Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

«Ցավն իմ ներսում է, բայց չեմ կոտրվում, ինձ միշտ ձիգ ու զգաստ եմ պահում». մայոր Արա Զաքարյանն անմահացել է հոկտեմբերի 20-ին Ջրականում. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Արան շատ լուրջ էր, ավելորդ խոսել չէր սիրում, կարող էր քմծիծաղով երկրորդ անգամ պատասխանել հարցին։ Կարճ ու հստակ էր խոսում, այնպես, որ դիմացինն իր ասածի իմաստը հասկանում էր։ Այսպես ասեմ՝ շատ կոնկրետ մարդ էր, իրեն բոլորն այդպես գիտեն»,-«Փաստի» հետ զրույցում ասում է պարոն Արշամը՝ Արայի հայրիկը։

Արան ծնվել է Վայոց ձորի մարզի Ելփին գյուղում։ Հիմա Արայի մասին նաև Ելփինում՝ նրա հիշատակին տեղադրված հուշաքարն է պատմում, որտեղ բավականին հաճախ միջոցառումներ են անցկացվում։ Արան սովորել է գյուղի միջնակարգ դպրոցում։ Հայրիկն անկեղծանում է՝ որդին գերազանցիկ չի եղել։ «Սիրում էր Ռազմագիտությունը, Ֆիզկուլտուրան»։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան: «Շատ սիրում էր զինվորական, սպայական ծառայությունը։ Հիշում եմ՝ երբ պետք է ընդունվեր ռազմական համալսարան, վերջին քննության ժամանակ, ընդ որում՝ այդ տարի տեղերի համար մրցակցությունը բավականին մեծ էր, իրեն ասացի՝ տղա՛ս, եթե փոշմանել ես, հետ գնանք։ Արան գիտեր ծառայության թե՛ առավելությունները, թե՛ դժվարությունները։ Ինքս երկու պատերազմի միջով եմ անցել, զինվորական եղել և իրեն ամեն ինչ մանրամասնորեն ներկայացրել էի։ Վերջին քննության օրը միայն մեկ նախադասություն ասաց. «Պա՛պ, խնդրում եմ, էլ նման բան մի ասա, ես սիրում եմ այս գործը»։ Համբուրեցի իր ճակատը և ապագայի համար իրեն հաջողություն մաղթեցի։ Սովորելու տարիներին էլ, երբ իրեն հարցրել են, թե ինչով կարող են օգտակար լինել, մշտապես ասել է՝ ես իմ հարցերը կլուծեմ։ Երբեք հույսը ոչ ոքի վրա չի դրել։ Արդյունքում հայրենիքին նվիրված սպա դարձավ»։

Երբ հարցնում եմ, թե ինչպես Արան զինվորական դառնալու որոշում կայացրեց, հայրիկը նշում է՝ Արայի՝ դպրոցի ավարտական տարիներին ինքը Մոսկվայում էր աշխատում։ «Կինս զանգահարեց, հայտնեց, որ Արան ուզում է զինվորական դառնալ, այլ մասնագիտության մասին չի մտածում։ Ես վերադարձա։ Հարցեր տվեցի տղայիս՝ նաև իրեն փորձելու համար։ Բայց որևէ կերպ չկարողացա իրեն համոզել կամ շեղել իր ընտրությունից։ Արան հստակ մնաց իր որոշման մեջ։ Ու քանի որ ես էլ համոզվեցի, որ այդ մասնագիտությունն իր սրտով է, իր հետ անցա այդ ճանապարհը»։

Ուսումն ավարտելուց հետո Արան ծառայությունը շարունակել է Ացախի Մարտակերտի զորամասում։ Ծառայության տարիների ընթացքում արժանացել է բազմաթիվ պատվոգրերի, «Գարեգին Նժդեհ», «Վազգեն Սարգսյան», «Անբասիր ծառայության համար» մեդալների։ Քառօրյա պատերազմից հետո արժանացել է «Արիության» մեդալի։ «Մարտակերտի զորամասում Արան փոքրիկ մատուռ էր կառուցել: Կարգապահ, պարտաճանաչ, զուսպ սպա էր։ Մի դեպք միայն հիշեմ արդեն այս պատերազմի օրերից։ Արենիում էի, իր զորքով իմ կողքով անցել է, բայց լինելով օրինապահ սպա՝ չի զանգահարել ինձ, թե՝ պա՛պ, ես կողքովդ անցա, քեզ տեսա։ Երրորդ օրը միայն Սիսիանից զանգեց. «Պա՛պ, չէի կարող զանգել քեզ, եթե ես դա անեի, ուրեմն նույնը պետք է թույլ տայի, որ իմ զինվորն աներ»։ Եվ քանի որ չէր կարելի դա անել, օրենքն ու կարգը պահպանողն առաջինն ինքն է եղել»։

Պատերազմները զինվորականի կյանքը, կարծես, երկու մասի բաժանեն։ Նրանք կա՛մ հաստատակամ են մնում իրենց կոչման մեջ, կա՛մ էլ փոխում են իրենց ծառայության բնույթը։ Արան շարունակել է իր ծառայությունը Զինված ուժերում։ «Իր միջնորդագիրն արդեն գնացել էր գումարտակի հրամանատարի պաշտոնի համար՝ փոխգնդապետի կոչումով։ Երեսուն տարեկան էր, բայց արդեն առաջխաղացում ուներ։ Շատ նվիրված էր ծառայությանը»։

Արան մեկ տարի ծառայել է Ճամբարակի զորամասերից մեկում, այնուհետև տեղափոխվել է Արմավիրի տանկային զորամաս՝ որպես հրամանատարի՝ դաստիարակչական գծով տեղակալ։ Զոհվելուց հետո զորամասում ամենամեծ լսարանն անվանակոչվել է Արայի անունով։ «Առաջին օրվանից մեկնել է մարտադաշտ։ Ուսումնական զորամասից զոհված միակ սպան է որդիս։ Պատերազմի օրերին երկու-երեք անգամ կապ իմ հետ է եղել։ Երկար զրույցներ չենք ունեցել, ինձ համար իր ձայնը լսելն էր կարևոր։ Մի քանի անգամ էլ տիկնոջ հետ է խոսել։ Զոհվելուց առաջ, երևի տասը օր, իր հետ կապ չենք ունեցել»։

44-օրյա պատերազմի առաջին իսկ օրվանից Արան մասնակցել է թեժ մարտերի՝ ստանալով վիրավորում: Վիրավոր վիճակում շարունակել է մարտն իր ենթակա զինվորների կյանքը փրկելու համար: Հետո արդեն հայրիկին պատմություններ են հասել այն մասին, թե ինչպես է սաղավարտն ու զրահաբաճկոնն իր զինվորներին տվել։ Արան զոհվել է հոկտեմբերի 20-ին Ջրականում։ «Ես երեք ամիս, դեռ մի բան էլ ավելի գիշեր ու ցերեկ իրեն եմ փնտրել։ Երեք ամիս չեմ իմացել, թե տունն ինչ բան է։ Մի շշուկ եմ լսել, գնացել եմ այդ տարածք՝ անկախ նրանից, թե որ հատվածն է եղել։ Ջրականի կեսը մի պահ մնացել էր թշնամու հսկողության տակ։ Զոհվածների մարմինները մնացել էին այդ տարածքում։ Հետո արդեն Ջրականն ամբողջությամբ գրավեցին, և դիերի դուրսբերումն ավելի դժվարացավ։ Մարտունիի դիահերձարանում երկու անգամ ես եմ գնացել ճանաչման։ Երկրորդ անգամ, երբ իր սիրելի ժամացույցը տեսա ձեռքին, համոզվեցի, որ նա է»։

Փնտրելու օրերի մասին խոսելիս պարոն Արշամն ասում է՝ իր փորձը հուշում էր, որ վատագույնն է տեղի ունեցել։ «Որպես ծնող՝ չես կարող դրան հավատալ, միշտ հույս ունես, որ զավակդ ողջ է։ Բայց նայում էի զոհվածների, վիրավորների ցուցակները, նրա անունը որևէ մեկում չկար։ Եվ առաջին պլան էր գալիս վատագույն մտավախությունս»։

Ապրելու ուժի մասին։ «Ցավը ծնողի, ընտանիքի յուրաքանչյուր անդամի ներսում է։ Բայց չեմ կոտրվում, ինձ միշտ ձիգ ու զգաստ եմ պահում։ Արաս ամուսնացած էր, որդի ունի՝ Ռոբերտը։ Հայրենասեր, նվիրված, էլի իր տեսակի մեջ հստակ գաղափարներով երեխա է մեծանում, ճիշտ հայրիկի նման։ Հաճախ է խոսում նրա մասին, անասելի շատ է կարոտում հորը։ Մեզ ապրեցնում է նաև այն, որ մեր որդիներին, որոնք այնքան նվիրումով ծառայում էին հայրենիքին, գաղափարին, ապրեցնում են նաև ուրիշները։ Բոլոր տղաների մասին պետք է պատմել և մշտապես հիշատակել նրանց անունը»։

Հ. Գ. - Մայոր Արա Զաքարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի մեդալով։ Հուղարկավորված է Եռաբլուրում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երևանի և մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինենԵրևանի Երվանդ Օտյան փողոցի տներից մեկում տեղի ունեցած փլnւզումից հետո փլատшկներից դուրս է բերվել երկու քաղաքացի․ նրանք հոսպիտալացվել ենԱրտակարգ դեպք Երևանում. Մալաթիայում փլուզում է տեղի ունեցել տներից մեկում. փրկարարները փլատակների տակից դուրս են բերել վիրավորներից մեկին, մյուսին որոնում ենԾնվել է 44-օրյա պատերազմում կյանքից հեռացած Ռազմիկ Սահակյանի փոքրիկ եղբայրըԹերլիցքավորման համար «ՍՏԱՐՏ ՕԻԼ»-ը կվճարի 1 մլն դրամից ավելի տուգանքՄայրաքաղաքի պարեկները 22 փաթեթ կրիստալ են հայտնաբերել․ երեք անձ ձերբակալվել էԵվրոպական երկրները չեն մասնակցի եռակողմ բանակցություններին․ Յուրի ՈւշակովՆեթանյահուի կուսակցությունը պահպանում է առաջատարությունը ընտրություններում քվեաթերթիկների 84,5 տոկոսի հաշվարկից հետոՍտամբուլում քառահարկ շենք է փլուզվել24-ժամյա ջրանջատում՝ Արմավիրի մարզումՌոբերտ Արզումանյանը հեռացել է «Ուրարտու»-ի գլխավոր մարզչի պաշտոնից. պաշտոնականՀռոմում խաղաղության աղոթք և ընդունելություն է տեղի ունեցել՝ նվիրված Հայաստանի անկախության 35-ամյակին«Միլանը» լուրջ կորուստներ ունի «Ինտերի» հետ խաղից առաջԻսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառավարության ձևավորումը. մանդատներ ստանալն ու կոալիցիա ձևավորելը երկու տարբեր իրավիճակներ են. ԶաքարյանԵրևանում պարեկները 22 փաթեթ կրիստալ են հայտնաբերել․ երեք անձ ձերբակալվել էԵվրահանձնաժողովը բացառել է ՌԴ գազի գնման արգելքի չեղարկումը խաղաղ բանակցությունների ժամանակEl Español. Յամալի հայրը թքել է մատուցողուհու դեմքին և աթոռ նետել տղամարդու ուղղությամբՄեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027Վանաձորում բախվել են 2 «Opel»․ կա վիրավnրԾավ բնակավայրի ջուրը, ըստ սնդիկի պարունակության ցուցանիշի, համարվում է անվտանգ. ԱՆՊարսից ծոցի տարածաշրջանում Իսրայելի հնարավոր ռшզմական գործողությունները ընդունակ են լուրջ վնաu հասցնել գազի միջազգային շուկաներին. ԱրաղչիՄարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 40-ամյա վարորդը «ՈւԱԶ»-ով բախվել ծառին․ կան վիրավnրներՄեր վերադարձը ՀԱՊԿ չենք տեսնում. Արարատ ՄիրզոյանՆիդեռլանդները 1,2 միլիարդ եվրոյի ոչ ռազմական օգնություն կուղարկի Ուկրաինային 2027-2029 թվականներինՈստիկանները գողության դեպքեր են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել էԱՄՆ պետական պարտքն աճել է՝ հասնելով ռեկորդային 40,5 տրլն դոլարիՍպասվում է անձրև. օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանովBrent-ը թանկացել է՝ հասնելով մեկ բարելի դիմաց 115,46 դոլարիՀՀ ԱԺ–ն համաձայնություն է տվել ԹՐԻՓՓ համաձայնագրի վավերացմանըԴիլիջանում 72-ամյա ուսուցչուհու մահվան դեպքով կալանավորվել է նրա 42-ամյա որդինԻսպանիայում երկու գնացք է բախվել. կան զnhեր և վիրավnրներՀՀ ԱԺ-ն համաձայնություն է տվել ԱՄԷ հետ առևտրի և ներդրումների համաձայնագրին«Բարսելոնա»-ն հրաժարվում է վճարել Ալվարեսի գործով տուգանքը և կբողոքարկի որոշումըԱնօդաչու թռչող սարքերով թմրամիջոցների և արգելված իրերի փոխանցման փորձերը շարունակվում են․ ՔԾԻսպանիայում մարդատար գնացքների բախման հետևանքով զnhերի թիվը հասել է գրեթե 50-իCOP17-ի շրջանակում «Մշակույթ և բնություն» համաժողովի մասնակիցներն այցելել են Գեղարդ, Գառնի և ՍևանՈղբերգական վթարից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամիկա կա. ԲԿԾանոթ ու միարժամանակ անհայտ … Յակուզա գաղտնի կազմակերպություն«Հայաստանը ընտրել է իր աշխարհաքաղաքական «տիրոջը»»Գեղարքունիքի մարզում բախվել են «ՎԱԶ 2114»-ն ու մարդատար «Գազել»-ը․ կա 10 վիրավորՄԻՊ-ի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու կենսաթոշակ ստանալու իրավունքըԳորիսի դատարանում դատական նիստից հետո ծեծկռտուք է տեղի ունեցելԻսրայելի խորհրդարանական ընտրություններում վերջնական մասնակցությունը կազմել է 77,7 տոկոսԱՄՆ-ի ծախսերը Իրանի պшտերազմի վրա աճել են՝ հասնելով ավելի քան 47 միլիարդ դոլարի՝ համաձայն Պենտագոնի գնահատականի. Reuters«Եվրոպական ընտրության գինը. ԵԱՏՄ անդամ պետությունները զգուշացնում են Հայաստանին Բրյուսելի հետ ինտեգրման հետևանքների մասին»Սպիտակում հայտնաբերվել է ալկnհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը, նրա ավտոմեքենան ավելի ուշ հայտնաբերվել է նույն փողոցի վերջնամասումԱվանում դիմակավորված անձինք մի բանկի վճարային տերմինալից գողացել են դրամապահոցը, որում եղել է մի քանի միլիոնՆեթանյահուի գլխավորած «Լիկուդ» կուսակցությունը առաջին տեղն է զբաղեցնում Քնեսեթի ընտրությունների էքզիթ փոլի արդյունքներովԳազամատակարարման պլանային դադարեցումներ Արարատի մարզի և Եղվարդ քաղաքի մի շարք հասցեներումՊատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ Ռուսաստանն իրավունք է ստացել օլիմպիական մարզաձևի աշխարհի առաջնություն անցկացնել
Ամենադիտված