Իսպանիայի դատախազությունը Ռոնալդուի դեմ հայց է ներկայացրել
ՍՊՈՐՏԻսպանիայի դատախազությունը հայց է ներկայացրել «Ռեալի» ու Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի դեմ՝ հարկերի չվճարման առթիվ:
Հայցի հիմքում հարկային մարմինների հաշվետվությունն է: Համաձայն մեղադրանքի, 2011-2014 թվականներին Ռոնալդուն 14,7 մլն եվրոյի չափով հարկեր է թաքցրել: Դատախազության հայտարարությունում նշված է, որ Ռոնալդուն 2010 թվականին ստեղծված բիզնես-կառույցը օգտագործել է իր իմիջային իրավունքների իրացումից ստացված իրական եկամուտները թաքցնելու համար:
«Ռեալի» ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանություններից: