Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

«Արարատ լեռն ու Հայաստանի «Չորրորդ Հանրապետությունը»»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՀ իշխանությունները նախաձեռնել են պետական խորհրդանիշների փոփոխություններ, որոնք, նրանց պնդմամբ, նախատեսված են նոր աշխարհաքաղաքական իրականությունը արտացոլելու և հարևան երկրների հետ խաղաղությունը խթանելու համար, գրում է dw.com-ը։

Արարատ լեռան պատկերը, որը Հայաստանի հիմնական ազգային խորհրդանիշներից մեկն է, հեռացվել է սահմանային ծառայության դրոշմակնիքներից։ Չնայած նրան, որ Արարատը գտնվում է ժամանակակից Թուրքիայի տարածքում, այն ունի հսկայական նշանակություն հայ ժողովրդի համար։ Արարատը պատկերված է Հայաստանի ազգային զինանշանի վրա՝ Նոյի տապանի հետ միասին՝ ընդգծելով դրա դերը պետական խորհրդանիշի և ազգային ինքնության մեջ։ Լեռը նաև ոգեշնչման աղբյուր է նկարիչների և բանաստեղծների համար և առկա է ազգային առասպելներում ու լեգենդներում։ Չնայած 1921 թվականի Կարսի պայմանագրով Արարատը հանձնվել է Թուրքիային, Հայաստանում շատերը դեռևս այն համարում են իրենց պատմական տարածքը։

Սահմանային դրոշմակնիքի փոփոխությանը զուգահեռ, իշխող «ՔՊ» կուսակցությունը փոփոխություններ է կատարել իր կանոնադրությունում։ Փաստաթղթից հանվել է այն ձևակերպումը, ըստ որի կուսակցության լոգոյի ուրվագիծը (ձեռքսեղմում) կապվում է Արարատի ուրվագծի հետ։ Վերջերս էլ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ ազգային խորհրդանիշների վերափոխումը արտաքին սպառնալիքները նվազեցնելու «անհրաժեշտ ուղի» է։

Այնուամենայնիվ, դրոշմակնիքներից Արարատի պատկերը հեռացնելը լայնածավալ վեճեր է առաջացրել։ Խորհրդանիշների վերանայման գործընթացը, ինչպես բացատրում են հայ փորձագետներն ու մեկնաբանները, վարչապետի կողմից առաջարկված ավելի լայն հայեցակարգի՝ «Չորրորդ Հանրապետության» մասն է։ Այդ հայեցակարգը, որը կոչվում է նաև «Իրական Հայաստան», նպատակ ունի տարբերակել այսօրվա իրականությունը և Հայաստանի մասին պատմական ընկալումները՝ շեշտելով, որ պատմական ընկալումները չպետք է ընկած լինեն ներկայիս պետության հիմքում։

Փաշինյանը իշխող կուսակցության համագումարում հայտարարել է երկրի զարգացման նոր շրջանի սկիզբը՝ ասելով, որ «Երրորդ Հանրապետությունը» (1991 թվականից ի վեր անկախ Հայաստանի շրջանը) անցյալում է, և երկիրը մտել է իր զարգացման նոր փուլ։

Նրա խոսքով՝ «Չորրորդ Հանրապետության» հիմնական առանձնահատկությունը խաղաղությունն է, որը սկսվել է Ադրբեջանի հետ սահմանազատված սահմանների հաստատմամբ։ Փաշինյանը նաև «Չորրորդ Հանրապետության» ստեղծումը հռչակել է որպես ռազմավարական նպատակ։ Այլ ռազմավարական նպատակներից են ԵՄ-ի հետ ինտեգրման ջանքերի ամրապնդումը, որը, ըստ նրա, չի հակասում ուժային այլ կենտրոնների հետ հարաբերությունների զարգացմանը։

Խորհրդանիշները փոխելու և «Չորրորդ Հանրապետություն» հռչակելու նախաձեռնությունները տարբեր արձագանքներ են ստացել։ Կառավարության հակառակորդները դրանք համարում են ձախողումները արդարացնելու և տարածքների կորուստների համար պատասխանատվությունից խուսափելու փորձեր։ Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը այս ամենը անվանել է «կեղծ և ամպագոռգոռ ծխածածկույթ»։ Նրա կարծիքով՝ Փաշինյանը այդպիսով փորձում է խուսափել երկրին հասած «աղետների» պատասխանատվությունից և կատարել սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ Ադրբեջանի պահանջները։

«Հայաստան» ընդդիմադիր դաշինքի անդամ Քրիստինե Վարդանյանը կարծում է, որ կառավարության այս նախաձեռնությունները ուղղակի արձագանք են արտաքին պահանջներին։ «Այս քայլերը հայ հասարակությանը ներկայացվում են որպես խաղաղության հասնելու պայմաններ, բայց պարզապես ծառայում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջները բավարարելուն», - ասել է նա dw.com-ին տված հարցազրույցում։ Պատգամավորը նաև ընդգծել է, որ սահմանադրությունը փոխելու անհրաժեշտության մասին հայտարարությունները նույնպես կապված են Բաքվի պահանջների հետ։ Նրա խոսքով՝ նոր սահմանադրություն ընդունելու անհրաժեշտությունը բացատրվում է նրանով, որ գործողը իրավաբանորեն թույլ չի տալիս փոփոխություններ կատարել դրա նախաբանում։ «Հետևաբար, այդ հղումը հեռացնելու միակ ճանապարհը նոր սահմանադրություն ընդունելն է», - նշել է Վարդանյանը։

dw.com-ի հետ զրույցում Կովկասի ինստիտուտի տնօրեն, հայ քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը բացատրել է, որ իշխանությունների «Չորրորդ Հանրապետություն» ստեղծելու մասին դիսկուրսը և այդ գաղափարը որպես ռազմավարական նպատակ առաջ մղելը 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի մասն է։ Նրա խոսքով՝ գլխավոր նպատակն է ստեղծել թեզիսներ, որոնք հիմք կհանդիսանան ամբողջ ընտրարշավի համար։

Մասնագետը կարծում է, որ իշխանությունների կողմից հանրությանը փոխանցվող հիմնական կարգախոսը կարելի է ձևակերպել այսպես․ «մենք խաղաղության կողմնակից ենք, իսկ մնացած բոլորը՝ պատերազմի»։ «Այդ ուղերձը նպատակ ունի համոզել ընտրողներին, որ ընդդիմադիր ուժերի իշխանության գալը անխուսափելիորեն կհանգեցնի պատերազմի, և ընդհակառակը։ Այսպիսով, ամբողջ քաղաքական պայքարը հանգում է խաղաղության և պատերազմի միջև ընտրության», - նշել է Իսկանդարյանը։

Քաղաքագետը նաև ընդգծել է այս հայեցակարգի ավելի լայն՝ քաղաքական և փիլիսոփայական կողմը, որն է «լիովին ժխտել և արժեզրկել նախորդող ամեն ինչը»։

Նրա խոսքով՝ սա ոչ միայն խորհրդային անցյալի, այլ նաև անկախ Հայաստանի ամբողջ ժամանակաշրջանի մերժումն է, որը ներկայացվում է որպես բացասական։ Կառավարության բոլոր քաղաքական հակառակորդները ներկայացվում են որպես հին համակարգի ներկայացուցիչներ, ինչը որոշակի շփոթություն է ստեղծում, քանի որ խորհրդային, ռուսական և նախկին հայկական համակարգերը միաձուլվում են մեկ մոնոլիտ ամբողջության մեջ։ «Այս ժխտման հիման վրա էլ ստեղծվում է ինչ-որ «նորի և իրականի» գաղափարախոսություն, որը, ըստ իշխանությունների, կապահովի իրենց հաղթանակը ընտրություններում», - եզրափակել է Իսկանդարյանը։

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Կամո Խաչիկյանը
www.1or.am

Կարեն Ասլանյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և հռչակվել աշխարհի չեմպիոնԹրամփի խորհրդականը Սուդանում սովի հետ կապված իրավիճակը որակել է «աղետալի»Կասեցվել է «Իգիթ» արտադրատեսակի արտադրությունըԹրամփը հայտարարել է, որ Եվրոպան ներգաղթի հետ կապված «մեծ խնդիր» ունիԱյս մեդալն իմ նպատակներից ու երազանքներից միայն մեկն է. Համլետ ՄանուկյանՃապոնիայում կարող են ներդրվել օտարերկրյա գործակալի կարգավիճակ և դրա հետ կապված պատժամիջոցներՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվիԹրամփը Իրանի հետ ամառային զինադադարը անվանել է ժամանակի զուր վատնումԱրագածոտնի մարզի Ալագյազ և Ռյա Թազա բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներԹրամփը Իրանի հետ ամառվա հրադադարը ժամանակի վատնում է անվանելԵրբ այսօրվա մասին կանխատեսվում էր դեռ տարիներ առաջ. ուղղակի սպառնալիք երկրի ազգային անվտանգությանը. «Փաստ»Ինչո՞ւ են հանկարծ հիշել «եղբայրական Ռուսաստանի» մասին. «Փաստ»«Փորձում եմ ապրել այնպես, ինչպես Դավիթս կցանկանար, չնայած շատ ծանր է». Դավիթ Բաբայանն անմահացել է հոկտեմբերի 2-ին, տուն «վերադարձել»... ինն ամիս անց. «Փաստ»Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» դափնեկիրԳլխարկները շատ բարձր նետել պետք չէ. «Փաստ»Մեկնարկել է ՄԻՊ նախաձեռնությամբ կազմակերպված Մարդու իրավունքների աշնանային դպրոցըԴավիթ Բեկի փողոցում բախվել են «Toyota Camry»-ն, «Chrysler»-ը և «Nissan Rogue»-ըԻսրայելի բանակը հայտնել է Գազայի հատվածում նոր հարվածների մասին«Այսօրվա մեր պրոբլեմն ունի մեկ անուն-ազգանուն. այն իրավիճակում չենք, որ իրար մեղադրենք». «Փաստ»Հայաստանի՝ դեպի ԵՄ «ձգտումը» դիվերսիֆիկացում ներկայացնելը՝ քարոզչական միֆ. «Փաստ»Նոր Սահմանադրության օրակարգը սպառնում է Հայաստանը վերածել համակենտրոնացման ճամբարի. «Փաստ»Գազային աղետի շեմին. իշխանական դիլետանտիզմի և ազգային անվտանգության սպառնալիքի միջև. «Փաստ»Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»Արտահերթ ընտրությունների սպառնալիքը. ինչո՞ւ է իշխանության սահմանադրական օրակարգը մտել փակուղի. «Փաստ»Ժողովրդավարության դիակի վրա տոնվող «հաղթանակը». «Փաստ»Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տարածքում այսուհետ կգործի Թատրոնի փոքր համերգասրահը Վիեննայի միջազգային փառատոնն որոշել է նոր հրավեր ուղարկել արgախյան համույթներին VAR-ը քնած էր, դա ակնհայտ կարմիր քարտ էր. Մոուրինյուն մեկնաբանել է «Բարսելոնա»-ի դեմ տարած հաղթանակը «Ոսկե գնդակ» 2026-ի մրցանակաբաշխությունը կանցկացվի Լոնդոնի Palladium թատրոնում 2026-ի հունվար-սեպտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 6,9 տոկոսով. աճը դանդաղել է Հունվար-սեպտեմբերին ՀՀ պետական բյուջեն կատարվել է 27.8 մլրդ դրամ հավելուրդով Արցախից տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրում փոփոխություններ են լինելուՊետության շահերից է բխում ունենալ ոչ թե Անկախության հռչակագրից «ձեռքերը լվացող» իշխանություն, այլ ՀՀ ու հայ ժողովրդի հավաքական շահը գիտակցող ու պաշտպանող նոր իշխանություն. Շարմազանով 9 ամիսների ընթացքում 1,000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարները կազմել են 1 տրիլիոն 638 միլիարդ դրամ. ՊԵԿ Հայ հասարակությունը պետք է ներողություն խնդրի ադրբեջանցիներից, որոնք 30 տարվա ընթացքում չեն կարողացել վերադառնալ իրենց «հարազատ բնօրրանները». Հաջիև ՏԻՄ ընտրությունների մասնակցությունը մենք դիտարկել ենք ճանապարհ՝ համապետական ընտրություններում մեր շուրջ առկա համախմբման պահպանման համար. Սաղաթելյան Ճգնաժամերի պատճառով Ֆրանսիան դարձել է Եվրոպայի նոր «հիվանդ մարդը»․ Politico Սևան-Մարտունի ավտոճանապարհին 36-ամյա վարորդը քարով բարձված «ԶԻԼ» բեռնատարով բшխվել է խոշոր եղջերավոր անասունին, որը տեղում սատկել է Վինիսիուսը ծաղրել է «Բարսելոնա»-ին Էլ Կլասիկոյում «Ռեալ»-ի տարած հաղթանակից հետո Գյումրիում՝ տներից մեկում, հրդեհ է բռնկվել. փրկարարները մարել են կրակը «Պարմա» և «Տիտան» սուպերմարկետներում իրավախախտումներ են հայտնաբերվել. ՀԿՊԾ Հայ հասարակությունը պետք է ընդունի, որ խաղաղությունը կարևոր է ինչպես իր, այնպես էլ ադրբեջանական հասարակության համար. Ջեյհուն Բայրամով Վեհափառն ընդունել է Նորվիչի թեմակալ առաջնորդին և գոհունակությամբ անդրադարձել Հայ Առաքելական և Անգլիկան Եկեղեցիների բարեկամական հարաբերություններին Ռուսաստանը հրապարակայնորեն չի քննարկի ուկրաինական կարգավորման վերաբերյալ բանակցությունների մանրամասները. Պեսկով Աշխարհում տեղի ունեցող զարգացումներն իրենց աղետաբեր ու արցախակործան «իշխանության» օգտին չեն այլևս. Արտակ Զաքարյան Երևանում թալшնել են «Հայփոստ»-ի մասնաճյուղերից մեկը․ գnղացել են հանգանակությունների արկղը Ադրբեջանցի հովիվը վերադարձվել է Ադրբեջան Վիզայի հետ կապված խարդախություն կատարողները հետագայում կզրկվեն վիզա ստանալու իրավունքից․ ԱՄՆ դեսպանություն Բուլղարիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ է սպասվում Ծանոթ ու միարժամանակ անհայտ … Ամարո Մոնտենեգրո լիկյոր
Ամենադիտված