Բադալյան. իշխանությունները կարող են փորձել ուժով տապալել Գարեգին Բ կաթողիկոսին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՀՀ իշխանությունները կարող են փորձել ուժով փոխարինել Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդ Գարեգին Բ-ին, rt.com-ի հետ զրույցում ասել է հայ քաղաքագետ, հասարակական գործիչ և ANO Eurasia-ի խորհրդի անդամ Միքայել Բադալյանը։
«Ավելի լուրջ գործընթացների նախապատրաստական աշխատանքներ են տարվում։ Ամենայն հավանականությամբ փորձ կլինի ուժով տապալել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին և նշանակել իրենց դուր եկած անձի», - ասել է նա։
Մինչ այժմ եկեղեցին մնում է այն միակ ինստիտուտը, որը գործող հայկական իշխանությունները տարիներ շարունակ չեն կարողացել գրավել և ոչնչացնել, շարունակել է քաղաքագետը։
«Եվ եկեղեցին ևս մեկ անգամ ապացուցում է, որ սա այն ինստիտուտն է, որի շուրջ հայերը պետք է միավորվեն իրենց պատմության ամենադժվարին շրջանը հաղթահարելու համար», - եզրափակել է Բադալյանը։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը