Հայաստանում սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 3.7%
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՀայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 3.7%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ` 0.3%:
ArmLur.am-ը արձանագրել է, որ Հանրապետության դիտարկվող բնակավայրերում 2025թ. սեպտեմբերին օգոստոսի համեմատ սպառողական գներն աճել են 0.1-0.5%-ով, այդ թվում, համեմատաբար բարձր գնաճ արձանագրվել է
ք. Եղեգնաձորում: Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 0.4%-ով:
2025թ. հունվար-սեպտեմբերին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.1%, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է 0.1% նվազում:
