Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ով ինչ է հասկանում «խաղաղություն» բառի ներքո. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Բոլորը խաղաղություն են ուզում: Այս արտահայտությունը, մանավանդ մեր օրերում, արծարծվում է գրեթե անընդհատ: Սա, իհարկե, բնական ու տրամաբանական է: Սակայն այստեղ մի շարք նրբերանգներ կան:

Բայց մինչ այդ նշենք, որ Նիկոլ Փաշինյանն ու իր քարոզիչները բացառապես նախընտրական տրամաբանության շրջանակներում (դա լինելու է առաջիկա ընտրությունների իրենց քարոզչության «կրեդոն») այնքան են չարաշահել, շահարկել «խաղաղություն» բառը, որ նորմալ, ընկալունակ մարդկանց լսելիքն այն արդեն սղոցում է: Այ, օրերս էլ Փաշինյանը կանխատեսելիորեն հայտարարեց, թե առաջիկա ընտրությունները լինելու են «խաղաղության և ոչ խաղաղության» միջև: Ու թեպետ դրան արդեն անդրադարձել ենք, թերևս կարիք կա ավելի հանգամանորեն դիտարկել այս խնդիրը: Առհասարակ, մեր երկրի պարագայում ի՞նչն է խաղաղությունը, դա որքանո՞վ կապ ունի Փաշինյանի ասած «խաղաղության» հետ:

Կրկնենք՝ հարկավ, բոլորն էլ խաղաղություն են ուզում: Առնվազն, բոլոր նորմալ մարդիկ, մարդկանց, հասարակությունների մեծ մասը գերադասում են կամ կգերադասեին ապրել խաղաղ պայմաններում: Թեպետ, պատմական փաստերն ու իրողությունները հուշում են, որ մարդկության պատմությունը... պատերազմների պատմություն է: Պարզվում է՝ անգամ հաշվարկողներ են եղել, որ ներկայիս քաղաքակրթությունը իր գոյության հազարավոր տարիների ընթացքում առանց պատերազմների, այսինքն՝ խաղաղ պայմաններում է գտնվել ընդամենը... 290 տարի: Իսկ առավել հոռետեսներն էլ հեգնում են, որ առանց պատերազմների այդ 290 տարին էլ պայմանավորված է նրանով, որ մարդիկ պարզապես հետպատերազմական վարակների, համաճարակների ու աղետների հետևանքների դեմ պայքարելով էին զբաղված, և այդ պատճառով է, որ կռիվներ չեն եղել:

Հիմա պատմության պայմանական խորխորատներից սրընթաց վերադառնանք կոնկրետ մեր իրականություն և առանց հույզերին տրվելու նայենք այդ իրականության աչքերին:

Նիկոլ Փաշինյանը, բացառապես քարոզչական և քաղաքական շարժառիթներից ելնելով, հայտարարում է, թե ինքը ա) խաղաղություն է բերել, բ) խաղաղությունն արդեն վրա է հասել, գ) «խաղաղությունը պետք է խնամել», այն է՝ եղբայրանալ... թուրքերի, ադրբեջանական թուրքերի հետ, մոռանալ, հիշողությունից ջնջել բոլոր այն սրիկայությունները, կոտորածները, ոճիրները և անմարդկայնությունները, որ վերջինները թույլ են տվել մեր ժողովրդի ու մեր երկրի դեմ:

Բայց... արդյո՞ք խաղաղություն են ուզում հարևան երկրները ևս: Հայաստանի առնվազն երկու հարևան պետություն՝ Ադրբեջանը և Թուրքիան, նման նպատակներ չունեն: Ադրբեջանի դեպքում ամեն ինչ շատ բացա- հայտ է ու պարզ. բառացիորեն նույն օրը, երբ Փաշինյանն ազդարարում էր «խաղաղության վրա հասնելու» մասին, Իլհամ Ալիևը հայտարարեց պատերազմի պատրաստվելու, սպառազինվելու, նոր զենքեր ձեռք բերելու, նոր հատուկ ստորաբաժանումներ ձևավորելու մասին, ի լրումն, մի քանի անգամ հայերիս ու Հայաստանը ընդգծված նշեց որպես թշնամի:

Թուրքիայի պարագան մի փոքր ավելի քողարկված է ու նենգ: Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ հանգում է այն բանին, որ մեր երկրի տարածքը վերածվի «թուրանական միջանցքի», Հայաստանը հայտնվի Թուքիայից ու Ադրբեջանից բացարձակ կամ վասալական, տնտեսական ու քաղաքական կախվածության մեջ, կատարի թուրքական բոլոր նախապայմանները (Հայոց ցեղասպանության ուրացում, պատմության «վերանայում», ԱԷԿ-ի փակում, զինված ուժերի լուծարում, զենք ունենալու արգելք, հայության ապաքրիստոնեացում, ռուսական ռազմակայանի դուրսբերում, և այլն, և այդպես շարունակ): Մեծ հաշվով, դա է Փաշինյանի պատկերացրած կամ իբրև թե բերած «խաղաղությունը»:

Կարելի է, իհարկե, ինքնաոչնչացման համար այլ անվանումներ էլ գտնել, բայց հանրության լսելիքը երևի ամենից շատ շոյում է «խաղաղություն» բառը: Այդ դեպքում ի՞նչն է իրականում խաղաղություն, կոնկրետ՝ Հայաստանի ու մեր հասարակության համար:

Հին ու հազարամյակներով ապացուցված ռազմավարությունն այն է, որ եթե խաղաղություն ես ուզում, ապա պիտի պատրաստ լինես պատերազմի: Եթե մի փոքր բացենք փակագծերը, ապա Հայաստանի, մեր երկրի իրողությունների պայմաններում խաղաղություն կարող է ապահովվել հետևյալ նախադրյալներով. տնտեսության զարգացում ու շարունակական առաջընթացի հիմքերի ապահովում, բանակի, զինված ուժերի արդիականացում, շարունակական կատարելագործում և բարձր մարտունակության ապահովում, սպառազինության արդիականացում ու կատարելագործում, ռազմաարդյունաբերական համալիրի զարգացում, բնականաբար՝ արտաքին-քաղաքական գործընկերների, առկա ու հնարավոր դաշնակիցների հետ համագործակցության սերտացում, իրավական ու սոցիալական հասարակարգի ապահովում, հասարակության համախմբվածություն կամ ներհասարակական համերաշխություն և համայն հայության ներուժի ներգրավում, գիտակրթական առաջընթաց ու զարգացում: Այս ամենը, հասկանալի է, ազգային պատմական, մշակութային, ավանդական արժեքների վրա խարսխված, միաժամանակ՝ համաշխարհային արդի զարգացումները հաշվի առնելով:

Մենք ունենք հարևաններ, որոնք հաշվի են նստում բացառապես ուժի, դրա առկայության և այն կազմակերպված կիրառելու իրական հնարավորության հետ, այլ ոչ թե տարտամ կենացների: Առավել ևս, թե՛ մեր ագրեսիվ առնվազն 2 հարևանները, թե՛ առհասարակ որևէ մեկը երբեք մարդատեղ չի դնում նրանց, ովքեր գետնատարած խոնարհվում են իրենց առաջ, հաճկատարորեն սպասարկում են կամ հասկացնում են, որ կարող են սպասարկել դիմացինի քմահաճույքները: Այդպես է անհատների հարաբերություններում, այդպես է մարդկային խմբերի հարաբերություններում, նույնն է պետությունների հարաբերություններում:

Դժվար չէ նկատել, որ այն ամենը, ինչ ենթադրվում է ու անհրաժեշտ է իրապես խաղաղություն և անվտանգություն ապահովելու համար, գործնականում ոչ մի կապ չունի այն թեզերի հետ, որոնք, որպես «խաղաղություն», մեր հասարակության վրա ցանկանում է սաղացնել կամ վաճառել Նիկոլ Փաշինյանը:

Ավելին, փաշինյանական «խաղաղությունը», եթե, Աստված մի արասցե, այդ աղետն իրականություն դառնա, ընդամենը նշանակելու է Հայաստանի՝ որպես պետության աստիճանական կազմաքանդում, երկրի ժողովրդագրական պատկերի աստիճանական փոփոխություն՝ իր բոլոր ծանրագույն հետևանքներով:

Այո, Փաշինյանի ասածն էլ է «խաղաղություն»: Տեսեք, հիմա, օրինակ՝ Արցախում խաղաղ է, չափազանց խաղաղ: Նույն «խաղաղությունն» է սպառնում նաև Հայաստանի Հանրապետությանը, եթե քաղաքական ուժերը չիրացնեն հանրային իրական տրամադրությունները: Թե չէ, այո, բոլորն էլ խաղաղություն են ուզում: Ողջ հարցն այն է, թե ով ինչ է «դնում» դրա տակ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայ լրագրող. Արցախ-Ղարաբաղը Ռուսական կայսրության նախնիների հողն է Հայաստանյան ծաղիկների ներմուծումը Վրաստան աճել է՝ Ռուսաստանի շուկայի փակվելուց հետո Իրանի ԱԳ նախարարը և Պակիստանի բանակի հրամանատարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցը Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է մեկ գիշերվա ընթացքում 328 ուկրաինական ԱԹՍ խոցելու մասին Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 23-ին Փաշինյանը խաբվել է. ԵՄ-ն չի օգնի Հայաստանին հարևան երկրի հետ հակամարտության դեպքումՈւկրաինա ՝ Պետական դրոշի օր. պատմության այս օրը (23 օգոստոս)Օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կբարձրանա 3-4 աստիճանով Թիկնիզյանն առաջին պաշտոնական խաղն անցկացրեց հունական գրանդի կազմում Ինչ իրավիճակ է ճանապարհներին Իսրայելի բանակը հայտարարել է Գազայի կենտրոնական հատվածում ՀԱՄԱՍ-ի հրամանատարի ոչնչացման մասին Չինական ռոբոտը վազքի աշխարհի ռեկորդ է սահմանել Ռուսաստանը փորձում է ահաբեկչության միջոցով կոտրել Ուկրաինային․ ՄակրոնՎրաստանում հաքերները բանկից 143,5 հազար դոլար են յուրացրել5,9 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել ՃապոնիայումԻնքնաթիռը վթարի է ենթարկվել․ կան զոհեր․ ԱՄՆՄահացել է Էստոնիայի նախկին վարչապետ Սիյմ ԿալասըԱնհրաժեշտության դեպքում զանգահարել 112. Հայաստանում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակԴիլիջան-Վանաձոր ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին․ վարորդն արգելափակվել էՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում էՕգոստոսի 24-ին Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենՀայ դիմորդների 77.55%-ը հաղթահարել է նվազագույն շեմըԺավելի սպիրտից մինչև կոնֆետանման դեղեր ու վիշնևսկու քսուկ... մեկ ակնթարթ և երեխաները հայտվում են թունաբանության բաժանմունքումԱՄՆ դատարանն ապօրինի է ճանաչել 75 երկրների ներգաղթի վիզաների տրամադրման դադարեցումըՎանաձորում և երեք բնակավայրում գազանջատումներ կլինենԱյս տարի գրեթե 1․9 միլիոն երեխա կտուժի թերսնումից․ ՅՈՒՆԻՍԵՖՌԴ զորքերը արագացրել են իրենց հարձակման տեմպը․ ՊուտինԻրանը միաժամանակ բախվում է տնտեսական ճնշման և դիվանագիտական փակուղուԱվելի արդյունավետ, քան Մահրեզը. Goal-ը գնահատել է Սպերցյանի խաղըԿոտայքի մարզում «ԳԱԶ 3110»-ը բախվել է ծառին. կան տուժածներԵրևանում ալկոհոլի ազդեցության տակ գտնվող ոստիկանը և նրա հետ կապված շուրջ 20 անձ դաժանաբար ծեծի են ենթարկել 2 քննիչիՀՀ քաղաքացիներն օգտվել են չեղարկված չվերթների պատճառով նոր ավիատոմսեր ձեռք բերելու աջակցությունիցՄեծամորի ատոմակայանի մասին կեղծ պնդումները փորձ են՝ վնասելու հայ-ռուսական հարաբերությունները․ ՌԴ ԱԳՆՀայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը չպետք է գերիներին թողնի անորոշության մեջ. «The Washington Times»Ոստիկանը դեպքի պահին եղել է ալկոհոլի ազդեցության տակ. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում աղմկահարույց միջադեպից Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը չպետք է գերիներին թողնի անորոշության մեջ. «The Washington Times» «Առանց արտաքին աջակցության» ապրելու խոստումը կարող է վերածվել ոչ թե ինքնիշխանության ամրապնդման, այլ վտանգավոր աշխարհաքաղաքական փորձարկման․ Սուրեն Սուրենյանց Ինչ պատժամիջոցներ են նախատեսվում ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար Ռուսաստանը չի գա Արևմուտք՝ բանակցելու․ Լավրով Վթար Ախուրյան-Կառնուտ ճանապարհին, «Mercedes» է բախվել հողաթմբերի և ծառիՄահացել է Սիյմ Կալասը՝ Էստոնիայի նախկին վարչապետը և Կայա Կալասի հայրը Իսրայելական ԱԹՍ-ն Սիրիայում հարձակվել է մեքենայի վրա Կարմիր Լուսինը կրկին տեսանելի կլինի 2028 թվականի դեկտեմբերի 31-ին Երևանում փոշու մակարդակը գերազանցել է թույլատրելի նորման Օտարերկրացիները զանգվածաբար բնակարաններ են գնում Հայաստանում Իրաքից արևադարձային տաք օդի ալիք է ներթափանցում․ ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր Ադրբեջանը ոչ Արծվաշենն է վերադարձնելու, ոչ էլ ՀՀ օկուպացված տարածքներից է դուրս գալու․ ադրբեջանագետ Արդյո՞ք Փաշինյանը որոշել է ազատվել Գյումրու ռուսական ռազմաբազայից. Հետագա զարգացումները նրա պատասխանատվությունը չենՓաշինյանի Հայաստանը վտանգում է ենթարկվել ադրբեջանական ագրեսիայի
Ամենադիտված