Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Իսրայելը հայտարարել Է պաղեստինցի բանտարկյալների և պատանդների փոխանակման մեկնարկի մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իսրայելական աղբյուրները հաստատել են, որ պաղեստինցի բանտարկյալների փոխանցումը սկսվել է, քանի որ լրացել է գերիների փոխանակման 72-ժամյա վերջնաժամկետը։ Դա եղել է հրադադարի մասին համաձայնագրի ստորագրումից հետո, որը պաշտոնապես ուժի մեջ է մտել ուրբաթ կեսօրին։

Իսրայելական աղբյուրը շաբաթ օրը հայտնել է, որ համապատասխան մարմինները սկսել են Իսրայելի բանտերից ազատ արձակված պաղեստինցի բանտարկյալների տեղափոխումը, հաղորդում է «Yedioth Ahronoth»-ը։

Նա նաև նշել է, որ Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումն, իր հերթին, սկսել է նախապատրաստել «մնացած իսրայելցի պատանդներին»՝ երկուշաբթի օրը նրանց ազատ արձակելու համար։

Թեև դիակների տեղափոխումը, ըստ Համասի առաջնորդների, որոշ ժամանակ կպահանջի, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն վերջին օրերին բազմիցս ընդգծել է, որ «պատանդներին՝ մահացածներին ու ողջերին» միասին են վերադարձնելու։

Ավելի վաղ Իսրայելի կառավարությունը վավերացրել էր ՀԱՄԱՍ-ի հետ Գազայի հատվածում հրադադարի և համաձայնեցված գծերով իսրայելական զորքերի դուրսբերման մասին համաձայնագիրը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Գազայի հարցով իսրայելցի բանտարկյալներին պաղեստինցի բանտարկյալների դիմաց ազատ արձակելու ծրագրով սահմանված 72-ժամյա վերջնաժամկետը սկսվել է։ Համասը, ինչպես սպասվում է, 72 ժամվա ընթացքում ազատ կարձակի ողջ մնացած 20 իսրայելցիների, որից հետո Իսրայելը կազատի իսրայելական բանտերում երկարատև պատիժ կրող 250 պաղեստինցիների (բացի պատերազմի ընթացքում Գազայում ձերբակալված ևս 1700 պաղեստինցիներից)։

Իսրայելի արդարադատության նախարարությունը հրապարակել է 250 անուններից բաղկացած մանրամասն ցուցակ, որոնք ազատ կարձակվեն, սակայն այդ ցուցակում չեն ներառվել մի քանի ականավոր պաղեստինցի առաջնորդների անուններ։ Այդ անձանց ազատ արձակումը պահանջել էր ՀԱՄԱՍ-ը, ինչպիսիք են ՖԱԹՀ-ի առաջնորդ Մարվան Բարգուտին, Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատի գլխավոր քարտուղար Ահմեդ Սաադաթը և այլն։

Գազայում դեռևս 48 պատանդ կա՝ 20-ը ողջ են, 26-ը՝ մահացած, իսկ երկու դիակ անհետ կորած է։

Հատկանշական է, որ Եգիպտոսի Շարմ էլ Շեյխ քաղաքում Իսրայելի և Համասի միջև միջնորդների հովանու ներքո անուղղակի բանակցություններից հետո ստորագրված փոխըմբռնման հուշագիրը իր կետերից մեկում ներառում էր բոլոր ողջ մնացած իսրայելցի պատանդների ազատ արձակումը՝ կոնկրետ պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակման դիմաց։

Իսրայելական բանտերում գործողությունը կիրականացվի առանց զանգվածային լրատվամիջոցների ուղիղ լուսաբանման, առանց զինված կամ տոնական ցույցերի, ինչպես եղել է նախորդ նման փոխանակումների ժամանակ։ Միայն Կարմիր Խաչը կհետևի գործողության ընթացքին և կհաղորդի խախտումների մասին, եթե այդպիսիք հայտնաբերվեն, գրում է Al Arabiya-ն։

Ավելի քան 40 ժամ ջուր չի լինելուԲյուրականում հայտնաբերվել է տուֆի ապօրինի արդյունահանման դեպքԳազայում սպանվել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի երկու հրամանատարԱռաջիկա օրերին տեղումները կշարունակվենՀայկ Մարտիրոսյանն առաջին խաղային օրը հաղթել է Ռապորտին․ Total ChessՊուտինն ու Թրամփը դեռ բովանդակային զրույց չեն ունեցել. ՊեսկովԶինծառայող է մահացել«Եղբայրս 200 տոկոս դաջվածք չի ունեցել». մահացած զինծառայողի եղբայրԻնչ է որոշվել տրամադրել Կիեւին «Ռամշտայն» ձևաչափով հանդիպմանըԵնոքավան-Կարմիրգյուղ ճանապարհին նոյեմբերի 19-ին պայթեցման աշխատանքներ կիրականացվենԻրանի բանակը հայտարարել է Քուվեյթի ռազմակայանում տեղակայված ամերիկյան Patriot համակարգերին հարվածելու մասինՍպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի«Total Chess World Championship Tour Pilot 2026»-ում խաղային առաջին օրն ավարտվել է Հայկ Մարտիրոսյանի հաղթանակովԱդրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությունըԱրգենտինայի երիտասարդ աստղերը 7:0 հաշվով հաղթել են Կոստա Ռիկայի հավաքականինՍլովակիայում տեղի են ունեցել հակակառավարական զանգվածային հանրահավաքներԱԷՄԳ-ն հույս ունի, որ շատ շուտով կկարողանա վերսկսել Իրանի օբյեկտների ստուգումները․ ԳրոսսիՀայտնի են Globe Soccer Awards 2026-ի բոլոր անվանակարգերի թեկնածուներըՔեմբրիջի բառարանը հայտարարել է 2026 թվականի բառըԿանդինսկու՝ Բաուհաուսի շրջանի ստեղծագործությունը ռեկորդ է սահմանել Christie's-ի աճուրդումՄԱԿ-ը պետք է որոշակի դեր խաղա միջազգային hակամարտությունների, այդ թվում՝ Ուկրաինայում hակամարտության կարգավորման գործընթացներում. Ռաֆայել ԳրոսիՓաշինյանը և Գերմանիայի ԱԳ նախարարը քննարկել են ՀՀ-ԵՄ-ի միջև առևտրատնտեսական կապերի խթանման ուղղությամբ իրականացվող քայլերըՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 18-րդ հողատարածքը«Ֆազի»՝ Սերգեյ Գրիգորյանի uպանողին Ռուսաստանից բերել են ՀայաստանԻրանը Հորմուզի նեղուցի երկնքում խnցել է ամերիկյան MQ-9 ԱԹՍ«Toyota»-ն «Չայնիի» ոլորաններում բախվել է արգելապատնեշներին, վիրավորները հարազատ եղբայրներ են․ ShamshyanԱբու Դաբիում աճուրդի են հանվել Մայքլ Ջեքսոնին պատկանող ավելի քան 100 իրԷրդողանը կոչ է արել nւժեղացնել ճնշումը Իսրայելի վրա՝ Գազայում шղետը դադարեցնելու համարՖրանսիայում դպրոցականների բողոքի ակցիաների մեկնարկից ի վեր ձերբակալվել է ավելի քան 7,000 մարդԵրկրաշարժ է տեղի ունեցել ԹուրքիայումՆախատեսվում է երկարաձգել Արցախից տեղահանված անձանց կարգավիճակի ժամկետը․ մանրամասներԹՐԻՓՓ-ի մուտքի և ելքի հատվածները գտնվում են Ադրբեջանի տարածքում, հիմնական տեխնիկական պարամետրերը պետք է համաձայնեցվեն Բաքվի հետ. ԲայրամովՀայտնի են 2027 թվականի ձմեռային զորակոչի և զորացրման ժամկետներըԾանոթ ու միարժամանակ անհայտ … ֆերնետ լիկյորԴանակահարություն Արմավիրի մարզում. կա երեք վիրավոր, նրանց թվում եղբայներ են2027 թ․-ին կանխատեսում ենք 5,8% տնտեսական աճ. անվանական ՀՆԱ-ն կկազմի շուրջ 13 տրիլիոն 614 միլիարդ դրամ. ֆինանսների նախարարՔՊ-ն այդքան ձայն չի ստացել, որ սահմանադրական հանրաքվե նախաձեռնի. Լևոն ՔոչարյանՌումինիայում 5,7 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան տnւժածներԳառնիում 19-ամյա երտասարդը կոկաինով 30 փաթեթ է տեղադրել (տեսանյութ)Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է2027 թվականի պետբյուջեի նախագծի հիմնական ցուցանիշներըԵս շատ կցանկանայի, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրվի. Յոհան ՎադեֆուլՈսկու գինը 2025–ի սեպտեմբերի 29-ից ի վեր առաջին անգամ իջել է 3 800 դոլարից ցածրՍի Ծինփինի հետ զրույցը հանգամանալից էր, դրա ընթացքում շոշափվել են նաև Մոսկվայի և Պեկինի գիտակրթական գործընկերության հաջողությունները. ՊուտինԲոլորն էլ գիտեն, որ Ադրբեջանի վերջին պահանջը մեր պատմության ավարտն է. որքան էլ զարմանալի հնչի, Ադրբեջանի «վերջին պահանջը» Ադրբեջանում չի ձևավորվում, այլ՝ Հայաստանում. ՀովհաննիսյանԱՄՆ-ը դիտարկում է Թրամփի և Կիմ Չեն Ընի հանդիպման հնարավորությունը. Ռուբիո«ԵՄ-ն Փաշինյանին նախապատրաստել է Պուտինի հետ հանդիպումից առաջ, որը կորոշի Հայաստանի ճակատագիրը. Իսկ փող ընդհանրապես չտվեցին»Իրազեկում. փորձարկվելու են էլեկտրաշչակներՊակիստանցին դատապարտվել է 27,5 տարվա ազատազրկման՝ Թրամփի դեմ մաhափnրձ նախապատրաստելու համար«Ընդդիմությունը զգուշացրել է նոր ՀՀ Սահմանադրության ընդունման ռիսկերի մասին»
Ամենադիտված