Զախարովան զարմանք է հայտնել, թե ինչու Գերմանիան չի վտարում ուկրաինացի դիվանագետներին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան զարմացել է, թե ինչու Գերմանիան չի վտարում ուկրաինացի դիվանագետներին, եթե ինքն է պնդում, որ «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք 2» գազատարների պայթյուններն իրականացվել են Կիևի կողմից։ Նա այս մասին ասել է ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում։
«Գերմանիան ինքն է պնդում, որ «Հյուսիսային հոսքի» պայթյունները Ուկրաինայի քաղաքացիների ձեռքի գործն է, նրանք դա չեն հերքում», - նշել է դիվանագետը։
Օգոստոսին Զախարովան հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պետք է լուծարվի մասնագիտական անգործունակության համար, եթե հավատանք «Հյուսիսային հոսքի» պայթյունի վարկածին։