Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

Հավատացողները, քարոզչության տակ մնացածները քչանում են, բայց... դեռ կան. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կա այդպիսի արտահայտություն, որը լսել են գրեթե բոլորը՝ «գեբելսյան քարոզչություն»: Այն տարբեր փորձագետներ, մեկնաբաններ ժամանակ առ ժամանակ գործածում են, որպեսզի բնորոշեն փաշինյանական քարոզչության էությունը: Հիմնականը. «գեբելսյան քարոզչության» ամբողջ էությունը բացարձակ սուտը իրականության տեղ հրամցնելն ու ներարկելն է, սուտը կամ ցանկալին այնպես փաթեթավորելը, որ ոչ թե հազարավորները, այլ ժողովրդական լայն զանգվածները միարժեքորեն դա ընդունեն որպես իրականություն: Ահավասիկ, «գեբելսյան քարոզչության» մի քանի հնարք. «որքան մեծ է սուտը, այնքան հեշտ կարող են դրան հավատալ», «սուտը պետք է կրկնել այնքան հաճախ, որ ընկալվի որպես իրականություն», «զանգվածները ավելի արագ են սուտն ընկալում որպես իրողություն, եթե այն որոշ չափով խառնված է ճշմարտության հետ» (ծանոթ մեթոդաբանություն է, այնպես չէ՞):

Իհարկե, նեղ մասնագետները, ի տարբերություն զանգվածների, տեղյակ են, որ ֆաշիստական Գերմանիայի թիվ 1 քարոզիչը որոշակի իմաստով Էդվարդ Բերնեյսի հեռակա աշակերտն է ու նրա մեթոդներից է օգտվել, բայց դա արդեն իսկապես էլ զուտ մասնագիտական հարց է: Տվյալ դեպքում մեզ հետաքրքրողը առկա իրականությունն է:

Իսկ առկա իրականությունն այն է, որ դեռևս կարելի է հանդիպել միանգամայն իրական մարդկանց (ոչ ֆեյսբուքյան ֆեյքերի), որ մնացել են փաշինյանական ագրեսիվ քարոզչության տակ: Օրինակ՝ կարելի է հանդիպել մարդկանց, որ շարունակում են կրկնել որևէ քննադատության ու քննական ընկալման չդիմացող քարոզչակաղապարները, թե՝ «30 տարի բանակ չենք ունեցել..., 30 տարի բանակը չեն զինել..., Ղարաբաղը Նիկոլը չի տվել..., առաջ շատ վատ էր ժողովուրդն ապրում, հիմա շատ լավ է...» ու նման բաներ:

Հարցը, տվյալ պարագայում, զուտ այդ կաղապարները չեն, որոնց մենք, մեր գործընկերները բազմիցս անդրադարձել ենք ու անդրադառնում ենք՝ մերկացնելով ստերը, մատնանշելով իրական տվյալներն ու բուն իրականությունը: Բուն հարցն այս պարագայում այն է, որ տակավին կան փաշինյանական ագրեսիվ քարոզչության ու քարոզչական հնարքների տակ մնացած հայրենակիցներ:

Ճիշտ հասկանանք խնդիրը. ոչ ոք հակված չէ իդեալականացնել անցյալը, ասել, թե՝ անսխալ է եղել ամեն ինչ ու նման բաներ: Քավ լիցի: Եթե անցած տասնամյակներում ամեն ինչ «վարդագույն» լիներ, Նիկոլ Փաշինյանի նման երևույթ ի հայտ չէր գա, ավելին՝ այս խումբը ոչ մի կերպ չէր կարող գալ իշխանության, էլ ավելին՝ ութ տարի անել այն ամենը, ինչի համար հասան իշխանության: Ինչևէ:

Ողջ հարցն այն է, որ երբեք չի կարելի «թուլանալ» ու կարծել, թե մարդիկ (բոլորը կամ մեծ մասը) առանց այն էլ ամեն ինչ գիտեն, ամեն ինչ հասկանում են ու հասկացել են:

Հարկավ, մանավանդ վերջին մի շարք ցնցումային զարգացումներից հետո, իսկապես էլ, շատ-շատերի աչքերը բացվեցին ու շարունակվում են բացվել: Ու վերջին սոցհարցումները, լինեն դրանք «բաց», «փակ», «ներքին օգտագործման» ու թեկուզ՝ իշխանամետ շրջանակների կողմից անցկացված, միևնույնն է, փաստում են, որ հասարակության մեծ, կարող ենք ասել՝ գերակշիռ մասն իսկապես էլ սթափվել է: Դա են վկայում փաշինյանական իշխանության անկյալ վարկանիշը, այդ իշխանության առանցքային ներկայացուցիչներին ու նրանց հայտարարություններին չվստահելը, սոցցանցային հարթակներում Փաշինյանի, այլ առանցքային քպականների գրառումներին հաջորդող սուր և կոշտ արձագանքները:

Այդ ամենը կա: Բայց... չպետք է մոռանալ, որ փաշինյանական քարոզչության տակ մնացածներ էլ դեռ կան: Հա, ու խոսքը միայն վերջին ութ տարվա քարոզչության մասին չէ, իսկ «փաշինյանական» ասելով՝ նաև նկատի ունենք անցած առնվազն 15-20 տարում որոշակի շրջանակների կողմից իրականացված ինտենսիվ քարոզչությունը: Սա հատկապես չպետք է մոռանան ընդդիմադիր ուժերը, նոր ձևավորվող կամ փորձառու ուժերի ներկայացուցիչները. կա հանրության որոշակի շերտ, որի հետ պետք է շարունակել ինտենսիվ բացատրական աշխատանքները: Երբեք չի կարելի տրվել այն մոլորությանը, թե մարդիկ առանց դրա էլ ամեն ինչ գիտեն, ամեն ինչ հասկանում են:

Ի դեպ, մի հին չինական ասույթ կա առ այն, որ ճշմարտությունը պետք է կրկնել այնքան, մինչև դա ընկալելի լինի բոլորին: Արժե այն նկատի ունենալ, որպես գործունեության հավել յալ ուղեցույց:

Իմիջիայլոց, փաշինյանական քարոզչությունը զգալիորեն գերազանցում է «գեբելսյան քարոզչությանը» իր թե՛ ցինիզմով, թե՛ անպատկառությամբ: Օրինակ՝ Գեբելսի մտքով չանցավ, որ կարելի է կապիտուլյացիան ներկայացնել որպես... հաղթանակ, որպես «իրական Գերմանիայի» ստեղծում, այս, այն: Փաշինյանը այդ առումով «լոքերով» է առաջ անցել նրանից. զիջումներն ու կորուստները հռչակում է որպես ձեռքբերում, Արցախի կորուստը ներկայացնում է որպես... Հայաստանի պահպանում, թշնամական օրակարգերի սպասարկումը որպես «ինքնիշխանություն» և այդպես շարունակ: Ու նման բացահայտ անհեթեթությունները հալած յուղի տեղ ընդունողներ դեռևս կան: Քչանում են, բայց... կան:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համարՔանաքեռավանում ձերբակալվել է 2 անձԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումՀնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներՖրանսիայում վերսկսվել են Առաջին համաշխարհային պատերազմի ռուս զինվորների աճյունների որոնումները«Վեոլիա ջուր»-ը հայտարարություն է տարածելՈղբերգական դեպք Բջնում, 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս բախվել է քարե պատնեշին․ ShamshyanԸնդդիմությունն Ալբանիայի խորհրդարանում ծխային գլանակներով արգելափակել է խորհրդարանական նիստը«Աղի լճի» մոտ փլուզման հետևանքով մարդ է կյանքից հեռացել․ ի՞նչ է եղելՌուսաստանը հարվածներ է հասցրել ՈւկրաինայինBrent-ն էժանացել է՝ մեկ բարելի դիմաց հասնելով 114,02 դոլարիԸմբշամարտի ԱԱ․ այսօր գորգ դուրս կգա Վազգեն ԹևանյանըԱզատանում բախվել են «Infinty»-ն և «Լադա»-ն․ կա վիրավnրՎենսը փորձում է վերսկսել բանակցությունները Իրանի հետ. WSJԿԺԴՀ-ն շուրջ 10 hրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ. Կորեայի Հանրապետության ԶՈւՆեթանյահուի կուսակցությունը պահպանում է առաջատարությունը ընտրություններում քվեաթերթիկների 90 տոկոսի հաշվարկից հետոԵվս մեկ լոլիկային արքայիկ. Փաշինյանը լոլիկի օրինակն է օգտագործում բացատրելու համար, թե ինչո՞ւ գազի բարձր գները չեն վախեցնում հայերինՍաուդյան Արաբիան Թուրքիային առաջարկել է իր տարածքում ռազմшբազա ստեղծելԵրևանի էներգետիկ փակուղին. Աշխարհաքաղաքական բլեֆի գինը հայ քաղաքացիների համարՕբամայի վարչակազմը, նրա ենթականերն ու կուսակիցները դավшճանեցին ուկրաինացիներին. ԶախարովաԱրցախից տեղահանվածների աջակցությունը կերկարաձգվի, սակայն գումարի չափն այլ կլինիԱնհայտ կորած զինծառա­յողների ընտանիքներները կշարունակեն գումար ստանալ, որոշ ընտանիքներ՝ ոչՈստիկանի և փրկարարի կրթություն ստացողները կարող են չանցնել պարտադիր զինվորական ծառայություն՝ առնվազն 10 տարի ՆԳՆ համակարգում ծառայելու պայմանովՎթար է․ ջուր չի լինելուՀայաստանում հաստատվել է հունվարի 1-ից դրոշմավորման ենթակա արտադրանքի ցանկը2027-ի հունվարի 1-ից առողջական ապահովագրության համակարգում կընդգրկվեն մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացողներըՊրոֆեսոր Սողոմոնյանը գնահատել է Հայաստանի համար ռիսկերը, եթե նա դադարեցնի իր անդամակցությունը ԵԱՏՄ-ինԿռվից հետո ԱԺ Շտապօգնություն են կանչելԱԺ դահլիճում սկսված ծեծկռտnւքը տեղափոխվել է միջանցք (տեսանյութ)Վանաձորում կասեցվել է «Միլագրո» ռեստորանի արտադրական գործունեությունըԾեծկռտnւք ԱԺ-ում՝ ՔՊ-ական պատգամավորների և «Ուժեղ Հայաստան»-ի միջև (տեսանյութ)Ներքնակը ավանդի փոխարեն. Հայերի մեծ մասը վախենում է գումար վստահել բանկերին«Հրապարակ»․ Հող են պատրաստում Հայաստանում որոշ կուսակցությունների գործունեությունը կասեցնելու համարԱռեղծվածային ու ողբերգական դեպք՝ Երևանում, 1 ամսական աղջնակ է կյանքից հեռացել«Հրապարակ»․ Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է«Ժողովուրդ». 2 ամիս Ծավում արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու սրա համարՀայաստանում հաստատվել է խորհրդային իշխանություն. պատմության այս օրը (հոկտեմբեր 29)Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ»«Հրապարակ»․ ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում«Հովոս ասաց՝ մա՛մ, ես ապահով եմ, չմտածես իմ մասին». Հովհաննես Պողոսյանի ընտանիքը չգիտի, թե երբ ու որտեղ է անմահացել իրենց որդին. «Փաստ»«Ժողովուրդ». Մարտի 1-ի գործով Փաշինյանի շահերը պաշտպանած, ապա դատավորի պաշտոնից հեռացված Գիվի Հովհաննիսյանը դիմել է ՄԻԵԴԱնգլիայի Լիգայի գավաթ․ «Լիվերպուլ»-ը հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պայքարից դուրս թողեց «Չելսի»-ին«Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանի կնոջ շինարարական ընկերությունը մի քանի խոշոր տենդեր է շահելՁերբակալվել է ռեստորանում տեղի ունեցած ծեծկռտnւքի չորս մասնակից․ ՆԳՆ«Ժողովուրդ». Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ կիրակի օրը ՔՊ վարչության արտահերթ նիստ էԻնչ փոխարժեք է սահմանվել այսօր«Հրապարակ»․ Դավիթ Առուշանյանին «մատաղ կանե՞ն»«Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ»Երեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործի«Ժողովուրդ». Քննություն «ստանալու» փող են տվել, բայց «կտրվել»՝ դիմել են իրավապահներին․ ԵՊՀ-ում ձերբակալությունների գործ
Ամենադիտված