Երբ է Զելենսկին ժամանելու Վաշինգտոն. AFP
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Վաշինգտոն կժամանի Սպիտակ տան նախագահ Դոնալդ Թրամփի հետ նախատեսված հանդիպումից մեկ օր առաջ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով AFP-ին։
«Զելենսկին Վաշինգտոն կժամանի հոկտեմբերի 16-ին՝ Թրամփի հետ բանակցություններից առաջ։ Զելենսկու և Թրամփի հանդիպման հիմնական թեման կլինի Tomahawk հրթիռները», - ասել է անանուն ուկրաինացի պաշտոնյան։
Բանակցությունների ընթացքում կքննարկվի նաև Patriot հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգերի մատակարարումը։ Պաշտոնյան հավելել է, որ Ուկրաինայի առաջնորդը նաև կհանդիպի զենք արտադրողների հետ՝ հնարավոր մատակարարումների մեկնարկը քննարկելու համար։