Norway Chess. Լևոն Արոնյանը հաղթել է Վլադիմիր Կրամնիկին
ՍՊՈՐՏՆորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող Norway Chess մրցաշարի 6-րդ տուրում Լևոն Արոնյանը հաղթել է աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկին:
Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի հաղորդմամբ, սպիտակներով խաղացող Արոնյանը պարտիայի հենց սկզբից գործել է շատ վստահ և արդեն 21-րդ քայլում ստացել որոշիչ առավելություն, սակայն Կրամնիկն ընդունել է իր պարտությունը միայն 34-րդ քայլին:
6-րդ տուրում Մագնուս Կարլսենը ոչ-ոքի է խաղացել Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ: Նակամուրա – Կարյակին, Կարուանա– Անանդ և Գիրի – Սո պարտիաներն այս պահին դեռ շարունակվում են: