Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Մենք ինքներս մեզ պիտի հայրություն ու մայրություն անենք՝ հասկանալով, որ 21-րդ դարի առաջին քառորդում մեր ճակատագրի ղեկը, ահա, մեր ձեռքերում է իրապես. Նիկոլ Փաշինյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,
 
Այսօր նշում ենք Հայաստանի Հանրապետության անկախության 34-րդ տարեդարձը։ Այս մասին ասված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձում։
 
«1991 թվականի սեպտեմբերի 21-ին հանրաքվեի դրվեց հետեւյալ հարցը․ «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը  լինի անկախ ժողովրդավարական պետություն՝ ԽՍՀՄ կազմից դուրս»  եւ մեր ժողովրդի, ընտրողների 94 տոկոսը պատասխանեց «այո» եւ այսպիսով հիմնադրվեց Հայաստանի Երրորդ Հանրապետությունը։
 
Հանրաքվեին մասնակցած եւ անկախությանն «այո» ասած քաղաքացիներն ինչի՞ մասին էին երազում իրենց քվեարկության պահին։ Այսպիսի վիճակագրություն չկա, բայց վստահաբար, մեր այդ հայրենակիցներին առաջնորդել է ազատ, խաղաղ, բարեկեցիկ, երջանիկ պետություն կառուցելու բնական մղումը։
 
Երրորդ Հանրապետության կյանքը, ցավոք, այդպիսին չստացվեց․ շրջափակումը, պատերազմը, տնտեսական անկումը, արտագաղթը թույլ չտվեցին անկախության հանրաքվեի երազանքն իրականություն դարձնել։ Բայց նույնիսկ ամենադժվար ու ողբերգական օրերին, որ ապրել է Երրորդ Հանրապետությունը, այդ երազանքը թեկուզ խամրել, բայց երբեք չի մարել մեր քաղաքացիների աչքերում, մտքում եւ հոգում։
 
2025 թվականի օգոստոսի 8-ին հաստատված խաղաղությամբ այդ երազանքը կրկին իրենով լցրել է Հայաստանի Հանրապետությունը, եւ մեր պարտքն է նախ փայփայել, ապա եւ իրականություն դարձնել այն։ 
 
Տառապանքների ու զոհողությունների միջով անցնելով՝ այսօր, ահա, մենք այս կետին ենք հասել եւ սրա մասին է Չորրորդ Հանրապետության հաստատման օրակարգը, երազանքի կատարման հնարավորությունն այլեւս երբեք բաց չթողնելու մասին։ 
 
Անկախ, ինքնիշխան, ժողովրդավարական, խաղաղ, պաշտպանված, զարգացած, ազատ եւ երջանիկ Հայաստանն, ահա, նորածին մանուկի նման մեր խնամքին է սպասում։ Ու մենք՝ բոլորս, սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, հայրություն ու մայրություն պիտի անենք նրան։ Մենք ինքներս մեզ պիտի հայրություն ու մայրություն անենք՝հասկանալով, որ 21-րդ դարի առաջին քառորդում մեր ճակատագրի ղեկը, ահա, մեր ձեռքերում է իրապես, եւ այդ ղեկը մենք մեր ձեռքից այլեւս երբեք չպիտի բաց թողնենք։ 
 
Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առիթով։

Փա՛ռք նահատակներին եւ կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»,- նշված է ուղերձում։

Եթե ԵԱՏՄ-ի ասած գազը 69 տոկոսով թանկանա, սահմանին կդառնա 294,8 դոլար, սակագնի վրա 3,3 տոկոսով կազդի. ՀԾԿՀ նախագահԹրամփը Կատարի էմիրի հետ քննարկել է իրանական կարգավորման հարցըAccor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով ԴիլիջանումԿոզո Տաշիման հայտարարել է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասինՖրանսիայում ցույցերի ընթացքում ավելի քան 400 մարդ է ձերբակալվելՈւկրաինան պետք է ձգտի նրան, որ ԱՄՆ-ն ապասառեցնի 16 միլիարդ դոլարի օգնությունը. ԶելենսկիՊեսկովը հայտարարել է, որ Հայաստանը դե ֆակտո չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներինԾանոթ ու միարժամանակ անհայտ … ՊորտուպեյաՎլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահԵրկու լցանավ hրդեհվել են Հորմուզի նեղուցով անցնելու փորձի ժամանակ. ԻՀՊԿ«Ընդդիմության մաքրում. Փաշինյանը բոլորին բանտարկում է»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՔասախ գյուղում 31-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել (տեսանյութ)«Արարատ-Արմենիան» դրամատիկ խաղում պարտվեց «Տոռեենսեին»Իրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է ուղարկել միջnւկային ծրագրի վերաբերյալ առաջարկ. ReutersԱՄՆ-ում hրաձգnւթյուն է տեղի ունեցել. կան զnhերԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի 1 ներկայացուցիչՀրազդանում տեղի է ունեցել վիճաբանությnւն-ծեծկռտnւք. բժիշկներն արձանագրել են մասնակիցներից մեկի մահը«Ադրբեջանը պահանջում է, որ Հայաստանը դադարեցնի դատական ​​հայցերը»Ինչո՞ւ սուպերմարկետներում «Ջերմուկ» գազավորված ըմպելիք չկա․ ընկերությունը պարզաբանում էՆոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով. ՆԳՆ (տեսանյութ)Դատախազությունը Գետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան, գույքի նկատմամբ կիրառվել է հայցի ապահովման միջոցՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել բեռնատարները՝ վերականգնելով երթևեկությունըԼոռու և Տավուշի մարզերում 12 ժամով վթարային ջրանջատում էՈւկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը. ԶելենսկիՄինչև երեկո ջուր չի լինելուՌԴ-ն ու ԱՄՆ-ը մոտ են համաձայնությունների ոչ միայն Ուկրաինայում կարգավորման, այլև ընդհանուր առմամբ Եվրոպայում անվտանգության հարցում. ԹրամփԱգարակ-Աշտարակ երթուղին սպասարկող «JAC» մակնիշի մարդատար միկրոավտոբուսը բшխվել է հողաթմբին և կողաշրջվել. կա զnhԱյժմ բոլոր 11 ընկերություններում ընթանում են վերահսկողական միջոցառումներ. ՍԱՏՄ–ն՝ կաթնամթերքի շուկայում իրավիճակի մասին29 տարվա ընդմիջումից հետո վերսկսվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում Հայաստանի հուշարձանների ընդգրկումըՀայ թուրքական պատերազմի ընթացքում թուրքերը մտել են Ալեքսանդրապոլ. պատմության այս օրը (Նոյեմբերի 6)Սահմանադրական գործընթացում գործող կառավարչի քարոզչական դրոշակը կրկին հիմնված է լինելու ժողովրդին աhաբեկելnւ և պшտերազմի շանտաժով առաջ շարժվելու անփառnւնակ մոտեցման վրա. Տիգրան ԱբրահամյանԹրամփը Սպիտակ տանը հանդիպել է ՌԴ նախագահի հատուկ բանագնաց Կիրիլ Դմիտրիևի հետԵԼ․ «Յուվենտուս»-ը հաղթեց «Ալկմար»-ին, «Մարսել»-ը՝ «Բայեր»-ին․ այլ արդյունքներԱՄՆ Պետդեպարտամենտը հերքել է Ռուբիոյի՝ պետքարտուղարի պաշտոնից հնարավոր հեռանալու մասին լուրը«Արարատ-Արմենիա»-ն չորրորդ անընդմեջ պարտությունն է կրել Եվրոպայի լիգայումՀայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում քվեարկելու իրավունքից. ՌԴ ԱԳՆԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրՈ՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդը
Ամենադիտված