Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Իշխանությունների կողմից նկատելի է հանցավոր միտում, որով փորձում են հաջորդական քայլերով բանակի համակարգային թուլացման տանել». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ամիսներ առաջ իշխանական պատգամավորի՝ «վճարել և քիչ ծառայել» նախաձեռնությունը հանրության բուռն արձագանքին արժանացավ։ Շատերը պնդեցին, որ սա կխորացնի սոցիալական անհավասարությունը և կթուլացնի Զինված ուժերի հիմքերը։ Իսկ հիմա պաշտպանության նախարարությունն առաջարկում է կրճատել պարտադիր ժամկետային ծառայության ժամկետը՝ դարձնելով այն 18 ամիս։ «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանի հետ զրույցում անդրադարձել ենք առաջարկվող այս փոփոխությանը, իշխանության հիմնավորումներին, ինչպես նաև ռազմական բյուջեն չավելացնելու որոշմանը։

-Պարոն Խաչատրյան, որքան հասկացանք, Դուք ծառայության ժամկետի փոփոխությունը սխալ եք համարում։ Ինչո՞ւ:

-Նախ՝ կարող եմ ասել, որ նմանատիպ նախագիծը ոչ թե բարեփոխում է, այլ վտանգավոր արկածախնդրություն։ Այն հակասում է միջազգային փորձին, չի լուծում զինված ուժերի համալրվածության խնդիրները և մեծ հարվածի տակ է դնում պետության անվտանգությունը։ Հարավային Կովկասի նման անկայուն տարածաշրջանում Հայաստանի բանակի կրճատման մասին նույնիսկ խոսակցություններն անընդունելի են, և դրանք չեն կարող լինել պատասխանատու որոշումների արդյունք։ Գաղտնիք չեմ բացահայտի, եթե նշեմ, որ աշխարհն այսօր բազմաթիվ անորոշությունների և նոր վտանգների տուրբուլենտ փուլում է գտնվում։ Այն երկրները, որոնք ժամանակին հրաժարվել էին պարտադիր զորակոչից, այժմ վերադառնում են հենց այդ համակարգին։ Օրինակները բազմաթիվ են՝ լինեն դրանք եվրոպական, ասիական, թե ամերիկյան երկրներ։ Եթե կարճ նշեմ, աշխարհում երկրների պաշտպանական քաղաքականությունը շարժվում է ընդլայնման ուղղությամբ, իսկ Հայաստանը, գտնվելով ամենավտանգավոր տարածաշրջաններից մեկում, գնում է ճիշտ հակառակ ճանապարհով։ Կառավարությունը փորձում է հիմնավորել կրճատումը զուգահեռ պայմանագրային ծառայության «զարգացման» ծրագրով։ Բայց իրականությունն այն է, որ վերջին տարիներին զինված ուժերում ժամկետայինների ծառայությանը զուգահեռ համալրվածության բացերը մի կերպ լրացվում են պահեստազորայինների ու ԵԿՄ-ի միջոցով։ Դա նշանակում է, որ բանակն առանց այդ էլ դժվարությամբ է ապահովում մարտական հերթապահությունը։ Եվ այս խառը իրադրության պայմաններում մի հատ էլ նմանատիպ նախագիծ առաջ քաշել, կներեք, դա ոչ թե «բարեփոխում» է, այլ իշխանությունների կողմից վարվող հերթական վտանգավոր քաղաքականություն, որը կարող է անուղղելի հետևանքներ ունենալ երկրի անվտանգության համար։

Մեկ բան պարզ և ակնհայտ է, որ ամբողջ աշխարհը մեծացնում է պաշտպանական ծախսերը, իսկ Հայաստանի կառավարիչները փորձում են բանակը՝ իր միջոցներով ու հնարավորություններով, վերածել նվազագույնի հասցված կառույցի։

-Իշխանություններն էլ իրենց հիմնավորումներն են բերում՝ նման քայլին գնալն արդարացնելու համար։ Օրինակ՝ որպես հիմնական փաստարկ բերվում է պայմանագրային զինծառայողների թվի ավելացումը։

-Արդեն թույլատրելիի սահմաններում վերը կարճ նշեցի՝ իշխանությունների ասելիքը «թղթի» վրա գրված հիմնավորումներ են, ու այն փաստարկը, թե պայմանագրային զինծառայողների թիվն ավելանում է, և դրանով կարելի է փոխլրացնել պարտադիր ժամկետային ծառայության ժամանակահատվածի բացը, առնվազն կեղծ է։ Այսօր պայմանագրային համակարգը, մեղմ ասած, դեռ շատ հեռու է այնպիսի ծավալ ու որակ ունենալուց, որ կարողանա, թեկուզ մասամբ, փոխարինել պարտադիր զորակոչին։ Եթե պետությունը հույսը պետք է դնի ներկա պահին համալրված կամ ապագայում համալրվող այս կարգի պայմանագրայինների վրա, որոնց մասնագիտական և բարձր պատրաստության աստիճանի մասին չեմ ուզում խոսել, ապա իրականում մենք ստանալու ենք ոչ թե բարձր որակով, այլ խայտաբղետ պատրաստությամբ զինված ուժեր։ Բանակի մարտունակության հիմքերի թուլացման ավելի արագ մեխանիզմ դժվար թե կարելի էր մտածել, երբ ամեն բան խառնում են իրար՝ վերջնարդյունքում ունենալով ավելի շատ խնդիրներ, քան լուծումներ։

-Գումար վճարել քիչ ծառայության համար։ Այս նախագիծը չընդունվեց։ Հիմա էլ՝ պարտադիր ծառայության ժամկետի փոփոխություն։ Ինչո՞ւ է բանակը հայտնվել իշխանության թիրախում։

-Այս իշխանությունների ներկայացրած «բարեփոխումներն» իրականում չունեն ոչ մի ռազմավարական խորություն: Հակառակը կասեի՝ նրանց կողմից նկատելի է հանցավոր միտում, որով փորձում են հաջորդական քայլերով բանակի համակարգային թուլացման տանել։ Եթե հետհայաց ենք գցում, ապա շատ հետաքրքիր պատկեր ենք ունենում։ Մի կողմ եմ թողնում վերջին տարիներին պետական բարձր մակարդակով բանակին հասցված քարոզչական հարվածների փաստերը, այլ ուզում եմ ձեր մատնանշած վերջին «բարեփոխումների» շղթան ներկայացնել։ Օրինակ՝ ատեստացիայի անվան տակ իրականացվող գործընթացների վերջնարդյունքում բանակի թիվը կրճատվում է, ոչ թե ավելանում, զինծառայությունից գումարով ազատման նախագծերի քննարկման արդյունքում հիմնովին խարխլվեց «ազգ-բանակ» գաղափարախոսությունը, երբ բանակի շուրջ ձևավորված ընկալումը վերածվեց սովորական առևտրի, հիմա էլ հերթը հասավ ժամկետային ծառայության կրճատմանը։ Սա ներկայացվում է որպես մարդկային ռեսուրսների արդյունավետ բաշխման մեխանիզմ, բայց իրականում ընդամենը նախընտրական պոպուլիստական քայլ է՝ նպատակ ունենալով հասարակությանը վաճառել իրենց վտանգավոր որոշումը։ Կրկնում եմ՝ բանակի ապամոնտաժման ավելի կարճ մեխանիզմ կամ ճանապարհ դժվար է պատկերացնել։ Մեր արևել յան ու արևմտյան երկու հարևանները տարիներ շարունակ պահանջել են Հայաստանի ապառազմականացում, այսօր այդ պահանջները կատարվում են ոչ թե նրանց կողմից նկատելի, ուղիղ ճնշման տակ, այլ «մերոնց» ձեռքով, «օրենքի ուժով»։ Ու քանի դեռ այս գործընթացը շարունակվում է «բարեփոխումների» պիտակով, մեր երկիրը քայլ առ քայլ զրկվելու է դիմադրելու կարողությունից։

-Օրերս նաև խոսվեց, որ չի ավելանալու երկրի ռազմական բյուջեն։ Սա ինչպես՞ եք գնահատում։

-Երկրի ռազմական բյուջեն չավելացնելու մասին փաստը ևս ընկնում է նույն տրամաբանության մեջ. Հայաստանը կա՛մ ուղղակի, կա՛մ անուղղակի ձևով բավարարում է ադրբեջանական պահանջները։ Եթե պետությունը շեշտը չի դնում բանակի վրա և զուգահեռ միայն քարոզում է իբր «խաղաղություն» այն դեպքում, երբ Բաքուն զինվում է մինչև վերջ, ապա դա այլ կերպ, քան ծրագրավորված թուլացում անվանել չի կարելի։ Ես չեմ ասում, որ Հայաստանը պետք է պատերազմի կամ մրցակցի Ադրբեջանի հետ սպառազինության անսահման մրցավազքում։ Բայց հաշվի առնելով տարածաշրջանում ընթացող զարգացումները, նոր ռիսկերն ու անորոշությունները՝ Հայաստանը պարտավոր է առնվազն ինքն իրեն ապահովել՝ ուժեղացնելով իր պաշտպանունակությունը։ Դա ոչ միայն զուտ ռազմական, այլ քաղաքական գործոն է, երբ դու ուժեղ չես, նույնիսկ դիվանագիտական սեղանի շուրջ չունես բավարար վստահություն։ Խաղաղության ցանկությունն ու ներկա իրականությունը երկու տարբեր բաներ են. բոլորս խաղաղություն ենք ուզում, բայց խաղաղությունը հասանելի չի լինում թույլերին, անպատրաստներին։ Դրա համար էլ անհրաժեշտ է, որ ներկա իշխանականները բանակի մասին չխոսեն միայն գեղեցիկ բառերով, այլ գործով ամրացնեն մեր պաշտպանական հիմքերը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է մեկ գիշերվա ընթացքում 328 ուկրաինական ԱԹՍ խոցելու մասին Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 23-ին Փաշինյանը խաբվել է. ԵՄ-ն չի օգնի Հայաստանին հարևան երկրի հետ հակամարտության դեպքումՈւկրաինա ՝ Պետական դրոշի օր. պատմության այս օրը (23 օգոստոս)Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կբարձրանա 3-4 աստիճանով Թիկնիզյանն առաջին պաշտոնական խաղն անցկացրեց հունական գրանդի կազմում Ինչ իրավիճակ է ճանապարհներին Իսրայելի բանակը հայտարարել է Գազայի կենտրոնական հատվածում ՀԱՄԱՍ-ի հրամանատարի ոչնչացման մասին Չինական ռոբոտը վազքի աշխարհի ռեկորդ է սահմանել Ռուսաստանը փորձում է ահաբեկչության միջոցով կոտրել Ուկրաինային․ ՄակրոնՎրաստանում հաքերները բանկից 143,5 հազար դոլար են յուրացրել5,9 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել ՃապոնիայումԻնքնաթիռը վթարի է ենթարկվել․ կան զոհեր․ ԱՄՆՄահացել է Էստոնիայի նախկին վարչապետ Սիյմ ԿալասըԱնհրաժեշտության դեպքում զանգահարել 112. Հայաստանում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակԴիլիջան-Վանաձոր ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին․ վարորդն արգելափակվել էՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում էՕգոստոսի 24-ին Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենՀայ դիմորդների 77.55%-ը հաղթահարել է նվազագույն շեմըԺավելի սպիրտից մինչև կոնֆետանման դեղեր ու վիշնևսկու քսուկ... մեկ ակնթարթ և երեխաները հայտվում են թունաբանության բաժանմունքումԱՄՆ դատարանն ապօրինի է ճանաչել 75 երկրների ներգաղթի վիզաների տրամադրման դադարեցումըՎանաձորում և երեք բնակավայրում գազանջատումներ կլինենԱյս տարի գրեթե 1․9 միլիոն երեխա կտուժի թերսնումից․ ՅՈՒՆԻՍԵՖՌԴ զորքերը արագացրել են իրենց հարձակման տեմպը․ ՊուտինԻրանը միաժամանակ բախվում է տնտեսական ճնշման և դիվանագիտական փակուղուԱվելի արդյունավետ, քան Մահրեզը. Goal-ը գնահատել է Սպերցյանի խաղըԿոտայքի մարզում «ԳԱԶ 3110»-ը բախվել է ծառին. կան տուժածներԵրևանում ալկոհոլի ազդեցության տակ գտնվող ոստիկանը և նրա հետ կապված շուրջ 20 անձ դաժանաբար ծեծի են ենթարկել 2 քննիչիՀՀ քաղաքացիներն օգտվել են չեղարկված չվերթների պատճառով նոր ավիատոմսեր ձեռք բերելու աջակցությունիցՄեծամորի ատոմակայանի մասին կեղծ պնդումները փորձ են՝ վնասելու հայ-ռուսական հարաբերությունները․ ՌԴ ԱԳՆՀայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը չպետք է գերիներին թողնի անորոշության մեջ. «The Washington Times»Ոստիկանը դեպքի պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում աղմկահարույց միջադեպից Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը չպետք է գերիներին թողնի անորոշության մեջ. «The Washington Times» «Առանց արտաքին աջակցության» ապրելու խոստումը կարող է վերածվել ոչ թե ինքնիշխանության ամրապնդման, այլ վտանգավոր աշխարհաքաղաքական փորձարկման․ Սուրեն Սուրենյանց Ինչ պատժամիջոցներ են նախատեսվում ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար Ռուսաստանը չի գա Արևմուտք՝ բանակցելու․ Լավրով Վթար Ախուրյան-Կառնուտ ճանապարհին, «Mercedes» է բախվել հողաթմբերի և ծառիՄահացել է Սիյմ Կալասը՝ Էստոնիայի նախկին վարչապետը և Կայա Կալասի հայրը Իսրայելական ԱԹՍ-ն Սիրիայում հարձակվել է մեքենայի վրա Կարմիր Լուսինը կրկին տեսանելի կլինի 2028 թվականի դեկտեմբերի 31-ին Երևանում փոշու մակարդակը գերազանցել է թույլատրելի նորման Օտարերկրացիները զանգվածաբար բնակարաններ են գնում Հայաստանում Իրաքից արևադարձային տաք օդի ալիք է ներթափանցում․ ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր Ադրբեջանը ոչ Արծվաշենն է վերադարձնելու, ոչ էլ ՀՀ օկուպացված տարածքներից է դուրս գալու․ ադրբեջանագետ Արդյո՞ք Փաշինյանը որոշել է ազատվել Գյումրու ռուսական ռազմաբազայից. Հետագա զարգացումները նրա պատասխանատվությունը չենՓաշինյանի Հայաստանը վտանգում է ենթարկվել ադրբեջանական ագրեսիայիTikTok-ն ԱՄՆ-ին 400 մլն դոլար կվճարի՝ երեխաների գաղտնիության պաշտպանությունը խախտելու գործովԱդրբեջան – Հայաստան. Բաքուն պլանավորում է վերաձևավորել Կովկասի էներգետիկ քարտեզը«Ինձ բնակարանով ապահովեք, ես սգամ իմ սուգը». պատերազմում որդիներին կորցրած կինը կարող է դրսում մնալ
Ամենադիտված