Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հրաժարում ավանդական դաշինքների և իրական երաշխիքների համակարգից՝ Արևմուտքի կողմից տրված պատրանքային խոստումների օգտին. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

fondsk.ru–ն իր «Թղթի վրա ամեն ինչ հարթ է թվում... Հայաստանը՝ ազգային տարածքի մի մասի նկատմամբ վերահսկողությունը կորցնելու ճանապարհին» վերնագրով հոդվածում գրում է, որ Վաշինգտոնում Հայաստանի վարչապետի կողմից փաստաթղթերի փաթեթի ստորագրումը դարձել է կարևորագույն իրադարձություն, որն արդեն ընկալվում է որպես նոր քաղաքական իրականության սկիզբ: Հայ հասարակության մի մասի համար սա դիվանագիտական հաղթանակի տպավորություն է թողնում, մյուսների համար՝ ազգային կապիտուլ յացիայի: ՀՀ կառավարությունը պնդում է, որ փաստաթղթերը ամուր հիմք են ստեղծում խաղաղության համար: Այնուամենայնիվ, անվտանգության փորձագետների մեծ մասը շատ ավելի կասկածամիտ է դրանց նկատմամբ: Քաղաքագետ Գրիգոր Բալասանյանը հարցազրույցում նշել է, որ ստորագրված փաստաթղթերը չեն նշում որևէ երաշխավոր կամ չեն պարունակում իրականացման արդյունավետ մեխանիզմներ: Ավելին, ըստ նրա, դրանք անտեսում են հակամարտության արմատական պատճառը՝ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորումը, և ստեղծում են հնարավոր «ամերիկյան երաշխիքների» պատրանք։ «Չկա որևէ ցուցում այն մասին, թե ո՞վ կհանդիսանա երաշխավոր: Կներեք, բայց Թրամփի հեռախոսահամարը երաշխիք չէ, որ Ադրբեջանը չի հարձակվի: Մենք պետք է ավելի լուրջ վերաբերվենք դրան և հասկանանք, որ Թրամփի հայտարարությունները մակերեսային են», - նշել է փորձագետը՝ հավելելով, որ Երևանի ու Բաքվի համաձայնությունը՝ նրան Նոբել յան մրցանակի առաջադրելու վերաբերյալ, ավելի կարևոր է ամերիկացի առաջնորդի համար: Թրամփը սիրում է փառքը, և նրա համար տարբերություն չկա՝ դա Հայաստանն է, թե Ադրբեջանը: Ավելին, վերջերս նա խոսել է «Ադրբեջանի և Ալբանիայի միջև խաղաղության համաձայնագիր ստորագրելու» մասին: Այսինքն, այդ մարդը տարբերություն չի դնում Ալբանիայի և Հայաստանի միջև: Նման ցածր մակարդակի պայմաններում կարո՞ղ ենք հույս ունենալ իրական խաղաղության և այն բանի վրա, որ ԱՄՆ-ը կզսպի Ալիևին: Բացարձակապես ոչ: Իրականում ավելի շատ հարցեր են առաջացել, քան հանդիպումից առաջ էր։ Իրոք, պաշտոնական Երևանի կողմից կրկնվող տրամաբանությունը, ըստ որի, ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջնորդությունը կբացառի Ադրբեջանի և Թուրքիայի կողմից նոր ագրեսիայի հնարավորությունը, չի դիմանում փաստացի քննությանը։ Բավական է նայել Մերձավոր Արևելքին, որտեղ ԱՄՆ ռազմական ներկայությունը գոյություն ունի տասնամյակներ շարունակ, բայց դա չի կանխում պատերազմները։ Կամ հիշենք Աֆղանստանը, որտեղ ԱՄՆ-ի քսանամյա միջամտությունն ավարտվեց արագ փլուզմամբ և փախուստով։

Վաշինգտոնը երբեք պատերազմների մեջ չի մտել փոքր դաշնակիցներին պաշտպանելու համար. նրա գործողությունները միշտ ենթարկվում են բացառապես սեփական շահերին։

Համաձայնագրերի ստորագրումը գործնականում բացել է Կովկասի դարպասները ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ռազմական ներկայության համար։ Հայաստանը վերածվում է ցատկահարթակի, որը կօգտագործվի հակառուսական և հակաիրանական նպատակներով։ Եվ այդ գործընթացը ուղեկցվում է տեղեկատվական արշավով. կառավարամետ լրատվամիջոցները ակտիվորեն առաջ են մղում «նոր դարաշրջանի» և «քաղաքակիրթ աշխարհի հետ համագործակցության» թեման։ Նպատակը ակնհայտ է՝ ձևավորել հասարակական կարծիքը ռուսական 102-րդ ռազմաբազայի դուրսբերման օգտին։ Բազան ինքնին վերջին խոչընդոտն է Բաքվի և Անկարայի կողմից հնարավոր ագրեսիայի դեմ։ Իսկ ռազմավարական տեսանկյունից՝ վերջին խոչընդոտը ՀԱՊԿ-ից Հայաստանի վերջնական դուրսբերման ճանապարհին։

TRIPP նախագիծը, որը իշխանությունները անվանում են «ապագայի տրանսպորտային միջանցք», արժանի է հատուկ ուշադրության։ Իրականում սա մի սխեմա է, որի շրջանակներում Հայաստանը կորցնում է վերահսկողությունը Սյունիքի մարզում իր սեփական տարածքի մի մասի նկատմամբ։ Նախագծի համաձայն, հիմնական օպերատորները կլինեն ամերիկյան ընկերությունները, որոնք կկառավարեն երթուղին, ենթակառուցվածքները և ֆինանսական հոսքերը, իսկ տեղական կառույցները կխաղան զուտ դեկորատիվ դեր այդ գործընթացում։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանը ստանում է այն ամենը, ինչ ուզում էր. նախևառաջ խոսքը Նախիջևան և այնուհետև Թուրքիա ցամաքային մուտքի մասին է։ Նախագահ Իլհամ Ալիևը ուղղակիորեն է հայտարարել, որ «Բաքուն իրականացրել է իր բոլոր ռազմավարական նպատակները»։ Բաքվի փորձագետները բացահայտ ասում են, որ Հայաստանը չի ունենա քաղաքացիների կամ ապրանքների տեղափոխման սիմետրիկ իրավունքներ Ադրբեջանի տարածքով՝ բացատրելով այդ մոտեցումը «հաղթողի իրավունքով»։ Այլ կերպ ասած՝ միակողմանի զիջումներ են արվել։

Կա ևս մեկ մտահոգիչ կետ։ Արդեն քննարկվում է «աութսորսինգի» սխեմա, որի շրջանակներում որոշ «մասնավոր ընկերություններ» կվերահսկեն միջանցքը։ Այսինքն, Հայաստանը ոչ միայն չի վերահսկի տեղաշարժը իր սեփական հողի վրա, այլ նաև այդ վերահսկողությունը փոխանցում է արտաքին խաղացողներին։ «Թրամփի ճանապարհը», ըստ էության, բիզնես նախագիծ է, որում Սյունիքի մարզը կոչված է խաղալու տարանցիկ միջանցքի դեր։ Նախնական գնահատականներով, ամերիկյան ընկերությունների տարեկան շահույթը երթուղու շահագործումից կգերազանցի հենց Հայաստանի եկամուտը։ Եվ սա միայն մեկնարկային փուլում է, մինչդեռ հանրապետությունն ինքը կարող է ստանալ այս շահույթի միայն մի փոքր մասը։

Փաստորեն, Երևանը փորձարկման է գնում. հրաժարվել է ավանդական դաշինքների և իրական երաշխիքների համակարգից՝ Արևմուտքի կողմից տրված պատրանքային խոստումների օգտին։ Թղթի վրա ամեն ինչ լավ է թվում՝ խաղաղություն, համագործակցություն, տեխնոլոգիաներ, ներդրումներ, բայց իրականում սա ինքնիշխանության կորուստ է, արտաքին ճնշման ուժեղացում և Հայաստանի վերածում աշխարհաքաղաքական դիմակայության ասպարեզի։ Գլխավոր սպառնալիքն այն է, որ Երևանը կամավոր համաձայնում է դառնալ ուրիշի խաղի գործիք, որում ազգային շահերը զոհաբերվում են։ Երկարաժամկետ հեռանկարում «Թրամփի ճանապարհը» երկիրը վերածելու է միջանցքի, որտեղ շարժվում են ուրիշի բեռները, ուրիշի կապիտալը և ուրիշի շահերը, և դա Հայաստանը չի տանի դեպի բարգավաճում, իսկ հայերին կմնա միայն հանդիսատեսի դերը և շահույթի որոշակի մասի հույսը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայ լրագրող. Արցախ-Ղարաբաղը Ռուսական կայսրության նախնիների հողն է Հայաստանյան ծաղիկների ներմուծումը Վրաստան աճել է՝ Ռուսաստանի շուկայի փակվելուց հետո Իրանի ԱԳ նախարարը և Պակիստանի բանակի հրամանատարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցը Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է մեկ գիշերվա ընթացքում 328 ուկրաինական ԱԹՍ խոցելու մասին Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 23-ին Փաշինյանը խաբվել է. ԵՄ-ն չի օգնի Հայաստանին հարևան երկրի հետ հակամարտության դեպքումՈւկրաինա ՝ Պետական դրոշի օր. պատմության այս օրը (23 օգոստոս)Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կբարձրանա 3-4 աստիճանով Թիկնիզյանն առաջին պաշտոնական խաղն անցկացրեց հունական գրանդի կազմում Ինչ իրավիճակ է ճանապարհներին Իսրայելի բանակը հայտարարել է Գազայի կենտրոնական հատվածում ՀԱՄԱՍ-ի հրամանատարի ոչնչացման մասին Չինական ռոբոտը վազքի աշխարհի ռեկորդ է սահմանել Ռուսաստանը փորձում է ահաբեկչության միջոցով կոտրել Ուկրաինային․ ՄակրոնՎրաստանում հաքերները բանկից 143,5 հազար դոլար են յուրացրել5,9 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել ՃապոնիայումԻնքնաթիռը վթարի է ենթարկվել․ կան զոհեր․ ԱՄՆՄահացել է Էստոնիայի նախկին վարչապետ Սիյմ ԿալասըԱնհրաժեշտության դեպքում զանգահարել 112. Հայաստանում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակԴիլիջան-Վանաձոր ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին․ վարորդն արգելափակվել էՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում էՕգոստոսի 24-ին Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենՀայ դիմորդների 77.55%-ը հաղթահարել է նվազագույն շեմըԺավելի սպիրտից մինչև կոնֆետանման դեղեր ու վիշնևսկու քսուկ... մեկ ակնթարթ և երեխաները հայտվում են թունաբանության բաժանմունքումԱՄՆ դատարանն ապօրինի է ճանաչել 75 երկրների ներգաղթի վիզաների տրամադրման դադարեցումըՎանաձորում և երեք բնակավայրում գազանջատումներ կլինենԱյս տարի գրեթե 1․9 միլիոն երեխա կտուժի թերսնումից․ ՅՈՒՆԻՍԵՖՌԴ զորքերը արագացրել են իրենց հարձակման տեմպը․ ՊուտինԻրանը միաժամանակ բախվում է տնտեսական ճնշման և դիվանագիտական փակուղուԱվելի արդյունավետ, քան Մահրեզը. Goal-ը գնահատել է Սպերցյանի խաղըԿոտայքի մարզում «ԳԱԶ 3110»-ը բախվել է ծառին. կան տուժածներԵրևանում ալկոհոլի ազդեցության տակ գտնվող ոստիկանը և նրա հետ կապված շուրջ 20 անձ դաժանաբար ծեծի են ենթարկել 2 քննիչիՀՀ քաղաքացիներն օգտվել են չեղարկված չվերթների պատճառով նոր ավիատոմսեր ձեռք բերելու աջակցությունիցՄեծամորի ատոմակայանի մասին կեղծ պնդումները փորձ են՝ վնասելու հայ-ռուսական հարաբերությունները․ ՌԴ ԱԳՆՀայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը չպետք է գերիներին թողնի անորոշության մեջ. «The Washington Times»Ոստիկանը դեպքի պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում աղմկահարույց միջադեպից Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը չպետք է գերիներին թողնի անորոշության մեջ. «The Washington Times» «Առանց արտաքին աջակցության» ապրելու խոստումը կարող է վերածվել ոչ թե ինքնիշխանության ամրապնդման, այլ վտանգավոր աշխարհաքաղաքական փորձարկման․ Սուրեն Սուրենյանց Ինչ պատժամիջոցներ են նախատեսվում ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար Ռուսաստանը չի գա Արևմուտք՝ բանակցելու․ Լավրով Վթար Ախուրյան-Կառնուտ ճանապարհին, «Mercedes» է բախվել հողաթմբերի և ծառիՄահացել է Սիյմ Կալասը՝ Էստոնիայի նախկին վարչապետը և Կայա Կալասի հայրը Իսրայելական ԱԹՍ-ն Սիրիայում հարձակվել է մեքենայի վրա Կարմիր Լուսինը կրկին տեսանելի կլինի 2028 թվականի դեկտեմբերի 31-ին Երևանում փոշու մակարդակը գերազանցել է թույլատրելի նորման Օտարերկրացիները զանգվածաբար բնակարաններ են գնում Հայաստանում Իրաքից արևադարձային տաք օդի ալիք է ներթափանցում․ ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր Ադրբեջանը ոչ Արծվաշենն է վերադարձնելու, ոչ էլ ՀՀ օկուպացված տարածքներից է դուրս գալու․ ադրբեջանագետ Արդյո՞ք Փաշինյանը որոշել է ազատվել Գյումրու ռուսական ռազմաբազայից. Հետագա զարգացումները նրա պատասխանատվությունը չենՓաշինյանի Հայաստանը վտանգում է ենթարկվել ադրբեջանական ագրեսիայի
Ամենադիտված