Ուգո Լյորիսը ներողություն է խնդրել իր սխալի համար (տեսանյութ)
ՍՊՈՐՏՖրանսիայի հավաքականի դարպասապահ Ուգո Լյորիսը ներողություն է խնդրել 2018թ. աշխարհի առաջնության որակավորման փուլում Շվեդիայից կրած պարտությունից (1:2) հետո:
«Ես այդ խաղում սխալ թույլ տվեցի: Սպորտում երբեմն սխալներ լինում են:
Նման բան այս անգամ իմ հետ եղավ: Ես լիովին իմ վրա եմ վերցնում պատասխանատվությունն այս պարտության համար», ասել է Լյորիսը:
Նշենք, որ խաղի վերջին րոպեին Լյորիսը անհաջող գնդակը հեռացրեց, գնդակը անցավ մրցակցի հարձակվող Օլա Տայվոնենին, որը դաշտի կենտրոնից խփեց հաղթական գոլը: