Թրամփն այսօր Սպիտակ տնից հանդես կգա հայտարարությամբ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 30-ին Սպիտակ տան Օվալաձև գրասենյակից հանդես կգա հայտարարությամբ, պետության ղեկավարի պլանավորված հայտարարության թեման չի բացահայտվում։
Այս մասին ասվում է Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարի մամուլի ծառայության հրապարակած աշխատանքային գրաֆիկում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«11:00 (19:00 Երևանի ժամանակով) նախագահը հանդես կգա հայտարարությամբ»,-նշվում է փաստաթղթում։