Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Այս իշխանությունը «հաջողել» է ունենալ աննախադեպ թվով քաղբանտարկյալներ, կալանքը դարձել է բացառապես պատժիչ միջոց ընդդիմադիրների նկատմամբ». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սեպտեմբերի 24-ին Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին դատարանը մեղավոր ճանաչեց, նրա գործով ունենք մեղադրական վերդիկտ։ Շարունակվում է «18 արդարների» գործը, մի քանի մեղադրյալի դեպքում առկա է խափանման միջոցի փոփոխություն։ Գործարար Սամվել Կարապետյանը շարունակում է մնալ կալանքի տակ։ Օրերս պիտի քննարկվի խափանման միջոցի փոփոխության հարցը։ Բոլոր գործերով ներգրավված փաստաբաններն ընդգծում են՝ այս իրավիճակում արդարադատություն իրականացնելն անհնար է, քանի որ նշված բոլոր գործերում բացակայում է օրենքը, իրավունքը և ողջախոհությունը։

«Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի» համահիմնադիր, իրավապաշտպան-սահմանադրագետ Գոհար Մելոյանի համար ակնհայտ է՝ այս բոլոր գործերի միջով կարմիր թելով անցնում է այն հանգամանքը, որ մեղադրանքներն առաջադրված են, մարդկանց նկատմամբ ամենածայրահեղ խափանման միջոցը՝ կալանքը, կիրառված է բացառապես քաղաքական նպատակահարմարությամբ, հրահանգավորվածությամբ և ճնշման ու վախի մթնոլորտ ձևավորելու նպատակով։ «Հերթով քննարկենք օրինակները։ Բարերար Սամվել Կարապետյանին ընդամենն իր խոսքի ազատության դրսևորման համար անմիջապես ձերբակալեցին, հետո կալանավորեցին՝ զուգակցված վարչապետի գնահատողական ստատուս-մեկնաբանություններով իր պաշտոնական էջով։ Հաջորդիվ Միքայել Սրբազանի ազատազրկումը, Բագրատ Սրբազանի դեմքով «18 արդարների» գործը։ Կարծում եմ՝ ցանկացած, անգամ իշխող ուժի համակիր հանդիսացող քաղաքացուն, երբ հարցնեք, բոլորը միանշանակ կպնդեն, որ այս մարդիկ ազատազրկված են իշխող ուժի և հենց կոնկրետ պաշտոնյայի կամքով թելադրված։ Ցավոք, ունենք կյանքի չկոչված իրավական անվտանգության հայեցակարգ, որն ամբողջ աշխարհի հիմնարար իրավական սկզբունքների ի կատար ածման ձևաչափից էր որդեգրված։

Ի՞նչ է ենթադրում պետության իրավական անվտանգությունը։ Ենթադրում է իրավունքի գերակայության հանրամատչելիությունը և համատարած կիրառումը, երկրում գործող իրավունքի կիրառելիության միասնականությունն ու կանխատեսելիությունը։ Մեր երկրում ընդհանրապես կանխատեսելիության, որոշակիության, համաչափության սկզբունքները, իսկ վերջին երկուսը սահմանադրական բարեփոխումների արդյունքում մեր Սահմանադրության մեջ հստակ ամրագրված են, խարխլված են, որովհետև երկրում տիրում են երկակի ստանդարտներ, ընտրովի արդարադատություն։ Մարդկանց նկատմամբ արդարադատությունն իրականացվում է՝ ուղղակի պայմանավորված նրանց քաղաքական հայացքներով, ընդդիմադիր կեցվածքով, ընդդիմադիր գործունեությամբ։ Մեր քաղաքացիների իրավագիտակցությունը պետք է զարգացնել, նրանք պետք է իմանան, որ, անկախ նրանից, թե մարդն ում է համակրում, իշխանության կողմնակից է, թե ոչ, կարող է և իրավունք ունի ունենալ իրարից տարբերվող քաղաքական հայացքներ։ Դրանք մարդկանց հիմնարար իրավունքների խումբ են, որոնց երաշխավորումն ու ապահովումը պետության պարտականությունն է՝ այդ պահին գործող իշխանության տեսքով։ Իսկ իշխանությունը որդեգրել է քաղաքականություն՝ հետապնդելու ընդդիմադիր գործիչներին ու քաղաքական ուժերին, դրանք ուղղակիորեն զուտ խոսքեր չեն, դա փաստագրված իրողություն է, որովհետև այսօր բոլոր ընդդիմադիր ուժերի նկատմամբ, սկսած ատելությունից, քարոզվող հետապնդումներից մինչև հարուցված գործեր, ուղղորդում է տեղի ունենում, ընդհուպ մինչև, օրինակ՝ ոչ ցանկալի կուսակցության փակման նարատիվ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մելոյանը։

Ընդգծում է՝ սա հարված է մեր պետության իրավական ու ժողովրդավար տարրերին։ «Այս գործելաոճով իշխանությունը հարվածում է առաջին հերթին մեր պետության զարգացման ընթացքին, որովհետև պետության ժողովրդավարությունն ու իրավական բաղադրիչը երկարատև աշխատանքի արդյունք է։ Զարգացող աշխարհում պետք է տեմպի մեջ մնաս ու մոտենաս այդ բնութագրիչներին։ Իսկ այս իշխանության պարագայում սրընթաց նվազող ցուցիչներ են գրանցվում, օրինակ՝ երբ վարչապետը, լինելով գործադիր իշխանության ղեկավար, կոչ է անում շրջապատել օրենսդիր մարմինը, այնուհետև դատարանները։ Դրանք իշխանության տարանջատման, օրինականության սկզբունքի ուղղակի ոտնահարումներ են։ Այս իշխանությունը նաև «հաջողել» է ունենալ աննախադեպ թվով քաղբանտարկյալներ։ Մեր նշած բոլոր գործերում կարմիր թելով անցնում է խափանման միջոցի հարցը։ Խափանման միջոցի ամենածանր տեսակը՝ կալանքը, պետք է կիրառվեր ըստ գործի փաստական հանգամանքների, ըստ անհրաժեշտության, օրինակ՝ եթե դատարանը ենթադրություն ունենար, որ մեղադրյալը կարող է վկաների վրա ազդեցություն ունենալ կամ գործի քննության ընթացքը խարխլել։ Մեր երկրում կալանքը դարձել է բացառապես պատժիչ միջոց ընդդիմադիրների նկատմամբ։ Այս մարդկանց ոչ միայն մեկուսացնում են կալանքի միջոցով, այլև ամենածանր տարրերով են ուղեկցում այդ կալանքը, մասնավորաբար՝ տեսակցության արգելքներով և այլն։ Մարդուն ամբողջովին մեկուսացնում են իր բնականոն միջավայրից։ Այս բոլոր օրինակներում ակնհայտ է, որ կարող էին տնային կալանք կիրառել, վարչական վերահսկողություն։ Ասեմ ավելին, անգամ դրանք տեղին չէին, որովհետև առնվազն այս երեք գործում չկար հանցակազմ։ Միքայել Սրբազանը հարցազրույց էր տվել, իր կարծիքն արտահայտել։ Որպեսզի դա իրենից Քրեական օրենսգրքով սահմանված բռնության կոչ ենթադրեր, մեղադրող կողմը պետք է կարողանար ապացուցել, որ մարդն իր խոսքերին ուղղված որոշակի գործողություններ է կատարել, իսկ ցանկացած անկողմնակալ դիտորդ, դատաքննություններին հետևելով, համոզվեց, որ մեղադրող կողմը որևէ փաստական հանգամանքով չհամալրեց իր մեղադրանքը, ու հենց դրանով պայմանավորված էլ մարդկանց մոտ օբյեկտիվորեն վրդովմունք ստեղծվեց այս ողջ պրոցեսի նկատմամբ»,-նշում է մեր զրուցակիցը։

Հայաստանում ընթացող դատական գործընթացներին զուգընթաց՝ «դատավարություններ» են ընթանում նաև Բաքվում։ Դրանց վերաբերյալ ինֆորմացիայի միակ աղբյուրն ադրբեջանական լրատվամիջոցներն են։ Իրավապաշտպան-սահմանադրագետը շեշտում է՝ ունենք փաստացի իրողություն, որ մեր հայրենակիցները գերու կարգավիճակում գտնվում են թշնամի պետությունում։ «Ունենք իրողություն, որ 2020 թվականից ի վեր գործող իշխանությունն ասում է՝ մի շտապեցրեք, աշխատում ենք, վերադարձնում ենք։ Իրողություն է նաև հանգամանքը, որ այս իշխանությունն այդ ամենը զուգակցում է 2020 թվականից ի վեր Բաքվին ոչ միայն նրանց գերիների, այլև Հայաստանի Հանրապետությունում գտնվող ադրբեջանցի ռազմական հանցագործների վերադարձն ապահովելով։ Հայկական կողմը Բաքվին վերադարձրեց ռազմական հանցագործներին, հայկական կողմը 2020 թվականից ի վեր, ըստ Նոյեմբերի 9-ի փաստաթղթի, Բաքվին է հանձնել տարածքներ, որոնք գտնվում էին հայկական զինված ուժերի վերահսկողության ներքո, հայկական կողմը Բաքվին երկու անգամ տրամադրեց ականապատված տարածքների քարտեզներ։ Սրանցից յուրաքանչյուրը խաղաքարտ էր, որը կարող էր ապահովել գերիների վերադարձի անվերապահ նախապայմանը։ Եվ, վերջապես, հայկական կողմը բազմաթիվ պայմանագրեր է ստորագրել՝ սկսած Պրահայից, վերջացրած վաշինգտոնյան եռակողմ հռչակագրով։ Գնալով խաղաղության, ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այդ տարածքային ամբողջականության մեջ ներառելով Լեռնային Ղարաբաղը՝ պատմական խայտառակություն և ողբերգություն է, որ հայկական կողմի ղեկավարը կարող է նման փաստաթուղթ ստորագրել, այս ամենի հետ մեկտեղ առնվազն չի երաշխավորվում գերիների վերադարձը։ Տեսել ենք հայտնի երկխոսությունը, երբ անգամ Թրամփն է համարում, որ այդ պայմանագրի ստորագրման նախապայման պետք է լինի գերիների վերադարձը, ասում՝ ես դա կանեմ, իսկ մեր երկրի ղեկավարը, աչքերը փախցնելով, խուսափում է պնդելուց կամ այդ խոսակցությունը վերջնակետին հասցնելուց՝ օգտվելով ընձեռված հնարավորությունից։ Առաջին՝ կարելի է ենթադրություն անել, որ այս իշխանությունն ընդհանրապես չունի քաղաքական կամք ապահովելու գերիների վերադարձը, դա ոչ միայն Թրամփ-Փաշինյան երկխոսությունից ենք դատում, այլ այն հանգամանքից, որ միջազգային կոնվենցիոնալ իրավունքներով, միջազգային իրավունքով, գործընկերային դիվանագիտական հարաբերություններով ունենալով մի շարք գործիքակազմեր, հայկական իշխանությունն այդ ուղղությամբ լռում է, ոչինչ չի անում։ Երկրորդ՝ հեղինակավոր մասնագետ, Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերը նրա գործով փորձում էր Հայաստանի Հանրապետության իշխանությունների հետ բանակցություններ վարել, որպեսզի Վարդանյանի գործով որևէ իրավական շարժ ապահովեր։ Այդ մարդը բազմաթիվ հաջող դեպքեր էր ունեցել, նույնիսկ նա չդիմացավ և հայտնի գրառումն արեց թվիթերյան հարթակում, որ նման նախադեպ չի տեսել, ու գերիների վերադարձը բացառապես տվյալ պետության իշխանության հետ համագործակցության արդյունքում է հնարավոր։ Այդ մարդը, փորձելով գնալ երկխոսության՝ այս հարցին որևէ դրական ընթացք տալու համար, արձանագրել էր, որ հայկական կողմի իշխանությունն անդրդվելի է և չունի որևէ շահագրգռվածություն թեման օրակարգ դարձնելու հարցում։ Միանշանակ է՝ այն թեզը, որ իրենք խաղաղություն են բերում մեր երկրին, սին է»,-եզրափակում է Գոհար Մելոյանը՝ հավելելով, որ խաղաղության գնացող պետությունը՝ այս դեպքում Ադրբեջանը, պետք է գոնե Հայաստանին վերադարձներ գերիներին, ինչը, սակայն, տեղի չի ունենում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ձմեռային զորակոչը երկարաձգվել է մինչև 2026 թ. փետրվարի 13-ը ներառյալ Լաբուբուն շքեղության աշխարհում. Moynat-ը և Կասինգ Լանգը պայուսակները վերածում են հեքիաթիԵրևանի պարեկները «Մերսեդես»-ում ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել Մոուրինյուն մեկնաբանել է «Ռեալի» նկատմամբ տարած տպավորիչ հաղթանակը ԵՄ-ն արդեն բաժանել է ռուսական ակտիվները Կիևի և իր ռшզմարդյունաբերական համալիրի միջև. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչԱՄՆ-ն մտադիր չէ կրկին ռազմակшն nւժ կիրառել Վենեսուելայի դեմ և ակնկալում է, որ դրա անհրաժեշտությունը չի լինի. ՌուբիոՈսկու գնի նոր պատմական առավելագույնը Սկսվել են Դանիայի, ԱՄՆ-ի և Գրենլանդիայի միջև բանակցությունները ԵՄ-ն մտադիր է ԻՀՊԿ-ն ճանաչել ահաբեկչական կազմակերպություն Իրանի «Կասպիան Շիվա» նավը խրվել է ծանծաղուտի մեջ ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Իրանի դեմ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանը պաշտոնական այցով ժամանել է ՄոսկվաԺողովրդավարությունն արտահանման, բռնաճնշումները՝ ներքին օգտագործման համար. Միրզոյանի այցը Ստրասբուրգ Վերին Լարս տանող ճանապարհին գազատար բեռնատար է կողաշրջվել և այրվել 64-ամյա տղամարդը կեղծ օղի է պատրաստել և իրացրել Հրդեհ Երևանի Շերամի փողոցում, դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից 6 մարտական հաշվարկ Դանիան հայտարարել է ԱՄՆ-ի հետ Գրենլանդիայի հարցով նոր հանդիպումների մասին Ռուսաստանը և Ուկրաինան զոhվածների են փոխանակել Իրանի շուրջ օղակը գնալով սեղմվում է Արամ Զավենիչն իր վրա է քաշում «արևմտամետի» թիկնոցըՀունվարի 30-ից մինչև փետրվարի 3-ը անոմալ ցուրտ եղանակ է սպասվում Ապրիլի 18-ը աշխատանքային կլինի․ հայտնի է պատճառը Մառախուղ, ձյուն․ առաջիկա օրերի եղանակըԱրտակարգ իրավիճակ՝ ՎանաձորումՎեճ-ծեծկռտուք՝ Թթուջուր գյուղումԱրշակ սրբազանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Systemair Georgia-ն մտնում է հայկական շուկա. «Թբիլիսիի գրասենյակը կկառավարի գործունեությունը Հայաստանում»Փոփոխություններ՝ ձմեռային զորակոչի ժամկետներումԵվրոպան Փաշինյանին ապօրինությունների քարտ–բլանշ է տալուՓաշինյանը կրկին քննադատում է ՀԱՊԿ-ին 1 օր ջուր չի լինելուՄայիսի 4-ը ոչ աշխատանքային կլինի․ ո՞ր օրը պետք է լրացնել Հեռուստահաղորդավար Սոլովյով. Ռուսաստանն արդեն բավականաչափ նոր հողեր է ձեռք բերել, և անհրաժեշտություն չկա ընդլայնելու Հատուկ գործողությունների գոտին Ի՞նչ «նվերներով» է գալիս ԱՄՆ փոխնախագահը. «Փաստ»Փաշինյանը պատրաստ է նոր ակտիվներ հանձնել Ադրբեջանին. Աթաևը ընդգծել է ամենասպասված քայլը «Թրամփի միջանցքը» Հայաստանում ԱՄՆ-ի համար նոր ռեսուրսային «զարդատուփ» է Հայաստանի իշխանությունների միջոցով փորձում են խաթարել հանրապետության էներգետիկ անվտանգությունը. «Փաստ»«Մի քիչ դիմացեք, գալու եմ, շատ գործեր ունենք միասին անելու». Անդրեաս Անդրեասյանն անմահացել է նոյեմբերի 6-ին. «Փաստ»Ռուս ուղղափառ եկեղեցին ահազանգում է. անընդունելի է միջամտությունը Հայ առաքելական եկեղեցու ներքին կյանքին Կայացել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հանդիսավոր բացումը․ պատմության այս օրը (29 հունվար)Երբ «բարեփոխիչները» բացահայտվում են. ինչու է որոշ հոգևորականների միացումը իշխանությանը Եկեղեցու ինքնամաքրման նշան Հանրապետության մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղումՄերձավորարևելյան տեղաշարժերը և Հայաստանի շուրջ ստեղծված նոր իրականությունը. «Փաստ»Պատերազմում զույգ որդիներին կորցրած Պայծառ Թորոսյանն այսօր որդի է ունեցել Դոլարը նվազել է, ռուբլին աճել․ տարադրամն այսօրՀայաստանի պետական պարտքի մեծացող ձնագունդը՝ դանդաղ գործող ռումբ. «Փաստ»Իսկ ժողովուրդը պատրա՞ստ է լինել հիմնական, գլխավոր ու առաջին մեղավորը. «Փաստ»«Ազգային արժեքների և կեղծ «արժեքների» միջև պատերազմ է, որը դեռևս հանգուցալուծում չունի, քանի դեռ այս իշխանությունները շարունակում են պաշտոնավարել». «Փաստ»Հերթական խոշորացումն են նախատեսում. «Հրապարակ» Նրանց կարգալուծության հարցը պետք է որոշվի անհապաղ. «Փաստ»
Ամենադիտված