Զելենսկին կմեկնի Նյու Յորք՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎլադիմիր Զելենսկու գլխավորած ուկրաինական պատվիրակությունը հաջորդ շաբաթ կմեկնի Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի (ԳԱ) նիստին, հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Գեորգի Տիխին:
«Հաջորդ շաբաթ, այո, մենք իսկապես պատրաստվում ենք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային։ Ուկրաինական պատվիրակության ուղևորությանը, իհարկե, բարձր մակարդակով, այսինքն՝ Զելենսկու գլխավորությամբ կլինի», – ճեպազրույցի ժամանակ ասել է Արտաքին գործերի նախարարության խոսնակը։
Ուկրաինական լրատվամիջոցները նախկինում հայտնել էին, որ Զելենսկու ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում նախատեսված է սեպտեմբերի 24-ի առավոտյան։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հոբելյանական նստաշրջանը բացվել է սեպտեմբերի 9-ին: Բարձր մակարդակի շաբաթը կտևի սեպտեմբերի 23-ից 29-ը: