Սոչիի օդանավակայանում շուրջ 20 չվերթ է հետաձգվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍոչիի միջազգային օդանավակայանի ժամանակավոր սահմանափակումների պատճառով ուշանում են մի շարք ինքնաթիռների ժամանումներն ու մեկնումները։ Այս մասին «Ինտերֆաքսին» հայտնել են օդանավակայանի մամուլի ծառայությունից։
«Ներկայումս Սոչիի օդանավակայանից ուշանում է 12 ինքնաթիռի մեկնում և 6-ի՝ ժամանումը։ Ավիաընկերությունները վերականգնում են իրենց չվացուցակը»,- ասել է մամուլի ծառայության ներկայացուցիչը։