Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սկսվել է հայ-թուրքական պատերազմը․ պատմության այս օրը (23 սեպտեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Ոչ լրիվ միջնակարգ կրթության դեմ պայքարի համաշխարհային օր, Ժեստային լեզուների համաշխարհային օր, Բիսեքսուալ համայնք - Բիսեքսուալության օր, Արգենտինա - Կանանց քաղաքական իրավունքների պաշտպանության օր, Ղրղզստան - Պետական լեզվի օր, Սաուդյան Արաբիա - Ազգային օր, Բրազիլիա - Պաղպաղակի օր, Բրունեյ - Ուսուցչի օր, Ֆրանսիա - Ուտելիքի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1723 - Ռուսաստանի և Պարսկաստանի միջև կնքվել է խաղաղության պայմանագիր, ըստ որի Ռուսաստանին են անցել Դերբենտը, Բաքուն, Ռեշտը, Շիրվան պրովինցիան, Գիլյանը, Մազանդարանը և Աստրաբադը։

1865 - ծնվել է ազգագրագետ, հասարակական գործիչ, պատմաբան, աշխարհագրագետ, բանասեր, մանկավարժ, թարգմանիչ, հրատարակիչ, պրոֆեսոր Ստեփան Լիսիցյանը։

1920 - սկսվել է հայ-թուրքական պատերազմը։ Հայաստանի վրա առանց պատերազմ հայտարարելու հարձակված թուրքական բանակի հարվածային ուժը եղել է Քյազիմ Կարաբեքիրի 15-րդ կորպուսը՝ 30 հազար զինվորով։

  • ծնվել է մեծանուն կոմպոզիտոր և դաշնակահար Ալեքսանդր Հարությունյանը։

1922 - Իոսիֆ Ստալինը ներկայացրել է խորհրդային հանրապետությունների «ավտոնոմիզացիայի» նախագիծ, ըստ որի ՌՍՖՍՀ-ն պետք է կլաներ այդ հանրապետությունները, բայց Լենինը մերժել է այդ նախագիծը։

1969 - ծնվել է հայկական ծագումով ֆրանսիացի երգիչ-երգահան Պատրիկ Ֆիորին։

1985 - վախճանվել է գրականագետ Արֆո Պետրոսյանը։

1991 - Հայաստանի Գերագույն խորհուրդը համաձայն հանրաքվեի արդյունքների ընդունել է համապատասխան սահմանադրական օրենք և հայտարարել է Հայաստանի անկախությունը ԽՍՀՄ-ից։

2001 - կայացել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու բացման հանդիսավոր արարողությունը։

2005 - Ստամբուլի դատարանը արգելել է Բողազիջի համալսարանում նախատեսված անցկացվելիք «Հայերը Օսմանյան կայսրության փլուզման շրջանում. գիտական պատասխանատվության և ժողովրդավարության հարցեր» գիտաժողովի անցկացումը։

2018 - կայացել են Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ, որից հետո քաղաքապետ է դարձել Հայկ Մարությանը։

2020 - Ամուլսարի շրջակա համայնքների բնակիչները բողոքի ցույց են անցկացրել Ազգային ժողովի դարպասների մոտ և խնդրել են պատգամավորներին սատարել Ամուլսարի համայնքներում օրինականության վերականգնմանը և պաշտպանել համայնքների շահերը, ոչ թե միայն բնապահպան ցուցարարներին։

2021 - Հայ Կաթողիկե Եկեղեցու Եպիսկոպոսաց սինոդոսի ընտրությունների արդյունքներով Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց 21-րդ Կաթողիկոս Պատրիարք է ընտրվել Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս Մինասյանը։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

480 մ.թ.ա. - ծնվել է հին հունական դրամատուրգ Եվրիպիդը։

63 մ.թ.ա. - ծնվել է Հռոմի առաջին կայսր Գայ Հուլիոս Կեսար Օկտավիան Ավգուստը։

38 - Հռոմում աստվածների շարքն է դարսվել հռոմեական կայսր Կալիգուլայի վախճանված քույրը՝ Դրուզիլլան։

1122 - կնքվել է Վորմսյան կոնկորդատը, ըստ որի Սուրբ Հռոմեական կայսրության կայսր Հենրիխ 5-րդը վերականգնել է Հռոմի պապի իրավունքը, նշանակել եպիսկոպոսներ և երաշխավորել է վերադարձնել նախկինում զավթված եկեղեցական հողերը։

1215 - ծնվել է մոնղոլների մեծ խան Խուբիլայը։

1561 - Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 2-րդը հրամայել է դադարեցնել Ֆլորիդայի գաղութացումը։

1595 - իսպանական կառավարությունը որոշում է ընդունել ոչ թե ոչնչացնել Ամերիկայի հնդիկ բնակչությանը, այլ գաղութներ ստեղծելով հավատի բերել նրանց։

1666 - վախճանվել է ֆրանսիացի ճարտարապետ Ֆրանսուա Մանսարը, որը հանդիսանում է ճարտարապետությունում դասականության ավանդույթների ստեղծողներից մեկը։

1784 - ֆրանսիական թագավոր Լյուդովիկոս 14-րդը ստորագրել է հրաման, ըստ որի բոլոր թաշկինակները պետք է լինեն քառակուսի, քանի որ կլոր թաշկինակներ կարելը ձեռնտու չէ։

1819 - ծնվել է ֆրանսիացի ֆիզիկոս Արման Իպպոլիտ Լուի Ֆիզոն, որը առաջինն է չափել լույսի արագությունը։

1835 - վախճանվել է իտալացի կոմպոզիտոր Վինչենցո Բելլինին։

1846 - Բեռլինի աստղադիտարանի գերմանացի աստղագետ Իոհանն Գոտտֆրիդ Գալլեն, առաջնորդվելով Լեվերյեի ցուցումներով, հայտնաբերվել է Նեպտուն մոլորակը։

1848 - ամերիկացի Ջոն Կուրտիսը իր տանը ստեղծել է առաջին ծամոնը։

1861 - ծնվել է գերմանացի ինժեներ, գյուտարար և «Bosch» ընկերության հիմնադիր Ռոբերտ Բոշը։

1866 - ծնվել է խորհրդային կենսաբան, կենդանիների էվոլյուցիոն մորֆոլոգիայի հիմնադիր Ալեքսեյ Սևերցովը։

1870 - վախճանվել է ֆրանսիացի գրող և պատմաբան Պրոսպեր Մերիմեն։

1889 - հիմնադրվել է «Nintendo» ընկերությունը։

1915 - Ռոլան Գարոսը դարձել է առաջին օդաչուն, որը 7 ժամ 53 րոպեում հատել է Միջերկրական ծովը։

1932 - հրատարակվել է «Արաբական թագավորությունների միավորման մասին» օրենքը, ըստ որի առաջացած պետությունը սկսել է անվանվել Սաուդյան Արաբիայի թագավորություն։

1939 - ավստրիացի մեծանուն հոգեբան Զիգմունդ Ֆրոյդը Լոնդոնյան իր բնակարանում իրականացրել է էվթանազիա։

1943 - ծնվել է իսպանացի երգիչ-երգահան Խուլիո Իգլեսիասը։

1970 - ստեղծվել է Կանանց թենիսի ասոցիացիան։

1973 - վախճանվել է չիլիացի բանաստեղծ, դիվանագետ և քաղաքական գործիչ Պաբլո Ներուդան։

1997 - պաշտոնապես ներկայացվել է «Յանդեքս» որոնողական համակարգը։

1999 - հայտարարվել է, որ Չինաստանում հայտնաբերվել է ամենահին երաժշտական գործիքը՝ մոտ 9 հազար տարեկան ֆլեյտան։

2002 - սկսվել է «Բրիգադա» սերիալի ցուցադրությունը։

2002 - Բելգիայում օրենքի ուժ է ստացել էվթանազիայի մասին օրենքը։

2008 - հանրությանը ներկայացվել է «Android» օպերացիոն համակարգի առաջին տարբերակը։

2012 - վախճանվել է ռուս գեներալ, Ռուսաստանի պաշտպանության նախարար Պավել Գրաչովը։

Կ. Խաչիկյան

Սեպտեմբերի 17/18-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելուԿրիշտիանու Ռոնալդուն կարող է լքել «Ալ-Նասրը»` գալիք ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքումԵղվարդ-Զովունի ճանապարհին բшխվել է հինգ ավտոմեքենա․ կան վիրшվորներՇվեյցարիայում ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվելԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենԼիտվայի երկնքում խոցված ԱԹՍ-ն ռուսական էր. նախագահ ՆաուսեդաԱդրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումՌուսաստանն ու ԱՄՆ-ն առանձին շփումներ են վարում. Լավրով Մաhացել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հայրը Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ՏրամվայԿյանքից անժամանակ հեռացել է Տիգրան Ղազարյանը4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Քաղցրաշենի մանկապարտեզում 5 օձ է հայտնվել, երեխաներին տարհանել են ԵՄ-ն հաստատ կխաբի Հայաստանին եվրաինտեգրման հարցում. Լավրով Հարկ վճարողներին վերադարձված դեբետային գումարներն աճել են շուրջ 16․5 տոկոսով Մեսսին հրաժեշտի հանդիպում կանցկացնի Արգենտինայի հավաքականում Եթե Եվրոպան hարձակվի ՌԴ-ի վրա, ապա պшտերազմն այլ կլինի և շատ կարճ. Լավրով 16-ամյա պատանին դանակի սպառնալիքով թալանել է Տիգրան Մեծի պողոտայի դեղատունը Առաջիկա օրերին ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի «ԵՄ-ն Հայաստանը վերածում է Ռուսաստանի առևտրային գաղտնիքներին հասանելիություն ապահովող «բանալու»»Կիսապաշտպան Դավիթ Հակոբյանը միացել է «Փյունիկ»-ին ԱՄՆ-ի հետ ռшզմավարական կայունության շուրջ երկխոսություն չկա. Ռյաբկով «Փաշինյանը Հայաստանը հեռացնում է Ռուսաստանից. Մենք սա արդեն տեսել ենք Վրաստանում, և ի՞նչ եղավ»Գազամատակարարման պլանային դադարեցում Էրեբունիում՝ սեպտեմբերի 17-ին և 18-ին Պուտինը վախենnւմ է ավարտել պшտերազմը ճակատից վերադարձող զինվnրների պատճառով. Զելենսկի Կայա Կալլասի գործունեությունը դարձել է եվրոպական քաղաքականության խայտառակnւթյունը. Զախարովա ՀՀ հավաքականի բասկետբոլիստը կխաղա ԱՄՆ-ում Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 16-ին Գեղարքունիքի մարզում՝ Սարալանջում, 33-ամյա վարորդը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս «Բելառուս» տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ վախճանվել է ԽՍՀՄ հերոս Հունան Ավետիսյանը. պատմության այս օրը․ սեպտեմբեր 16Ալիևը կարող է խոսել Փաշինյանին վիրավnրելու, նրանից բազմաթիվ զիջումներ կnրզելու մասին, բայց մարդասիրության մասին խոսելու փոխարեն ճիշտ կանի՝ լռի. Տիգրան Աբրահամյան Վթար է. ջուր չի լինելու Խտրականության «աստվածները» դատապարտում են․ «Հրապարակ» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Սոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգիստներին և երկաթուղային ենթակառուցվածքինՕգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկՖուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Մոլդովայի ընտրանու հետ ոչ-ոքի խաղացWildberries-ը թույլ է տվել հաճախորդներին զեղչեր խնդրել վաճառողներիցԱնձրև և ամպրոպ, քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինՀայաստան-Չեռնոգորիա խաղի տոմսերն արդեն վաճառվում ենReuters․ Սաուդյան Արաբիան եվրոպացիներին զգուշացրել է նավթի մատակարարումների կրճատման մասինՇղթայական ավտովթար՝ Արարատի մարզում․ Այնթապում բախվել է 4 ավտոմեքենա, կա վիրավորԼիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխումԱյս տարի «Ոսկե գնդակը» պետք է բաժին հասնի Յամալին․ Գաբրիել ԺեզուսՊատրաստ եմ պատասխանել Պուտինի կամ Լավրովի զանգերին․ ԿալլասՍեպտեմբերի 16-ին Ջերմուկի կամուրջը փակ է լինելու
Ամենադիտված