Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Հայաստանը օգնում է ռուսական «Ալռոսա»-ին շրջանցել արևմտյան պատժամիջոցները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանն օգնում է ռուսական «Ալռոսա» ընկերությանը արևմտյան պատժամիջոցները շրջանցելու և ռուսական ծագման ադամանդներն արևմտյան շուկա արտահանելու գործում, գրում է գերմանական Bild հանդեսը՝ վկայակոչելով լրագրողական անկախ հետաքննություններով զբաղվող Arctida կայքի օրերս հրապարակած տվյալները։ Դրանց համաձայն՝ Ռուսաստանում արդյունահանված ադամանդները նախ առաքվում են Հայաստան, որտեղ որոշակի մշակում անցնելուց հետո վերաարտահանվում են Հնդկաստան, Արաբական Միացյալ Էմիրություններ և Չինաստան։ Այս մեխանիզմով «Ալռոսա»-ի հետ առնչություններ ունեցող ПБК ընկերությանը միայն 2023-ի հունվարից մինչև 2024-ի մարտ ընկած ժամանակահատվածում հաջողվել է շուրջ 250 միլիոն դոլարի ադամանդ արտահանել արևմտյան շուկաներ։

Հետաքննող լրագրողների տվյալներով՝ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների շրջանցման գործում հատկապես ակտիվ են հայկական ADM Diamonds և Fancy Jewelry ընկերությունները։ Դեռ ամիսներ առաջ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը հաղորդեց, որ ադամանդ արդյունահանող ռուսական առաջատար «Ալռոսա» ընկերությունից գողացված ադամանդները տեղափոխվել են Հայաստան։ ՌԴ ԱԴԾ-ն տեղեկացրել էր, որ բացահայտվել է ադամանդների մաքսանենգության դեպք, որը կազմակերպել են Հայաստանի քաղաքացիներ՝ Բաղիկյան եղբայրները, որոնք միջազգային հետախուզման մեջ են։ Նշվել էր նաև, որ գողացված ադամանդները ուղարկվել են Հայաստան՝ «Էյ Դի Էմ Դայմոնդս» ՍՊԸ, որի շահառուն հայազգի գործարար և պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն է։ Թեպետ Խաչատուր Սուքիասյանի խոսնակը պնդում էր, թե պատգամավորը կապ չունի այդ ընկերության հետ, բայց փաստերն այլ բան են ասում։ Դեռևս 2019-ին ադամանդի վերամշակմամբ զբաղվող այս գործարանի բացմանը մասնակցում էր նաև Խաչատուր Սուքիասյանը։ «Հետք»-ի աչքից չէր վրիպել, որ այն ժամանակ Սուքիասյանը լրատվամիջոցների հետ զրույցներում բավականին տեղեկացված էր գործարանի աշխատանքներից, պատվերներից, անգամ ապագա ծրագրերից։

Եվ այժմ միջազգային մամուլն էլ Հայաստանին մեղադրում է ադամանդների մաքսանենգության և պատժամիջոցները շրջանցելու հարցում՝ ՌԴ-ին օգնելու մեջ։ Թե ինչպիսի հետևանքներ սա կունենա, թերևս չարժե ասել։

Արմինե Միկիչյան

Իջևանում 45-ամյա տղամարդը ապօրինի ծառահատում է իրականացրելԱրարատում բшխվել են բեռնատար գնացքն ու «Toyota Camry»-նԵթե ԵԱՏՄ-ի ասած գազը 69 տոկոսով թանկանա, սահմանին կդառնա 294,8 դոլար, սակագնի վրա 3,3 տոկոսով կազդի. ՀԾԿՀ նախագահԹրամփը Կատարի էմիրի հետ քննարկել է իրանական կարգավորման հարցըAccor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով ԴիլիջանումԿոզո Տաշիման հայտարարել է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մասինՖրանսիայում ցույցերի ընթացքում ավելի քան 400 մարդ է ձերբակալվելՈւկրաինան պետք է ձգտի նրան, որ ԱՄՆ-ն ապասառեցնի 16 միլիարդ դոլարի օգնությունը. ԶելենսկիՊեսկովը հայտարարել է, որ Հայաստանը դե ֆակտո չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներինԾանոթ ու միարժամանակ անհայտ … ՊորտուպեյաՎլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահԵրկու լցանավ hրդեհվել են Հորմուզի նեղուցով անցնելու փորձի ժամանակ. ԻՀՊԿ«Ընդդիմության մաքրում. Փաշինյանը բոլորին բանտարկում է»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՔասախ գյուղում 31-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել (տեսանյութ)«Արարատ-Արմենիան» դրամատիկ խաղում պարտվեց «Տոռեենսեին»Իրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է ուղարկել միջnւկային ծրագրի վերաբերյալ առաջարկ. ReutersԱՄՆ-ում hրաձգnւթյուն է տեղի ունեցել. կան զnhերԾանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի 1 ներկայացուցիչՀրազդանում տեղի է ունեցել վիճաբանությnւն-ծեծկռտnւք. բժիշկներն արձանագրել են մասնակիցներից մեկի մահը«Ադրբեջանը պահանջում է, որ Հայաստանը դադարեցնի դատական ​​հայցերը»Ինչո՞ւ սուպերմարկետներում «Ջերմուկ» գազավորված ըմպելիք չկա․ ընկերությունը պարզաբանում էՆոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով. ՆԳՆ (տեսանյութ)Դատախազությունը Գետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան, գույքի նկատմամբ կիրառվել է հայցի ապահովման միջոցՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել բեռնատարները՝ վերականգնելով երթևեկությունըԼոռու և Տավուշի մարզերում 12 ժամով վթարային ջրանջատում էՈւկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը. ԶելենսկիՄինչև երեկո ջուր չի լինելուՌԴ-ն ու ԱՄՆ-ը մոտ են համաձայնությունների ոչ միայն Ուկրաինայում կարգավորման, այլև ընդհանուր առմամբ Եվրոպայում անվտանգության հարցում. ԹրամփԱգարակ-Աշտարակ երթուղին սպասարկող «JAC» մակնիշի մարդատար միկրոավտոբուսը բшխվել է հողաթմբին և կողաշրջվել. կա զnhԱյժմ բոլոր 11 ընկերություններում ընթանում են վերահսկողական միջոցառումներ. ՍԱՏՄ–ն՝ կաթնամթերքի շուկայում իրավիճակի մասին29 տարվա ընդմիջումից հետո վերսկսվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում Հայաստանի հուշարձանների ընդգրկումըՀայ թուրքական պատերազմի ընթացքում թուրքերը մտել են Ալեքսանդրապոլ. պատմության այս օրը (Նոյեմբերի 6)Սահմանադրական գործընթացում գործող կառավարչի քարոզչական դրոշակը կրկին հիմնված է լինելու ժողովրդին աhաբեկելnւ և պшտերազմի շանտաժով առաջ շարժվելու անփառnւնակ մոտեցման վրա. Տիգրան ԱբրահամյանԹրամփը Սպիտակ տանը հանդիպել է ՌԴ նախագահի հատուկ բանագնաց Կիրիլ Դմիտրիևի հետԵԼ․ «Յուվենտուս»-ը հաղթեց «Ալկմար»-ին, «Մարսել»-ը՝ «Բայեր»-ին․ այլ արդյունքներԱՄՆ Պետդեպարտամենտը հերքել է Ռուբիոյի՝ պետքարտուղարի պաշտոնից հնարավոր հեռանալու մասին լուրը«Արարատ-Արմենիա»-ն չորրորդ անընդմեջ պարտությունն է կրել Եվրոպայի լիգայումՀայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում քվեարկելու իրավունքից. ՌԴ ԱԳՆԻնչ փոխարժեք է սահմանվել այսօրՈ՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ Դմիտրիև
Ամենադիտված