Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Վիլյամ Սարոյանի հիմնադրամը հայտարարում է «Սարոյանական օրեր» Հայաստանում

ՄՇԱԿՈՒՅԹ

Վիլյամ Սարոյան հիմնադրամը ս․թ․ սեպտեմբերի 5-ից 11-ը ներկայացնում է «Սարոյանական օրերը», որի ընթացքում առիթ կունենանք ծանոթանալ հայտնի ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի մի շարք հազվագյուտ ստեղծագործությունների և նորովի դիտարկել նրա կյանքը, գործունեությունը և ազդեցությունը։

Նախաձեռնությունն իրականացվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ։ Նախատեսվում է ընթերցողի դատին հանձնել 22 անտիպ պատմվածք և հանրության համար բացահայտել Սարոյան նկարչին՝  դեռևս չցուցադրված 100 աշխատանքներով։  Սա վերջին 20 տարվա ընթացքում հանրության դատին հանձնված սարոյանական նոր գործերի ամենամեծ քանակությունն է, որը տրամադրվել է Սարոյանի արխիվների կողմից։  Միջոցառումները կներառեն ցուցահանդեսներ, թատերական բեմադրություններ, կինոցուցադրումներ, գրական քննարկումներ և գրական մրցույթ հայ ստեղծագործողների մասնակցությամբ։

Դեսպանության սոցիալական էջերում տեղադրված տեսանյութում ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը նշում է․ «Այսօր ամերիկահայ մեծ գրող Վիլյամ Սարոյանի ծննդյան օրն է և պաշտոնապես մեկնարկում են «Սարոյանական օրերը»։ Առաջիկա մեկ շաբաթը հագեցած կլինի Սարոյանի կյանքն ու գործունեությունը նշանավորող մի շարք մշակութային միջոցառումներով։ Եկեք սարոյանական ոգով տոնենք «Սարոյանական օրերը»։ Սիրով սպասում ենք ձեզ»։

«Անսահման ուրախ ենք Հայաստան բերել այս նոր ուշագրավ նյութերը։ Այս հազվագյուտ գործերը ներկայացնելուց զատ մենք նաև ծրագրեր ենք մշակում, որով ցանկանում ենք նոր սերնդին մատուցել Սարոյանի համարձակ լավատեսությունն ու նրա մշտապես արդիական տեսլականը», – նշում է Վիլյամ Սարոյանի հիմնադրամի նախագահ Սքոթ Սեդրակյանը։

Միջոցառումների ծրագիր 

5 սեպտեմբերի

  • «Սարոյանական գույներ․ բառերից անդին»․ Սարոյանի նկարչական աշխատանքների ցուցադրության բացում․ դեռևս չցուցադրված 100 նկար, Գրականության և արվեստի թանգարան, ժամը՝ 11։00-ից (տոմսեր կարելի է ձեռք բերել մուտքի մոտ)
  • Թատրոնի և կինոյի երեկո․ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ, ժամը՝ 17։00 (մուտքն ազատ է)

6 սեպտեմբերի

  • Գրքի շնորհանդես. Վիլյամ Սարոյան «22 անտիպ պատմվածք»․ հավաքածուն կազմել է Սքոթ Սեդրակյանը, հայերեն հրատարակությունը պատրաստել է «Անտարես հոլդինգը»․  Գրքի երևանյան միջազգային փառատոնի, Սթենֆորդի համալսարանի, Մշակույթի նախարարության և Սարոյանի հիմնադրամ համատեղ նախաձեռնություն, ՀՀ ազգային պատկերասրահ, ժամը՝ 17։00 (մուտքն ազատ է)

7 սեպտեմբերի

  • Սարոյանի անվան գրական մրցանակի հանձնում կարճ պատմվածքի անվանակարգում, տեղի կունենա Գրքի երևանյան միջազգային փառատոնի փակման արարողության ժամանակ․ Գրքի երևանյան միջազգային փառատոնի և Մշակույթի նախարարության համատեղ նախաձեռնություն, ՀՀ ազգային պատկերասրահ, ժամը՝ 17։00 (մուտքն ազատ է)

8 սեպտեմբերի

  • Վիլյամ Սարոյանը Ազգային գրադարանում․ Սարոյանի գրական և մշակութային ազդեցությունը և հայալեզու հրատարակությունները․ ՀՀ ազգային գրադարան, ժամը՝ 14։00 (մուտքն ազատ է)
  • Թատերական ներկայացում․ «Գնացքի պատմություններ»․ սարոյանական մոտիվներով բեմադրություն Մալյանի անվան թատրոնի կողմից, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության և Սարոյանի հիմնադրամի համատեղ նախաձեռնություն․ Մալյանի անվան թատրոն, ժամը՝ 19։00 (տոմսեր կարելի է ձեռք բերել մուտքի մոտ)

9 սեպտեմբերի

  • Վիլյամ Սարոյան․ ընթերցանության երեկո․ նոր հրատարակված գործերի ընթերցում և քննարկում․ Հայաստանի ամերիկյան համալսարան, Ակյան պատկերասրահ, ժամը՝ 17։00 (մուտքն ազատ է)

10 սեպտեմբերի

  • Երիտասարդ ստեղծագործողների աշխատանքներ․ Սարոյանի ազդեցությունը գրականության, թատրոնի, ֆիլմերի և տեսողական արվեստների ոլորտի հայ ստեղծագործողների նոր սերնդի վրա, Creative Armenia-ի և ՀԲԸՄ համատեղ նախաձեռնություն, ՀԲԸՄ երևանյան գրասենյակ, ժամը՝ 18։30 (մուտքն ազատ է) 

սեպտեմբեր-նոյեմբեր 

  • Սարոյանի արվեստի մրցույթ երեխաների համար․ կազմակերպվում է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի/ՔՈԱՖ-ի և Չարենցի թանգարանի կողմից համատեղ, իրականացվում է ՔՈԱՖ-ի Լոռու մարզի ՍՄԱՐԹ կենտրոնի կողմից․ մասնակցել կարող են 11-ից 15 տարեկան երեխաները Հայաստանի ողջ տարածքից․ հաղթողները կհայտարարվեն նոյեմբերին

Սքոթ Սեդրակյան
Վիլյամ Սարոյանի հիմնադրամի նախագահ
scott@setrakian.com 

Վիլյամ Սարոյանի հիմնադրամի մասին

Վիլյամ Սարոյանի հիմնադրամը ստեղծել է 1966թ․ Վիլյամ Սարոյանի կողմից, որը համարվում է  բոլոր ժամանակների ամենահայտնի ամերիկահայ ձայներից և 20-րդ դարի ամենակարկառուն գրական գործիչներից մեկը։ Հիմնադրամը զբաղվում է Պուլիցերի և Օսկարի մրցանակների արժանացած գրողի, դրամատուրգի և նկարչի ժառանգության պահպանման ու հանրահռչակման հարցերով։

«Սարոյանական օրերի» գործընկերներ

Գրականության և արվեստի թանգարան · ՀՀ ազգային գրադարան · Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ · Գրքի երևանյան միջազգային փառատոն · Հայկական բարեգործական ընդհանուր միություն · Creative Armenia · «Հայաստանի մանուկներ» հիմնադրամ/ՔՈԱՖ · Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ · Հայաստանի ամերիկյան համալսարան · Հ․ Մալյանի անվան թատրոն · Սթենֆորդի համալսարան · Անտարես · «Զանգակ» գրատուն · Ֆրեզնոյում Կալիֆորնիայի պետական համալսարանի հայագիտական կենտրոն · «Ալեքսանդր» հյուրանոց · ԱրմԱս գինիներ · Blue Wave Creative Agency · ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն · ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն · Վիլյամ Սարոյանի հիմնադրամ

Գիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասին12 պատմամշակութային կառույց ստացել է հուշարձանի կարգավիճակ. ՀՀ ԿԳՄՍՆԹրամփ․ Եթե չկանգնեցնեի Իրանին, Իսրայելն ու Մերձավոր Արևելքը կարող էին այլևս գոյություն չունենալՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակՈւկրաինան ԱՄՆ-ին է փոխանցել բանակցությունների առաջարկները. ԶելենսկիՁյուն, բուք․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 7-ից 11-ինՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Նոր Զովք». 6 օրում երկու արտադրամասի կասեցում և սննդի անվտանգության լուրջ հարցերԻրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՀայաստանը Եվրասիական տարածաշրջանում բեռնաշրջանառության աճով երկրորդ տեղում է«Տառերի Պուրակի» հարևանությամբ, սունկ հավաքելու ժամանակ 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և տեղում մահացել էՀնդկաստանը Հայաստանին Pinaka համակարգի համար նախատեսված 1000 կառավարվող արկ կմատակարարի. IDRWԱրգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերումԱնկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չենԵՄ-ն զգուշացրել է TikTok-ին փոխել «For You»-ի վնասակար ալգորիթմը՝ «ճագարի բնի» էֆեկտը վերացնելու համարԷլմիրա Կարապետյանը չի կարողացել դուրս գալ հրաձգության ԱԱ-2026-ի օլիմպիական մրցաձևի եզրափակիչԱՄՆ-ն և Իրանը մոտ են հնարավոր բեկումնային արդյունքի․ BloombergԿրակոցներ Արարատում, մի տղամարդ կրակոցներ է արձակել, մյուս մասնակիցը՝ «ՎԱԶ 2107» վնասել12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ. ԿԳՄՍՆՄենք առնվազն մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալու. ՀԾԿՀ նախագահՆավթատար նավի վրա պայթյուն է տեղի ունեցելԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ը՝ դիզելային վառելիք. ՌյուտեՀՊԼ. «Փյունիկ»-ը 3:0 հաշվով հաղթեց «Վան»-ին՝ ժամանակավորապես բարձրանալով առաջին տեղԵրևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհին որոշակի աշխատանքներով պայմանավորված, նոյեմբերի 8-ին կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններԻրանն այլևս չի բավարարվի ԱՄՆ-ի թղթային պարտավորություններով, այլ մտադիր է գործնական քայլեր տեսնել Վաշինգտոնի կողմից. իրանցի պաշտոնյաՀնդկաստանում ընթացքի ժամանակ hրդեհվել է ուղևորատար գնացքՀայտնաբերվել է «Կինդեր» տեսակի քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ«Վեոլիա Ջուրը» չի կրում ջրային մաշված համակարգի պատասխանատվությունը. ՀԾԿՀ նախագահԻջևանում 45-ամյա տղամարդը ապօրինի ծառահատում է իրականացրելԱրարատում բախվել են բեռնատար գնացքն ու «Toyota Camry»-նԵթե ԵԱՏՄ-ի ասած գազը 69 տոկոսով թանկանա, սահմանին կդառնա 294,8 դոլար, սակագնի վրա 3,3 տոկոսով կազդի. ՀԾԿՀ նախագահԹրամփը Կատարի էմիրի հետ քննարկել է իրանական կարգավորման հարցըAccor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով ԴիլիջանումԿոզո Տաշիման հայտարարել է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասինՖրանսիայում ցույցերի ընթացքում ավելի քան 400 մարդ է ձերբակալվելՈւկրաինան պետք է ձգտի նրան, որ ԱՄՆ-ն ապասառեցնի 16 միլիարդ դոլարի օգնությունը. ԶելենսկիՊեսկովը հայտարարել է, որ Հայաստանը դե ֆակտո չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներինԾանոթ ու միարժամանակ անհայտ … ՊորտուպեյաՎլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահԵրկու լցանավ hրդեհվել են Հորմուզի նեղուցով անցնելու փորձի ժամանակ. ԻՀՊԿ«Ընդդիմության մաքրում. Փաշինյանը բոլորին բանտարկում է»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՔասախ գյուղում 31-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել (տեսանյութ)«Արարատ-Արմենիան» դրամատիկ խաղում պարտվեց «Տոռեենսեին»Իրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է ուղարկել միջnւկային ծրագրի վերաբերյալ առաջարկ. ReutersԱՄՆ-ում hրաձգnւթյուն է տեղի ունեցել. կան զnhերԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի 1 ներկայացուցիչՀրազդանում տեղի է ունեցել վիճաբանությnւն-ծեծկռտnւք. բժիշկներն արձանագրել են մասնակիցներից մեկի մահը
Ամենադիտված