Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Մեկնարկել են ռուս-ադրբեջանա-ամերիկյան բանակցությունները․ պատմության այս օրը (18 սեպտեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Որոշ տոներ – Ջրի որակի մոնիթորինգի համաշխարհային օր, Զոհված մոտոցիկլիստների հիշատակի համաշխարհային օր, Ադրբեջան՝ Ազգային երաժշտության օր, Չիլի՝ 1810 թվականի առաջին կառավարության հիշատակի օր, Իրան՝ Պարսկական երաժշտության և պոեզիայի օր։


Հայաստանում

1895 – հնչակյանները Կոստանդնուպոլիսի Բաբը Ալի (Բարձր դուռ) հրապարակում կազմակերպել են խաղաղ ցույց՝ նպատակ ունենալով թուրքական կառավարությանը հարկադրել կենսագործելու «մայիսյան բարենորոգումները», սակայն թուրքական ոստիկանությունը, զորքը և մահակներով զինված խուժանը հարձակվել են ցուցարարների վրա՝ կոտորելով մոտ 2000 հայի։

1895 – ծնվել է Հռոմի կաթոլիկ եկեղեցու հայազգի գործիչ, կուրիալ կարդինալ, Հայ Կաթողիկե եկեղեցու կաթողիկոս-պատրիարք Գրիգոր-Պետրոս Աղաջանյանը։

1908 – ծնվել է աշխարհահռչակ աստղագետ և աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանը։

1910 – ծնվել է նկարիչ Հարություն Կալենցը։

1918 – Ֆրանս–Հայկական համաձայնագրի հիման վրա ստեղծված Հայկական լեգեոնը Պաղեստինում, Ֆրանսիական բանակի կազմում, մասնակցել է իր առաջին ճակատամարտին։

1939 – վախճանվել է դրամատուրգ, մշակութային գործիչ Էմին Տեր-Գրիգորյանը։

1957 – ծնվել է էստրադային արտիստ, պարոդիաների վարպետ, շոումեն դերասան Կարեն Հովհաննիսյանը։

1988 – ադրբեջանաբնակ Խոջալու գյուղով անցնելիս քարկոծվել են գյուղատնտեսական աշխատանքներից վերադարձող հայ ուսանողներով բեռնված Ստեփանակերտ ուղևորվող ավտոբուսները, որի արդյունքում մեկ մարդ զոհվել է, իսկ ավելի քան 40-ը ստացել են վնասվածքներ։

1992 – հերթական անգամ խփվել է ադրբեջանական Ми-24 մարտական ուղղաթիռ։

2002 – հանդիսավորությամբ սկսվել է 1700 կիլոմետրանոց Բաքու–Թբիլիսի–Ջեյհան նավթատարի շինարարությունը։

2003 – Հայաստանի կառավարությունը հինգ տարի ժամկետով Ռուսաստանի էլեկտրաէներգետիկ մենատիրոջը՝ «ՌԱՕ ԵԷՍ» ընկերությանը, փոխանցել է Մեծամորի ատոմային էլեկտրակայանի հավատարմագրային կառավարումը։

2007 – մեկնարկել են ռուս–ադրբեջանա–ամերիկյան բանակցությունները, որի օրակարգում եղել է Գաբալայի ռադարային կայանը ամերիկացիների հետ համատեղ շահագործելու մասին Մոսկվայի առաջարկը։

2009 – կառավարությունը հաստատել է տեսչական բարեփոխումների հայեցակարգը։

2014 – Թբիլիսիի հայկական Հավլաբար թաղամասում փլուզվել է 1790 թվականին կառուցված Սուրբ Մինաս եկեղեցու տանիքը։

2016 – Հայաստանի 317 համայնքներում կայացել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։

2019 – «Սանիթեք»-ի աշխատակիցները կրկին քաղաքապետարանի շենքի առաջ բողոքի ակցիա են արել՝ պահանջելով իրենց աշխատավարձերը։

2021 – Երևանում կայացել է անհնազանդության ակցիա՝ նախատեսվող անկախության տոնի «գունագեղ և մասշտաբային» համերգը չեղարկելու պահանջով։


Աշխարհում

53 – ծնվել է Հռոմի կայսր Տրայանոսը։

96 – Դոմիցիանոսի սպանությունից հետո Հռոմի կայսր է հայտարարվել Մարկ Կոկցեյ Ներվան։

1698 – Բաստիլ է տեղափոխվել «երկաթե դիմակով» խորհրդավոր բանտարկյալը։

1709 – ծնվել է անգլիացի գրող Սեմյուել Ջոնսոնը։

1793 – ԱՄՆ նախագահի Ջորջ Վաշինգտոնը դրել է առաջին քարը կառուցվող Կապիտոլիումի հիմքում։

1783 – վախճանվել է նշանավոր մաթեմատիկոս Լեոնարդ Էյլերը։

1819 – ծնվել է ֆրանսիացի ֆիզիկոս Լեոն Ֆուկոն, որը հաշվարկել է լույսի արագությունը, ստեղծել է գիրոսկոպ և ֆուկոյի ճոճանակ։

1810 – Չիլին անկախացել է Իսպանիայից։

1830 – ԱՄՆ-ում Բալթիմոր–Ռեյլիզ Տավերն 9 միլանոց մրցավազքում ձին առաջ է անցել ամերիկյան արտադրության շոգեքարշից։

1851 – լույս է տեսել «Նյու Յորք Թայմս» օրաթերթի առաջին համարը, որի արժեքը եղել է 2 ցենտ։

1905 – ծնվել է շվեդ հայտնի դերասանուհի Գրետա Գարբոն։

1907 – ծնվել է ամերիկացի ֆիզիկոս և քիմիկոս, Նոբելյան մրցանակակիր Էդվին Մակմիլանը։

1909 – վախճանվել է ֆրանսիացի ինժեներ, ճարտարապետության պատմաբան և տեսաբան Օգյուստ Շուազին։

1911 – վախճանվել է Ռուսական կայսրության պետական գործիչ և վարչապետ Պյոտր Ստոլիպինը։

1932 – թագավորներ Հիջազի և Նեջդի Աբդուլ Ազիզը միավորել են իրենց թագավորությունները, նոր երկիրը սկսել է կոչվել Սաուդյան Արաբիայի թագավորություն։

1947 – ԱՄՆ-ում ռազմաօդային ուժերը դարձել են առանձին զորատեսակ, և ստեղծվել է ԿՀՎ-ն։

1961 – ԽՍՀՄ Ֆիզիկայի ինստիտուտի լյումինեսցենցիայի լաբորատորիայում գործարկվել է արհեստական ռուբինի բյուրեղով աշխատող առաջին լազերը։

1961 – ծնվել է ֆրանսիացի գիտաֆանտաստիկ ժանրի գրող, փիլիսոփա և միլիոնատեր Բերնար Վերբերը։

1970 – վախճանվել է ամերիկացի կիթառահար, երգիչ և կոմպոզիտոր Ջիմի Հենդրիքսը։

1976 – Չինաստանում տեղի է ունեցել Մաո Ցզեդունի հուղարկավորությունը։

1976 – ծնվել է բրազիլացի ճանաչված ֆուտբոլիստ Ռոնալդոն։

2014 – կայացել է Շոտլանդիայի անկախության հանրաքվեն։

Կ. Խաչիկյան

Կենսաչափական համակարգի ներդրումը ավելի է մերձեցնում ՀՀ-ն և Եվրոպական միությունը. ԵՄ հայաստանյան գրասենյակԾանոթ ու միարժամանակ անհայտ … Դոմ Պերինյոն շամպայնՇղթայական ավտովթար՝ Արմավիրում․ բախվել են 5 մեքենա. կա վիրավnր9 մարդու կյանք խլած ողբերգական վթարի մասնակից բեռնատարի վարորդը ՌԴ քաղաքացի է, ազգությամբ հայ. բացառիկ մանրամասներՉԼ. «Բավարիա»-ն հաղթեց «Ատլետիկո»-ին. այլ արդյունքներՆոյեմբերի 5-8-ին օդի ջերմաստիճանը Հայաստանի ողջ տարածքում կնվազի 8-10 աստիճանով. Սուրենյան (տեսանյութ)«Էներգիայի գները կտրուկ աճում են. Ռուսաստանից եկող փրկօղակը փրկել է Հայաստանի տնտեսությունը փլուզումից»«Ծնողներն էին ու որդին»․ մանրամասներ Ուշիի սարսափելի վթարիցԽանջյան փողոցի նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ կայանման սահմանափակում է նախատեսվումԱյսօր, երբ ՀԱՍԵ-ի առջև ծառացած են բազում մարտաhրավերներ, Նորին Սրբության հայրապետական առաջնորդությունն ու անխախտ կորովը զորացնում են ամենքիս. Մայր Աթոռ«Պրոֆեսոր Գրիգորյան. Փաշինյանի արտաքին քաղաքականությունը Հայաստանը տանում է դեպի նոր աղետ»Վթար․ ջուր չի լինի մի քանի ժամՉԼ. «Ինտեր»-ը խոշոր հաշվով հաղթեց «Ֆեյենորդ»-ին. Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանըՊաշտոնապես բացվել են Բագրատաշենի և Գոգավանի արդիականացված սահմանային անցակետերը. պատմության այս օրը (Նոյեմբերի 4)Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-իԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերումԿադրեր՝ 8 մարդու կյանք խլած ողբերգական վթարի վայրիցԹրամփը հայտարարել է, որ ՌԴ-ն և Ուկրաինան մոտ են հակամարտության կարգավորման շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերմանըԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՁյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըԶելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը8 զոհ, 3 վիրավոր․ Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըԱռեղծվածային մահվան դեպք՝ Վանաձորում․ հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ, համայնքային ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոցԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըԻ՞նչ անել, եթե հին անձնագրում գործող վիզա ունեք. ՆԳՆ-ն մանրամասնում էՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումԷլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոնԴոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորըՈւսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն է եղել․ ինչ է պետք իմանալՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. ՄասադիկովԻնքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցինՈւկրաինական կարգավորման բանակցությունների մասին զեկուցում են Պուտինին. ՊեսկովՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՄինչև այս տարվա ավարտը կդադարեցնենք վճարումներն Իսրայելին․ ԹրամփԿասեցվել է Բագրատաշենի թիվ 2 հիմնական դպրոցի խոհանոցի արտադրական գործունեությունըԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրաշչակՀրշեջ-փրկարարները մարել են առևտրի կենտրոնում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումըՉի բացառվում, որ իշխանության ինքնախոստովանությունը կապված է Բաքվի նոր պահանջներից․ Տիգրան ԱբրահամյանՎթար․ գազ չի լինի որոշ ժամանակՋուր չի լինելու մինչեւ 18:00-նՀայաստանում տնտեսական ակտիվությունը դանդաղել էՌԴ-ն, ԱՄՆ-ն և Ուկրաինան նոյեմբերի 10-11-ը բանակցություններ կանցկացնեն Աբու Դաբիում
Ամենադիտված