Ինը տարի է՝ հստակ գիտեմ, թե Գվարդիոլան ինչ է ակնկալում թիմից․ Բեռնարդու Սիլվա
ՍՊՈՐՏ«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան և ավագ Բեռնարդու Սիլվան խոսել է թիմի հաջողության մեջ իր ներդրումի մասին:
«Ինը տարի է՝ հստակ գիտեմ, թե Պեպ Գվարդիոլան ինչ է ակնկալում թիմից: Ես փորձում եմ այդ գաղափարները փոխանցել խաղընկերներիս և օրինակ ծառայել նրանց:
Ինձ համար մեծ պատիվ է այդ դերը, և ես ամեն ինչ անում եմ, որպեսզի թիմը հնարավորինս արագ վերադառնա իրեն արժանի մակարդակին», – ասել է Սիլվան մամուլի ասուլիսի ժամանակ:
Ընթացիկ մրցաշրջանում Բեռնարդու Սիլվան մասնակցել է 10 խաղի, խփել 1 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում: