Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Փաշինյանի սիրտը մոլդովական ուղի է ուզում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մոլդովայում տեղի ունեցած ընտրությունները հերթական անգամ ոգևորել են հայաստանյան արևմտամետներին, ինչպես նաև ապացուցել, որ Ռուսաստանի քաղաքականությունը հետխորհրդային տարածքում որոշակիորեն անարդյունավետ է։ Նշենք, որ երեկ Մոլդովայի նախագահ, եվրոպամետ Մայա Սանդուի «Գործողություն և համերաշխություն» կուսակցությունը հաղթել է խորհրդարանական ընտրություններում՝ 2 անգամ շատ ձայն հավաքելով ռուսամետ «Հայրենասիրական դաշինքից»։

Ընդհանուր առմամբ Սանդուի կուսակցությունը 50% ձայն է հավաքել, նախնական տվյալներով 101 հոգանոց խորհրդարանում կունենա 55 մանդատ։ Մոլդովայի նախագահը ընտրությունները վերածել էր արևմտամետներ-ռուսամետներ դիմակայության, երկիրը հասցրել ծայրահեղ բևեռացվածության՝ Մոսկվային մեղադրելով հիբրիդային պատերազմ վարելու մեջ, կարողացել համախմբել իր կողմնակիցներին, և այժմ որքան էլ նախկին նախագահ Դոդոնն ու իր կողմնակիցները փորձեն բողոքի ցույցերով փոխել իրավիճակը, Եվրամիությունը, բնականաբար, լինելու է Սանդուի կողքին, իսկ նրա անցկացրած ընտրությունները գնահատելու է որպես ազատ և արդար։ Հայաստանյան իշխանությունները չեն էլ թաքցնում, որ փորձում են գնալ Մոլդովայի ճանապարհով։ Երեկվանից տեղական արևմտամետների ոգևորությանը չափ ու սահման չկա, իսկ ԵԱՏՄ և ԱՊՀ անդամ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցիալական ցանցերում շնորհավորել է Մայա Սանդուին։ «Ջերմորեն շնորհավորում եմ Մայա Սանդուին և Մոլդովայի ժողովրդին խորհրդարանական ընտրությունների արդյունքների և երկրի եվրոպական ապագան առաջ մղելու նրա անսասան հանձնառության կապակցությամբ»,- ոչ բազմանշանակ գրել է Փաշինյանը։ Նա այսկերպ փաստել է, որ դեպի Եվրոպա ընթանալու իր ուղին ևս ոչ պակաս անսասան է, իսկ դրա համար նա ունի ընդամենը մեկ տարբերակ՝ ծայրահեղ բևեռացվածության բերել հայ հանրությանը, առաջ մղել իր ձախողված խաղաղության օրակարգը, փորձել զավթել իշխանությունը։ Բնականաբար, Հայաստանում այս ամենը շատ ավելի բարդ է լինելու, որովհետև, եթե կան էլ ընդգծված արևմտամետ ուժեր և գործիչներ, ապա ընդգծված ռուսամետ ուժերը չափազանց քիչ են և որևէ կշիռ չեն ներկայացնում։ Սակայն կան բավականին լուրջ ընդդիմադիր միավորներ, որոնք համախմբելու դեպքում կարող են փոխել իրավիճակը ոչ ի օգուտ Փաշինյանի։

Աննա Մելիքսեթյան

Պուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեԻսրայելում հրապարակել են ընտրությունների վերջնական արդյունքները՝ հնարավոր կեղծիքների քննության ֆոնինՎթար․ գազ չի լինելու որոշ ժամանակԳյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունըԾնողներին դեռ չեն ասել․ նոր մանրամասներ Ուշիի վթարից զոհված ընտանիքի մասինՆախնական տվյալով, Ստեփանավան-Երեւան տաքսու վարորդն ու 5 ուղեւորները մահացել ենԿենսաչափական համակարգի ներդրումը ավելի է մերձեցնում ՀՀ-ն և Եվրոպական միությունը. ԵՄ հայաստանյան գրասենյակԾանոթ ու միարժամանակ անհայտ … Դոմ Պերինյոն շամպայնՇղթայական ավտովթար՝ Արմավիրում․ բախվել են 5 մեքենա. կա վիրավnր9 մարդու կյանք խլած ողբերգական վթարի մասնակից բեռնատարի վարորդը ՌԴ քաղաքացի է, ազգությամբ հայ. բացառիկ մանրամասներՉԼ. «Բավարիա»-ն հաղթեց «Ատլետիկո»-ին. այլ արդյունքներՆոյեմբերի 5-8-ին օդի ջերմաստիճանը Հայաստանի ողջ տարածքում կնվազի 8-10 աստիճանով. Սուրենյան (տեսանյութ)«Էներգիայի գները կտրուկ աճում են. Ռուսաստանից եկող փրկօղակը փրկել է Հայաստանի տնտեսությունը փլուզումից»«Ծնողներն էին ու որդին»․ մանրամասներ Ուշիի սարսափելի վթարիցԽանջյան փողոցի նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ կայանման սահմանափակում է նախատեսվումԱյսօր, երբ ՀԱՍԵ-ի առջև ծառացած են բազում մարտաhրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ«Պրոֆեսոր Գրիգորյան. Փաշինյանի արտաքին քաղաքականությունը Հայաստանը տանում է դեպի նոր աղետ»Վթար․ ջուր չի լինի մի քանի ժամՉԼ. «Ինտեր»-ը խոշոր հաշվով հաղթեց «Ֆեյենորդ»-ին. Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանըՊաշտոնապես բացվել են Բագրատաշենի և Գոգավանի արդիականացված սահմանային անցակետերը. պատմության այս օրը (Նոյեմբերի 4)Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-իԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերումԿադրեր՝ 8 մարդու կյանք խլած ողբերգական վթարի վայրիցԹրամփը հայտարարել է, որ ՌԴ-ն և Ուկրաինան մոտ են հակամարտության կարգավորման շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերմանըԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՁյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըԶելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը8 զոհ, 3 վիրավոր․ Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըԱռեղծվածային մահվան դեպք՝ Վանաձորում․ հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ, համայնքային ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոցԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըԻ՞նչ անել, եթե հին անձնագրում գործող վիզա ունեք. ՆԳՆ-ն մանրամասնում էՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումԷլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոնԴոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորըՈւսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն է եղել․ ինչ է պետք իմանալ
Ամենադիտված