Թշնամու ցանկացած ներխուժում կստանա ջախջախիչ պատասխան․ Իրանի բանակ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹշնամու ցանկացած ներխուժում կստանա բանակի և ԻՀՊԿ-ի կողմից միասնական, արագ, վճռական և ջախջախիչ պատասխան, ԻՀՊԿ հրամանատար Մոհամմադ Պակպուրի հետ հանդիպմանը հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության բանակի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Ամիր Հաթամին, հաղորդում է IRNA–ն։
Նրա խոսքով՝ եթե թշնամին կրկնի իր սխալը, կստանա վճռական և ջախջախիչ պատասխան։
Ընդգծելով բանակի և ԻՀՊԿ-ի ռազմավարական միասնությունը, փոխըմբռնումը և համատեղ աշխատանքը՝ գեներալ-մայոր Հաթամին նշել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության բանակի և ԻՀՊԿ-ի միջև առկա միասնությունն ու համակարգումը ազգային անվտանգության ամուր հենասյուն են և երկրի անվտանգության ու հզորության ամրապնդման բանալին։ Նա հավելել է, որ այս միասնությունը պողպատե վահան է, որը կպաշտպանի երկիրը թշնամիների դավադրություններից։