Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խորհրդարանը օրենք է ընդունել պետական սեփականության մասին․ պատմության այս օրը (10 սեպտեմբեր)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ

Ինքնասպանությունների կանխարգելման համաշխարհային օր
Ջիբրալթար՝ Ազգային օր
Վրաց ուղղափառ եկեղեցի՝ Սուրբ Շուշանիկի հիշատակի օր
Գայանա՝ Ամերիկյան հնդիկների ժառանգության օր
Հոնդուրաս՝ Երեխայի ազգային օր
Ուկրաինա՝ Ֆիզկուլտուրնիկի օր
Չինաստան՝ Ուսուցչի օր
Հոնկոնգ՝ Ուսուցչի ազգային օր

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1871– ծնվել է դերասան, ռեժիսոր Արմեն Արմենյանը։
1883– ծնվել է բանասեր, ձեռագրագետ, պատմաբան, մանկավարժ, Վիեննայի Մխիթարյան միաբանության անդամ, Վիեննայի համալսարանի փիլիսոփայության պատվավոր դոկտոր Ներսես Ակինյանը։
1898– վախճանվել է երկրաբան Անդրեաս Արծրունին։
1899– ծնվել է բանաստեղծ և թարգմանիչ Ավետիք Ղուրբանյանը։
1907– ծնվել է խորհրդահայ իրավաբան Ալեքսեյ Սուքիասյանը։
1915– Մուսա լեռում սկսվում է հայության տեղափոխությունը։ Առաջին հերթին նավ են բարձրացել կանայք, երեխաները և ծերունիները, իսկ տղամարդիկ շարունակել են մնալ դիրքերում։ Արդյունքում ֆրանսիական և անգլիական նավերով 4058 հայեր են տարհանվել։
1956– ծնվել է քաղաքական գործիչ, դիվանագետ, հայտնի պատմաբան Արման Կիրակոսյանը՝ Ջոն Կիրակոսյանի որդին։
1990– խորհրդարանը օրենք է ընդունել պետական սեփականության մասին։ Դրա համաձայն հանրապետության տարածքում գտնվող բոլոր պետական հաստատությունների ունեցվածքը հայտարարվել է Հայաստանի սեփականություն։
2008– վախճանվել է հայազգի խորհրդային ֆիզիկոս, ակադեմիկոս Յուրի Օսիպյանը։
2009– Հայ Յեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) Գերագույն մարմինը հայտարարել է, որ սկսում է Հայաստանի և Թուրքիայի միջև նախաստորագրված փաստաթղթերի դեմ բողոքի միջոցառումները։
2011– ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանը լուծարել է «Լինսի» հիմնադրամը, որն իր գոյության 22 տարիների ընթացքում Հայաստանում իրականացրել է ավելի քան 1 միլիարդ դոլարի բարեգործական ծրագրեր։
2012– 10 տարի առաջ հեռուստաեթերից զրկված «Ա1+»-ը սկսել է հեռարձակվել «Արմնյուզ»-ի եթերով։
2015– հանդիպել են սահմանադրական փոփոխություններին «Ոչ» ասող վեց քաղաքական ընդդիմադիր ուժերը։
2017– փաստաբանների պալատի նախագահ է վերընտրվել Արա Զոհրաբյանը։
2020– Ռուսաստան մեկնել ցանկացող քաղաքացիները կրկին ցույցի են հավաքվել կառավարության դիմաց՝ պահանջելով պայմանավորվել դաշնության իշխանության հետ, իրենց մեկնումը թույլատրելու համար։

ԱՇԽԱՐՀՈՒՄ

587 մ.թ.ա.– բաբելոնական թագավոր Նովուխոդոնոսոր 2-ի հրամանով այրվել է Երուսաղեմի պալատն ու կրոնական կառույցը։
1229– կեսգիշերին Հայմե 1-ինի քրիստոնեական զորքը ափհանվել է Մայորկա կղզում և սկսել դրա զավթումը։
1509– Ստամբուլում առավոտյան 10-ին տեղի է ունեցել երկրաշարժ, որը հայտնի է նաև Փոքրիկ դատաստանի օր անվանմամբ։ Երկրաշարժի արդյունքում վնասվել է Օսմանյան կայսրության մայրաքաղաքը և եղել է մոտ 10 000 զոհ։
1622– Ճապոնիայում քրիստոնյաներին հետապնդելու շրջանակներում եղել է այսպես կոչված Նագասակիի մեծ տանջանքների օրը, որի ժամանակ մահապատժի են ենթարկվել 52 մարդ՝ այդ թվում կանայք, երեխաներ և արտասահմանցի քարոզիչներ։
1812– անգլո-ամերիկյան պատերազմի (1812—1815) ընթացքում Էրի լճի մոտ տեղի է ունեցել ճակատամարտ, որը ավարտվել է ԱՄՆ-ի հաղթանակով։
1823– Պերուում Սիմոն Բոլիվարը հայտարարվել է ազատարար։
1839– Մոսկվայում սկսվել է ռուս-ֆրանսիական պատերազմի հիշատակին նվիրված Սուրբ Քրիստոս Ամենափրկիչ մայր տաճարի շինարարական աշխատանքները։
1875– ռուսական զորքը գրավել է Կոկանդը։
1890– ծնվել է ազգությամբ հրեա ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելը։
1894– Լոնդոնում առաջին անգամ տաքսու վարորդ Ջորջ Սմիթին տուգանել են ոչ սթափ վիճակում մեքենա վարելու և վթարի համար (մեքենան զարկել է տան դարպասին)։ Տուգանքի չափը կազմել է 1 ֆունտ ստերլինգ։
1894– ծնվել է ուկրաինացի խորհրդային սցենարիստ, ռեժիսոր և ֆիլմարտադրող Ալեքսանդր Դովժենկոն։
1899– ծնվել է դերասան, իլյուզիոնիստ, հոգեբան և հիպնոզիստ Վոլֆ Մեսսինգը։
1918– լրագրող Չեպինգտոնը առաջին անգամ ընթացող պատերազմը անվանել է Առաջին համաշխարհային պատերազմ։
1919– Ֆրանսիայի Սեն-Ժերմենյան պալատում Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքներով Անտանտի երկրների և Ավստրիայի միջև կնքվել է խաղաղության պայմանագիր։
1955– ծնվել է ռուս էստրադային և ջազային երգչուհի, դերասան Լարիսա Դոլինան։
1960– Իտալիայում տեղի ունեցած 18-րդ Օլիմպիական խաղերի ժամանակ եթովպացի դեռևս անհայտ մարզիկ Աբեբե Բիքիլան դարձել է մարաթոնյան վազքի օլիմպիական չեմպիոն։
1960– Բաղդադում տեղի ունեցած միջազգային կոնֆերանսում ստեղծվել է Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը։
1974– Գվինեա-Բիսաուն անկախություն է ստացել Պորտուգալիայից։
1977– թունիսցի ներգաղթյալ Համիդա Ջանդուբին դարձել է գիլյոտինով մահապատժի ենթարկված վերջին եվրոպացին։
1984– սկսվել է շախմատային թագի համար պայքարը Կարպովի և Կասպարովի միջև։ Մրցամարտը դարձել է ռեկորդային՝ շարունակվելով ավելի քան 5 ամիս։
1994– տեղի է ունեցել «Փախուստ Շոուշենկից» ֆիլմի պրեմիերան։
2002– ավանդաբար չեզոք Շվեյցարիան դարձել է ՄԱԿ-ի անդամ։

Կ. Խաչիկյան

Մեքսիկայի նախագահն հայտարարել է, որ իր երկիրը երբեք ոչ մեկի գաղութը չի դառնաԻսպանիայի Լա Լիգայի 6-րդ տուրում «Ատլետիկոն» հաղթեց «Օսասունային»Սեպտեմբերի 17/18-ին լույս չի լինելուԵրկրաշարժ է տեղի ունեցել ԱդրբեջանումՄայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքը24 ժամ ջուր չի լինելուԱՄՆ-ում գնաճը պայմանավորված է Հորմուզի նեղուցում և Բաբ էլ-Մանդեբում տիրող իրավիճակով․ ՂալիբաֆԱռողջության համընդհանուր ապահովագրության նոր կանոնները․ ով որքան է վճարելու և ի՞նչ կլինի չվճարելու դեպքումԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովՍեպտեմբերի 17/18-ին բազմաթիվ հասցեներում գազ չի լինելուԿրիշտիանու Ռոնալդուն կարող է լքել «Ալ-Նասրը»` գալիք ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքումԵղվարդ-Զովունի ճանապարհին բшխվել է հինգ ավտոմեքենա․ կան վիրшվորներՇվեյցարիայում ինքնաթիռի վթարի հետևանքով երեք մարդ է զոհվելԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԱռինջ-Գետարգել խաչմերուկում սեպտեմբերի 18-ից լուսացույցները կգործենԼիտվայի երկնքում խոցված ԱԹՍ-ն ռուսական էր. նախագահ ՆաուսեդաԱդրբեջանում պահվող հայ գերիների վերաբերյալ քննարկում կլինի ԱՄՆ-ումՌուսաստանն ու ԱՄՆ-ն առանձին շփումներ են վարում. Լավրով Մաhացել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հայրը Քաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ Ծանոթ ու միարժամանակ անհայտ … ՏրամվայԿյանքից անժամանակ հեռացել է Տիգրան Ղազարյանը4 զnհ, 1 վիրավnր. Կոտայքում «Nissan Tiida»-ն բախվել է ծառերին Քաղցրաշենի մանկապարտեզում 5 օձ է հայտնվել, երեխաներին տարհանել են ԵՄ-ն հաստատ կխաբի Հայաստանին եվրաինտեգրման հարցում. Լավրով Հարկ վճարողներին վերադարձված դեբետային գումարներն աճել են շուրջ 16․5 տոկոսով Մեսսին հրաժեշտի հանդիպում կանցկացնի Արգենտինայի հավաքականում Եթե Եվրոպան hարձակվի ՌԴ-ի վրա, ապա պшտերազմն այլ կլինի և շատ կարճ. Լավրով 16-ամյա պատանին դանակի սպառնալիքով թալանել է Տիգրան Մեծի պողոտայի դեղատունը Առաջիկա օրերին ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի «ԵՄ-ն Հայաստանը վերածում է Ռուսաստանի առևտրային գաղտնիքներին հասանելիություն ապահովող «բանալու»»Կիսապաշտպան Դավիթ Հակոբյանը միացել է «Փյունիկ»-ին ԱՄՆ-ի հետ ռшզմավարական կայունության շուրջ երկխոսություն չկա. Ռյաբկով «Փաշինյանը Հայաստանը հեռացնում է Ռուսաստանից. Մենք սա արդեն տեսել ենք Վրաստանում, և ի՞նչ եղավ»Գազամատակարարման պլանային դադարեցում Էրեբունիում՝ սեպտեմբերի 17-ին և 18-ին Պուտինը վախենnւմ է ավարտել պшտերազմը ճակատից վերադարձող զինվnրների պատճառով. Զելենսկի Կայա Կալլասի գործունեությունը դարձել է եվրոպական քաղաքականության խայտառակnւթյունը. Զախարովա ՀՀ հավաքականի բասկետբոլիստը կխաղա ԱՄՆ-ում Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 16-ին Գեղարքունիքի մարզում՝ Սարալանջում, 33-ամյա վարորդը գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս «Բելառուս» տրակտորով կորցրել է կառավարումը և կողաշրջվել․ կա վիրավnր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ վախճանվել է ԽՍՀՄ հերոս Հունան Ավետիսյանը. պատմության այս օրը․ սեպտեմբեր 16Ալիևը կարող է խոսել Փաշինյանին վիրավnրելու, նրանից բազմաթիվ զիջումներ կnրզելու մասին, բայց մարդասիրության մասին խոսելու փոխարեն ճիշտ կանի՝ լռի. Տիգրան Աբրահամյան Վթար է. ջուր չի լինելու Խտրականության «աստվածները» դատապարտում են․ «Հրապարակ» ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Սոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքներըՌԴ ՊՆ․ հարվածներ են հասցվել Ուկրաինայի նավահանգիստներին և երկաթուղային ենթակառուցվածքինՕգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկՖուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Մոլդովայի ընտրանու հետ ոչ-ոքի խաղաց
Ամենադիտված