային զորակոչի և զորացրման ժամկետներըԾանոթ ու միարժամանակ անհայտ … ֆերնետ լիկյորԴանակահարություն Արմավիրի մարզում. կա երեք վիրավոր, նրանց թվում եղբայներ են2027 թ․-ին կանխատեսում ենք 5,8% տնտեսական աճ. անվանական ՀՆԱ-ն կկազմի շուրջ 13 տրիլիոն 614 միլիարդ դրամ. ֆինանսների նախարարՔՊ-ն այդքան ձայն չի ստացել, որ սահմանադրական հանրաքվե նախաձեռնի. Լևոն ՔոչարյանՌումինիայում 5,7 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան տnւժածներԳառնիում 19-ամյա երտասարդը կոկաինով 30 փաթեթ է տեղադրել (տեսանյութ)Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է2027 թվականի պետբյուջեի նախագծի հիմնական ցուցանիշներըԵս շատ կցանկանայի, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրվի. Յոհան ՎադեֆուլՈսկու գինը 2025–ի սեպտեմբերի 29-ից ի վեր առաջին անգամ իջել է 3 800 դոլարից ցածրՍի Ծինփինի հետ զրույցը հանգամանալից էր, դրա ընթացքում շոշափվել են նաև Մոսկվայի և Պեկինի գիտակրթական գործընկերության հաջողությունները. ՊուտինԲոլորն էլ գիտեն, որ Ադրբեջանի վերջին պահանջը մեր պատմության ավարտն է. որքան էլ զարմանալի հնչի, Ադրբեջանի «վերջին պահանջը» Ադրբեջանում չի ձևավորվում, այլ՝ Հայաստանում. ՀովհաննիսյանԱՄՆ-ը դիտարկում է Թրամփի և Կիմ Չեն Ընի հանդիպման հնարավորությունը. Ռուբիո«ԵՄ-ն Փաշինյանին նախապատրաստել է Պուտինի հետ հանդիպումից առաջ, որը կորոշի Հայաստանի ճակատագիրը. Իսկ փող ընդհանրապես չտվեցին»Իրազեկում. փորձարկվելու են էլեկտրաշչակներՊակիստանցին դատապարտվել է 27,5 տարվա ազատազրկման՝ Թրամփի դեմ մաhափnրձ նախապատրաստելու համար«Ընդդիմությունը զգուշացրել է նոր ՀՀ Սահմանադրության ընդունման ռիսկերի մասին»
Ամենադիտված