Հայաստանը առաջին անգամ կհյուրընկալի «Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլը»
ՄՇԱԿՈՒՅԹՀայաստանը առաջին անգամ կհյուրընկալի «Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ» մրցույթը, որը կանցկացվի 2026 թվականի հունիսի 6-ին՝ Հայաստանում։
«Սա մեծ պատիվ է Հայաստանի համար՝ հյուրընկալելու եվրոպական մշակույթի այս նշանավոր իրադարձությունը, որը համախմբում է պատանի, տաղանդավոր, դասական երաժիշտների տարբեր երկրներից»,- հայտնում են Հայաստանի հանրային հեռուստաընկերության հանրային կապերի և թվային հաղորդակցության ծառայությունից։