Լարված իրավիճակ՝ Շիրակի մարզում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ հոկտեմբերի 9-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Շիրակի մարզում: Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արթիկ քաղաքի խոշորացված համայնքի Նարեկացի փողոցում ի նշան բողոքի ակցիա են իրականացնում Արթիկ քաղաքի բնակիչները՝ պահանջելով, որպեսզի պատկան մարմինները լսեն իրենց ձայնը:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում քաղաքացիներն ասում էին. «Այս ճանապարհը կապում է Շիրակի մարզը Արագածոտնի մարզին:
Անընդհատ տեղի են ունեցել ճանապարհատանսպորտային պատահարներ, վրաերթեր, այդ թվում՝ ողբերգական: Կառավարությունը ճանապարհն ամբողջությամբ ասֆալտապատեց, մեզ փրկեց դարուփոս ճանաարհներից, բայց ցավոք որոշ վայ-վարորդներ այնպես են քշում ավտոմեքենաները, կարծես դժոխքի դռները բացած լինեն:
Մի քանի անգամ դիմեցինք պատասխանատուներին, արագաչափ տեղադրեցին, քանի որ համ շարժն է շատ, համ հետիոտներն են շատ, համ էլ փողոցի հարևանությամբ գործում է Արթիկի թիվ 6-րդ դպրոցը, որտեղ մոտավորապետ 300 աշակերտ է հաճախում:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։