Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Յուրատեսակ աշխարհաքաղաքական «լաբորատորիան»՝ սեփական հաջողության զոհ. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ֆրանսիայում վերջին տարիների զարգացումները դարձել են յուրօրինակ քաղաքական ու տնտեսական «լաբորատորիա», որտեղ դասական մոդելների ճգնաժամը, կառավարման համակարգի ճեղքերը և հասարակության խորացող բևեռացումը միաժամանակ բացատրվում են ինչպես պատմականորեն ձևավորված պետականության առանձնահատկություններով, այնպես էլ ներքին ու արտաքին փոփոխությունների ազդեցությամբ։

Այս երկիրն առանձնահատուկ կարևորություն ունի Հայաստանի համար՝ որպես ԵՄում ամենամեծ հայկական համայնք ունեցող պետություն, մեր արտաքին քաղաքականության առանցքային գործընկեր և մշակութային ու քաղաքական արժեքների տիրույթում ազդեցիկ դերակատար։ Սակայն այսօր Ֆրանսիան հայտնվել է մի իրավիճակում, երբ իր ավանդական կայունության, սոցիալական մոդելի և քաղաքական կառավարման արդյունավետության հիմքերը լրջագույն ճգնաժամի առաջ են կանգնած, և այս գործընթացը արտացոլում է ոչ միայն ֆրանսիական, այլև եվրոպական լայն շրջանակի մարտահրավերները։

Ինչ-որ առումով Ֆրանսիայում տեղի ունեցող քաղաքական ճգնաժամը կարելի է բնութագրել որպես կառավարման ճահիճ, որտեղ նախագահական համակարգի և խորհրդարանական վերահսկողության բարդ փոխհարաբերությունները, հասարակության պառակտումը, քաղաքական կուսակցությունների անկայունությունը և կառավարման պատասխանատվության կիսումը հանգեցրել են աննախադեպ անվստահության ու անկայունության։ Վերջին երկու տարվա ընթացքում վարչապետերի անընդհատ փոփոխությունը՝ հինգ վարչապետ ընդամենը երկու տարում, խոսում է ոչ թե կառավարման արդյունավետության մասին, այլ համակարգի դեգրադացիայի, քաղաքական մանդատի անկայունության և ցանկացած լուրջ նախաձեռնության դեմ հասարակական դիմադրության աննախադեպ աստիճանի մասին։ Այս գործընթացում խորհրդանշական է Սեբաստիեն Լեկորնյուի հրաժարականը՝ ընդամենը մի քանի ժամ անց իր կառավարության ձևավորումից հետո, ինչը պայմանավորված էր ընդդիմադիր բլոկների անվստահության քվեի սպառնալիքներով։ Սա վկայում է, որ քաղաքական դաշտն այնքան բևեռացված է, որ նույնիսկ ամենափոքր նախաձեռնությունը բախվում է անանցանելի պատնեշների։

Նման ճգնաժամի խորքային պատճառներից մեկը Ֆրանսիայի սոցիալ-տնտեսական մոդելի սպառվածությունն ու անհամապատասխանությունն է ժամանակակից աշխարհի պահանջներին։ Երկար տարիներ Ֆրանսիան հպարտացել է իր սոցիալական պետության մոդելով՝ կրթության, առողջապահության, սոցիալական պաշտպանության ու աշխատավորների իրավունքների բարձր մակարդակով։ Բայց այսօր այդ համակարգը, փոխանակ շարունակի ապահովել կայունություն ու սոցիալական համերաշխություն, դարձել է բյուջետային ճնշումների, տնտեսական դինամիկայի դանդաղեցման և տնտեսական ճկունության խոչընդոտ։

Ֆրանսիայի պետական պարտքը հասել է ՀՆԱ-ի 114 տոկոսին՝ կազմելով մոտ 3,9 տրիլիոն դոլար։ Տարեկան բյուջետային դեֆիցիտը գերազանցում է 5,8 տոկոսը, իսկ պարտքի միայն սպասարկման տոկոսները կազմում են 70 միլիարդ դոլար՝ գերազանցելով բոլոր ոլորտներում տրամադրվող ծավալները՝ բացի կրթության և պաշտպանության ծախսերից։ Ընդ որում պետական ծախսերը կազմում են ՀՆԱ-ի 57 տոկոսը, իսկ հարկային մուտքերը՝ 51 տոկոսը։ Այսինքն, պետությունն անհամեմատ շատ ավելի ծախսում է, քան եկամուտներ է ունենում։

Սոցիալական նպաստների ծախսերը գերազանցում են եվրոպական ցանկացած այլ երկրի ցուցանիշը, սակայն դա չի կանխում հիվանդանոցների թերհագեցվածությունը, համալսարանների թերֆինանսավորումը և հասարակության աճող դժգոհությունը։ Այս՝ շատ ծախսող, բայց միաժամանակ սնանկության զգացողություն ունեցող պետության պարադոքսը դարձել է ֆրանսիական մոդելի հիմնարար ճգնաժամի արտահայտություն։ Տարիներ շարունակ կառավարությունները փորձել են սոցիալական խաղաղությունն ու կայունությունն ապահովել պետական սուբսիդիաների, նպաստների ավելացման, աշխատաշուկայի կոշտ կանոնների պահպանման միջոցով։ Ֆրանսիան ամեն տարի մոտ 250 միլիարդ դոլարի սուբսիդիաներ է հատկացնում բիզնեսին՝ աշխատողներ վարձելու համար, սակայն աշխատաշուկայի կոշտ ռեգուլ յացիաները դժվարացնում են աշխատողին ազատելը, ինչն, իր հերթին, գործատուների շրջանում նվազեցնում է նոր աշխատողներ ընդունելու մոտիվացիան։ Այս ամենը բերում է բարձր գործազրկության, աշխատավարձերի դանդաղ աճի և սոցիալական բևեռացվածության խորացման։ Ֆրանսիական մոդելը, որն իր ժամանակին համարվում էր սոցիալական արդարության ու կայունության օրինակ, այսօր դարձել է սեփական հաջողության զոհը՝ դառնալով տնտեսապես ոչ կենսունակ և քաղաքականապես անընդունելի տարբերակ նոր սերնդի ու գործարար շրջանակների համար։

Այս համակարգային ճգնաժամը ուղեկցվում է նաև քաղաքական բևեռացման աննախադեպ մակարդակով։ Նախագահ Մակրոնը, որը 2017 թվականին ընկալվում էր որպես նորարարության, երիտասարդության և համարձակ բարեփոխումների խորհրդանիշ, այսօր հայտնվել է քաղաքական փակուղու մեջ։ Նրա գլխավորած ցենտրիստական ուժը, որը փորձում էր կամուրջ լինել աջերի ու ձախերի միջև, փաստացի ստեղծել է եռակողմ փակուղի, որտեղ երեք հիմնական բլոկից (աջեր, ձախեր և ցենտրիստներ) յուրաքանչյուրի համար անհնար է կառավարել։ Անցած տարի խորհրդարանը լուծարելու Մակրոնի փորձը ոչ միայն չամրապնդեց նրա դիրքերը, այլև խորացրեց քաղաքական ճգնաժամը՝ բերելով այնպիսի իրավիճակի, երբ ոչ մի ուժ մեծամասնություն չունի, իսկ ընդդիմադիր բլոկները մշտապես կարող են կասեցնել կամ տապալել ցանկացած կառավարության գործունեություն։ Սա նաև դրսևորվում է վարչապետերի անընդհատ փոփոխությամբ, կառավարության ձևավորման անկայունությամբ և հանրային քաղաքականության ջլատմամբ։

Այս քաղաքական անորոշությունն ու կառավարման ճգնաժամը խոր ազդեցություն ունեն նաև Ֆրանսիայի տնտեսության և ֆինանսական շուկաների վրա։ Վարչապետի հրաժարականից ու քաղաքական անորոշության խորացումից անմիջապես հետո եվրոն արժեզրկվեց, ֆրանսիական ֆոնդային բորսան արձանագրեց անկում, իսկ ներդրումային ակտիվության վրա ստվեր նետվեց տնտեսության ապագայի նկատմամբ վստահության նվազման արդյունքում։

Ֆրանսիայի օրինակը ցույց է տալիս, որ ժամանակակից փոխկապակցվածության պայմաններում քաղաքական ճգնաժամը կարող է շատ արագ վերածվել տնտեսական անկայունության, իսկ հասարակության աճող անվստահությունը՝ ներդրումների, սպառման ու տնտեսական ակտիվության նվազման։ Այս իրավիճակում Փարիզը կանգնած է երկընտրանքի առաջ՝ կա՛մ պահպանել սոցիալական պետության ավանդական մոդելը՝ գնալով պետական պարտքի ու հարկային բեռի աճի, կա՛մ իրականացնել ցավոտ, բայց անհրաժեշտ բարեփոխումներ, որոնք կբարձրացնեն տնտեսության ճկունությունը, աշխատաշուկայի շարժունակությունը և պետական ֆինանսների կայունությունը։

Ֆրանսիական ճգնաժամի առանձնահատկությունը նաև այն է, որ տնտեսական ու քաղաքական խնդիրները խորապես փոխկապակցված են հասարակության արժեքային պառակտման, ազգային ինքնության, միգրացիայի, գլոբալիզացիայի և եվրոպական ինտեգրացիայի հանդեպ վերաբերմունքի հետ։ Անցած տասնամյակներում Ֆրանսիայում խորացել է ազգային ինքնության ճգնաժամը, աճել է ներգաղթի և բազմամշակութայնության հետ կապված հասարակական լարվածությունը, իսկ եվրոպական ինտեգրացիայի գործընթացները հաճախ ընկալվել են որպես ազգային ինքնիշխանության և տնտեսական ազատության սահմանափակում։ Այսպիսի միտումները սնուցում են աջ և ազգայնական ուժերի դիրքերի ամրապնդումը, որոնք հանդես են գալիս ավելի կոշտ տնտեսական և ներգաղթային քաղաքականության օգտին, իսկ ձախերն էլ խաղադրույք են կատարում սոցիալական պաշտպանության և պետական միջամտության պահպանման օգտին։ Մակրոնի ցենտրիստական մոդելը, որը փորձում էր հավասարակշռել այս հակասությունները, իրականում չկարողացավ առաջարկել համախմբող օրակարգ, և արդյունքում հասարակությունը բաժանվեց ոչ միայն տնտեսական, այլև արժեքային գծերով։

Այս համատեքստում ֆրանսիական ճգնաժամը դառնում է եվրոպական լայն գործընթացների արտացոլումն ու ծայրահեղ օրինակներից մեկը։ Եվրամիության ներսում Ֆրանսիան եղել է սոցիալական մոդելի, հանրային ծառայությունների և համերաշխության առաջամարտիկ, բայց այսօր հենց այդ մոդելն է առաջինը կանգնած իր կենսունակության հարցականի առաջ։ Եվ Ֆրանսիայում ստեղծված իրավիճակը ազդում է ամբողջ եվրոպական տիրույթի վրա՝ հանգեցնելով ոչ միայն եվրոյի արժեզրկման, այլև ԵՄ-ի շրջանակներում եվրոպական քաղաքական նախագծերի նկատմամբ վստահության նվազման։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թիկնիզյանն առաջին պաշտոնական խաղն անցկացրեց հունական գրանդի կազմում Ինչ իրավիճակ է ճանապարհներին Իսրայելի բանակը հայտարարել է Գազայի կենտրոնական հատվածում ՀԱՄԱՍ-ի հրամանատարի ոչնչացման մասին Չինական ռոբոտը վազքի աշխարհի ռեկորդ է սահմանել Ռուսաստանը փորձում է ահաբեկչության միջոցով կոտրել Ուկրաինային․ ՄակրոնՎրաստանում հաքերները բանկից 143,5 հազար դոլար են յուրացրել5,9 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել ՃապոնիայումԻնքնաթիռը վթարի է ենթարկվել․ կան զոհեր․ ԱՄՆՄահացել է Էստոնիայի նախկին վարչապետ Սիյմ ԿալասըԱնհրաժեշտության դեպքում զանգահարել 112. Հայաստանում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակԴիլիջան-Վանաձոր ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին․ վարորդն արգելափակվել էՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում էՕգոստոսի 24-ին Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենՀայ դիմորդների 77.55%-ը հաղթահարել է նվազագույն շեմըԺավելի սպիրտից մինչև կոնֆետանման դեղեր ու վիշնևսկու քսուկ... մեկ ակնթարթ և երեխաները հայտվում են թունաբանության բաժանմունքումԱՄՆ դատարանն ապօրինի է ճանաչել 75 երկրների ներգաղթի վիզաների տրամադրման դադարեցումըՎանաձորում և երեք բնակավայրում գազանջատումներ կլինենԱյս տարի գրեթե 1․9 միլիոն երեխա կտուժի թերսնումից․ ՅՈՒՆԻՍԵՖՌԴ զորքերը արագացրել են իրենց հարձակման տեմպը․ ՊուտինԻրանը միաժամանակ բախվում է տնտեսական ճնշման և դիվանագիտական փակուղուԱվելի արդյունավետ, քան Մահրեզը. Goal-ը գնահատել է Սպերցյանի խաղըԿոտայքի մարզում «ԳԱԶ 3110»-ը բախվել է ծառին. կան տուժածներԵրևանում ալկոհոլի ազդեցության տակ գտնվող ոստիկանը և նրա հետ կապված շուրջ 20 անձ դաժանաբար ծեծի են ենթարկել 2 քննիչիՀՀ քաղաքացիներն օգտվել են չեղարկված չվերթների պատճառով նոր ավիատոմսեր ձեռք բերելու աջակցությունիցՄեծամորի ատոմակայանի մասին կեղծ պնդումները փորձ են՝ վնասելու հայ-ռուսական հարաբերությունները․ ՌԴ ԱԳՆՀայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը չպետք է գերիներին թողնի անորոշության մեջ. «The Washington Times»Ոստիկանը դեպքի պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում աղմկահարույց միջադեպից Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը չպետք է գերիներին թողնի անորոշության մեջ. «The Washington Times» «Առանց արտաքին աջակցության» ապրելու խոստումը կարող է վերածվել ոչ թե ինքնիշխանության ամրապնդման, այլ վտանգավոր աշխարհաքաղաքական փորձարկման․ Սուրեն Սուրենյանց Ինչ պատժամիջոցներ են նախատեսվում ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար Ռուսաստանը չի գա Արևմուտք՝ բանակցելու․ Լավրով Վթար Ախուրյան-Կառնուտ ճանապարհին, «Mercedes» է բախվել հողաթմբերի և ծառիՄահացել է Սիյմ Կալասը՝ Էստոնիայի նախկին վարչապետը և Կայա Կալասի հայրը Իսրայելական ԱԹՍ-ն Սիրիայում հարձակվել է մեքենայի վրա Կարմիր Լուսինը կրկին տեսանելի կլինի 2028 թվականի դեկտեմբերի 31-ին Երևանում փոշու մակարդակը գերազանցել է թույլատրելի նորման Օտարերկրացիները զանգվածաբար բնակարաններ են գնում Հայաստանում Իրաքից արևադարձային տաք օդի ալիք է ներթափանցում․ ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր Ադրբեջանը ոչ Արծվաշենն է վերադարձնելու, ոչ էլ ՀՀ օկուպացված տարածքներից է դուրս գալու․ ադրբեջանագետ Արդյո՞ք Փաշինյանը որոշել է ազատվել Գյումրու ռուսական ռազմաբազայից. Հետագա զարգացումները նրա պատասխանատվությունը չենՓաշինյանի Հայաստանը վտանգում է ենթարկվել ադրբեջանական ագրեսիայիTikTok-ն ԱՄՆ-ին 400 մլն դոլար կվճարի՝ երեխաների գաղտնիության պաշտպանությունը խախտելու գործովԱդրբեջան – Հայաստան. Բաքուն պլանավորում է վերաձևավորել Կովկասի էներգետիկ քարտեզը«Ինձ բնակարանով ապահովեք, ես սգամ իմ սուգը». պատերազմում որդիներին կորցրած կինը կարող է դրսում մնալ «Ուրվականը» հայտնվել է Ագարակաձորում․ դիմակավորված տղամարդը քարերով հարվածում է դռներին ու պատուհաններին Հրդեհ է բռնկվել  «Նաիրիտ»-ի 6 բետոնե պահեստարաններից մեկում․ պատմության այս օրը (22 օգոստոս)Ինդոնեզիայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելՀրաբուխը աղտոտե՞ց, թե՞ մաքրեց մթնոլորտը. 2026 թվականի անսպասելի գիտական բացահայտումըԱՄՆ-ի և Բրազիլիայի նախագահները Ուկրաինայում տիրող հակամարտությունը արագ կարգավորելու կոչ են արել
Ամենադիտված