Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կոշտ դիրքորոշումներից դեպի ավելի պրագմատիկ ու գործարարական մոտեցում. արդյո՞ք մոտ են լուծումները. «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ներկա փուլում աշխարհաքաղաքական առանցքային իրադարձություններ են տեղի ունենում։ Իսկ այդ իրադարձությունների կիզակետում գլոբալ և տարածաշրջանային մակարդակի մրցակցությունն է ու հատկապես կոնֆլիկտների շուրջ ստեղծված իրադրությունը։

Հակամարտություններից էլ ընդգրկվածության և միջազգային ուշադրության առումով առաջին պլանում է Ուկրաինայում ընթացող պատերազմը, որը 2022 թվականից սկսած օրակարգային է։ Բնական է, որ պատերազմի ելքը բոլորովին նոր աշխարհաքաղաքական իրավիճակ կարող է ստեղծել՝ փոխելով ուժերի բալանսն առաջին հերթին հենց Եվրոպայում։ Բայց ինչպես Եվրոպայում, այնպես էլ աշխարհի տարբեր մասերում տեղի ունեցող իրադարձությունների մասով կարևոր է աշխարհում ամենամեծ ռազմական և տնտեսական ներուժն ունեցող երկրի՝ ԱՄՆ-ի դիրքորոշումը։ Ներկայումս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լծվել է պատերազմը դադարեցնելու ջանքերին, ինչը պատահական չէ, քանի որ ընտրողների մեծամասնությունը նրան ձայն է տվել՝ հաշվի առնելով նաև նրա՝ պատերազմները դադարեցնելու, խաղաղություն հաստատելու և ամերիկյան հարկատուների վճարած բյուջետային միջոցներից Ուկրաինային տրամադրվող օգնությունը դադարեցնելու խոստումները։ Ու այս ֆոնի ներքո Թրամփը ցանկանում է նաև առանձնանալ մյուս նախագահներից որպես խաղաղության կառուցման «չեմպիոն»։ Հենց այս նպատակին էր ծառայում նաև օգոստոսի 15- ին Ալ յասկայում տեղի ունեցած Թրամփ-Պուտին հանդիպումը, որը տեղի ունեցավ Անքորիջի մոտակայքում գտնվող ռազմաբազայում և դարձավ միջազգային քաղաքականության կարևոր իրադարձություն։

Մյուս կողմից էլ՝ այն արտացոլում էր ներկայիս աշխարհաքաղաքական լարվածության խորքային շերտերը և հնարավոր փոփոխությունների հեռանկարները։ Այս հանդիպումը, որը տևեց մոտավորապես երեք ժամ, սակայն չավարտվեց կոնկրետ համաձայնագրով կամ Ուկրաինայում հրադադարի հաստատմամբ, Թրամփը բնութագրեց որպես «չափազանց արդյունավետ»։ ՌԴ նախագահ Պուտինն իր հերթին խոսեց հարգալից և կառուցողական մթնոլորտի մասին՝ ընդգծելով, որ Ուկրաինայի պատերազմի ավարտի համար անհրաժեշտ է վերացնել հակամարտության հիմնական պատճառները, որոնք, ըստ նրա, կապված են Ռուսաստանի անվտանգության սպառնալիքների հետ։

Ուշագրավ է, որ հանդիպման նախապատրաստական աշխատանքները սկսվել էին դեռևս ամիսներ առաջ, իսկ վերջերս արդեն Թրամփը հրապարակային սպառնալիքներ էր հնչեցնում Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին, եթե պատերազմը չավարտվեր ու հրադադար չհաստատվեր մինչև օգոստոսի 8-ը։

Ալյասկայի ընտրությունը՝ որպես հանդիպման վայր, պատահական չէր. այն խորհրդանշում էր երկու երկրների միջև պատմական կապերը՝ ներառյալ Ռուսաստանի նախկին տիրապետությունն այս շրջանում և Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի Լենդ-Լիզ ծրագիրը, որի շրջանակներում ԱՄՆ-ը ԽՍՀՄ-ին մատակարարել էր հազարավոր ինքնաթիռներ։ ԱՄՆ-ից ԽՍՀՄ ինքնաթիռների տեղափոխման ժամանակ էլ զոհվել են խորհրդային օդաչուներ, որոնք թաղված են Ալյասկայում։ Եվ պատահական չէ, որ Պուտինը հանդիպումից հետո ծաղիկներ դրեց նրանց շիրիմներին՝ խորհրդանշելով ռուսական կողմի պատմական հիշողության շեշտադրումը։

Մյուս կողմից էլ՝ ամերիկյան տարածքում ՌԴ նախագահին ընդունելը նշանակում էր Ռուսաստանին Արևմուտքի կողմից միջազգային մեկուսացումից դուրս բերելուն ուղղված քայլ այն դեպքում, երբ ուկրաինական պատերազմից հետո Ռուսաստանը մնում է արևմտյան երկրների կողմից ամենամեծ թվով պատժամիջոցների տակ հայտնված երկիրը։

Այդուհանդերձ, այս հանդիպման արդյունքները պետք է դիտարկել ոչ միայն ԱՄՆ-Ռուսաստան կամ Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունների դաշտում, այլև ավելի լայն համատեքստում, որտեղ խնդիրն ինչպես տարածաշրջանային անվտանգությունն է, այնպես էլ գլոբալ անվտանգության համակարգի վերաձևումը:

Վերջինս, բնականաբար, ազդում է նաև ՆԱՏՕ-ի դաշինքի դիրքերի, Եվրոպայի էներգետիկ անվտանգության և նույնիսկ ԱսիաԽաղաղօվկիանոսյան տարածաշրջանի դինամիկայի վրա, որտեղ Չինաստանը դիտարկում է Ռուսաստանի գործողությունները որպես նախադեպ Թայվանի հարցում։ Հանդիպման արդյունքների բացակայությունը դեռևս չի նշանակում ձախողում, այլ ավելի շուտ ցույց է տալիս կողմերի դիրքորոշումների խորքային տարբերությունները. Պուտինը պահանջում է Ուկրաինայի կողմից Դոնեցկի ամբողջ շրջանի հանձնումը և ՆԱՏՕ-ին անդամակցելուց հրաժարվելը, իսկ Թրամփը, ընդունելով Պուտինի նախընտրելի մոտեցումը՝ առանց նախնական հրադադարի բանակցություններ վարել, ճնշում է գործադրում Կիևի վրա՝ պահանջելով «գործարք կնքել»։

Սա ինչ-որ առումով ցույց է տալիս ԱՄՆ քաղաքականության փոփոխությունը՝ Բայդենի վարչակազմի կոշտ հակառուսական դիրքորոշումից դեպի ավելի պրագմատիկ, գործարարական մոտեցում, որտեղ Թրամփը տեսնում է հնարավորություններ տնտեսական համագործակցության համար՝ ներառյալ տեխնոլոգիաները, տիեզերքը, առևտուրը և Արկտիկայի զարգացումը, ու նկատի է առնվում նաև այն հանգամանքը, որ Ռուսաստանն ունի հազվագյուտ մետաղների մեծ պաշարներ։

Միևնույն ժամանակ, այս մոտեցումը ռիսկեր է պարունակում Ուկրաինայի համար, քանի որ տարածքային զիջումները կարող են թուլացնել նրա ինքնիշխանությունը և ստեղծել նախադեպ այլ հակամարտությունների համար, ինչպես, օրինակ՝ Մերձավոր Արևելքում, որտեղ Իսրայել-Պաղեստին հակամարտությունը շարունակում է լարված մնալ, իսկ Ռուսաստանի դերը Սիրիայում և Իրանում ազդում է տարածաշրջանային իրավիճակի վրա։

ԱՄՆ-ը նաև փորձում է Մոսկվային իր դաշտ բերելու միջոցով թույլ չտալ Ռուսաստան-Չինաստան հարաբերությունների էլ ավելի խորացումը, քանի որ Վաշինգտոնում գնահատում են, որ առաջիկա հեռանկարում միայն արագ ներուժ հավաքող Չինաստանն է ի զորու մարտահրավեր նետել միջազգային հարաբերություններում ԱՄՆ գերակա դիրքերին։

Ճիշտ է՝ եվրոպական մի շարք առաջնորդներ ողջունել են Թրամփի ջանքերը, սակայն խոստացել են շարունակել ճնշումը Ռուսաստանի վրա՝ պահանջելով «երկաթյա» անվտանգության երաշխիքներ Ուկրաինայի համար և չսահմանափակել նրա իրավունքները։ Եվրոպայում ավելի կոշտ մոտեցում է տիրում, քանի որ որոշակի անհանգստություն կա, որ ԱՄՆ-ը կարող է ընդառաջ գնալ Ռուսաստանին եվրոպական շահերի հաշվին։ Դրա համար էլ Եվրոպական համայնքը փորձում է ներգործություն ունենալ տեղի ունեցող գործընթացի վրա ու Ուկրաինային աջակցություն խոստանալու միջոցով այդ երկրի նախագահ Զելինսկիին դրդում են կոշտ մոտեցում որդեգրել։

Պատահական չէ, որ Եվրոպական երկրների մի շարք ղեկավարներ Ուկրաինայի նախագահի հետ միասին շտապեցին այցելել Վաշինգտոն, որպեսզի Թրամփին ներկայացնեն իրենց մոտեցումները։ Այդուհանդերձ, առկա պայմաններում նկատվում է նաև եվրոպական համայնքի դիրքերի թուլացում, քանի որ Եվրոպան այս պահի դրությամբ դուրս է մնում բանակցային հարթակից ու ավելի վճռորոշ նշանակություն է ստանում ԱՄՆ-Ռուսաստան-Ուկրաինա եռակողմ ֆորմատը։ Պատահական չէր Ֆրանսիայի նախագահ Մակրոնի թափանցիկ ակնարկը, թե եռակողմ հանդիպումից զատ լավ կլիներ կազմակերպել քառակողմ հանդիպում-բանակցություններ, քանի որ խնդիրը վերաբերում է ամբողջ Եվրոպայի անվտանգությանը:

Իհարկե, արդեն իսկ նախապատրաստական աշխատանքներ են տարվում ԱՄՆ միջնորդությամբ Պուտին-Զելինսկի հանդիպման կազմակերպման համար։ Բայց պատերազմի դադարեցումը հեշտ գործ չէ, ի վերջո Թրամփը խոստացել էր նախագահ ընտրվելուց հետո 24 ժամվա ընթացքում կանգնեցնել պատերազմը, սակայն արդեն ամիսներ շարունակ աշխատում է այս ուղղությամբ, բայց դեռ վաղ է խոսել լիակատար հրադադարի մասին։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ընդդիմությունն ու իշխանությունն ինչպես կբաշխեն պաշտոնները․ «Հրապարակ» Ռոնալդուն ԱԱ-ից դուրս մնալուց հետո առաջին անգամ խոսել է իր ապագայի մասին Թեհրանը սպառնալիքների պայմաններում վերջնական համաձայնագրի շուրջ բանակցություններ չի վարի ԱՄՆ-ի հետ. Արաղչի Կովկասում ՀՀ-ի և Ադրբեջանի համաձայնության հիմքն արդեն հասել է որոշակի փուլի․ Թուրքիայի ԱԺ խոսնակ Նորայր Եղյանը՝ «Եվրասիա» միջազգային կինոփառատոնի ժյուրիում. «Այդպիսի հարթակներում են ծնվում ապագա միջազգային ֆիլմերը» (լուսանկար) Հատուկ բանակային զորամիավորումը նոր հրամանատար ունի. ԳՇ պետը ներկայացրել է Գարեգին Պողոսյանին Էդուարդ Սպերցյանը փոխեց ակումբային գրանցումը. պաշտոնական Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը ողջունում է Հորմուզի նեղուցի շուրջ բանակցությունները ՍԱՏՄ. Հայաստանից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբաքանակի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում էՄարտունիում բախվել են «Volkswagen»-ը, «ԳԱԶ 3110»-ը և «Howo» մակնիշի բեռնատարը․ կան վիրավորներԱմենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ Երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպԲացահայտվել են թմրանյութ պահելու, իրացնելու դեպքեր Եթե Ուկրաինան պատրաստ չէ խաղաղ կարգավորման, ՌԴ-ն կշարունակի իր ռազմական գործողությունները. Պեսկով ՆԳՆ պատվիրակները Վիեննայում ներկայացրել են անկանոն միգրացիայի ոլորտում իրականացվող աշխատանքները Փրկարարները հարկադիր քարաթափման միջոցով հեռացրել են քարը՝ ապահովելով անվտանգ երթևեկություն Դրամի փոխարժեքը` ՀՀ բանկերումԱշտարակում կասեցվել է լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեությունը Հորմուզի նեղուցում հարձակում է տեղի ունեցել գազ տեղափոխող կատարական նավի վրա Վթար՝ Երևանում․ կա վիրավորՀայ-իտալական հնագիտական արշավախումբը Շամիրամում նոր բացահայտումներ է արել Բազմաթիվ հասցեներում գազ չի լինելու Համլետ ջան լույսերի մեջ մնաս. Գայանե Ասլամազյան Հայտնաբերվել է ուկրաինացի գործարար Երմոլաևի դեմ մահափորձ կատարելու մեջ կասկածվող կնոջ մարմինը ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Բագրատ արքեպիսկոպոսը դատական հայց է ներկայացրել Փաշինյանի դեմ Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը Պետությունը՝ որպես քաղաքական սուբյեկտ. ռազմավարական կարողության չափումը և Հայաստանի դիրքավորումը գլոբալ ինտեգրման միջավայրում. «Փաստ»Շղթայական վթար` Սևանում. կա 4 վիրավորՀայաստանը Ռուսաստանի փոխարեն ծաղիկներ է ուղարկում Նիդեռլանդներ և Ուկրաինա Քաղաքագետ. Փաշինյանը մեծ և ազդեցիկ հայկական սփյուռքին զրկել է քվեարկելու իրավունքից ԵՄ «կոպեկներն» ընդդեմ իրական կորուստների. ոչ թե տնտեսական փաստերի արձանագրում, այլ քաղաքական գործիք. «Փաստ»Ինչի շուրջ են համաձայնության եկել Հայաստանն ու ԵՄ-ն եվրահանձնակատարների երևանյան այցի ընթացքում «ԱՄՆ-ը տնավարի է նայում Հայաստանի և Ադրբեջանի հազվագյուտ մետաղների արդյունահանմանը» «Ժորս երբեք չէր հանդուրժի, որ որևէ մեկը մեզ խղճահարությամբ նայեր». Ժորա Գևորգյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին Մարտակերտում. «Փաստ»Ստեղծվել է Հայաստանի Միավորված Կոմունիստական կուսակցությունը. պատմության այս օրը (07 հուլիս)«ԱՐԱՐ» երգչախմբի և կոմպոզիտոր Երվանդ Երկանյանի բարեկամության առանցքում են փոխադարձ հարգանքն ու ջերմությունը. «Փաստ»24 ժամ ջուր չի լինելու ՆԱՏՕ-ն աջակցում է Ուկրաինայի՝ Ռուսաստանի խորքում իրականացվող հարվածներին Սահմանադրությունն ու սահմանադրականությունը չեն կարող կախված լինել քաղաքական իրավիճակից կամ իշխանությունների կամքից. «Փաստ»Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի ՉԼ որակավորման հանդիպում Ինչո՞ւ է փոփոխությունների անհրաժեշտություն առաջացել «Մեղվաբուծության մասին» օրենքում. «Փաստ»«Ուրսուլա ֆոն դեր Լայենը եկել էր ստանալու նախընտրական շրջանում Նիկոլ Փաշինյանին տրված աջակցության գինը». «Փաստ»«Բանալի» բառը գործելն է. ի՞նչ նոր սկիզբ խթանեց ՍԴ-ն իր որոշմամբ. «Փաստ»Չալաբյանի կալանավորման հարցը հասավ Եվրոպական խորհրդարան. «Փաստ»Ինչո՞ւ է ընդդիմությանը «քլնգելը» դարձել «մոդայիկ», և ի՞նչ է իրականում սպասում հասարակությունը. «Փաստ»Ինչու է Արայիկ Հարությունյանը հայտնվել Փաշինյանի «սև ցուցակում». մանրամասներ. «Ժողովուրդ» Մանդատների կեղծ դիլեման. ինչո՞ւ է ընդդիմության խորհրդարանական բոյկոտի թեման դատարկ օրակարգ. «Փաստ»ՔՊ-ում ավարտին են մոտենում կադրային վերադասավորումները․ «Ժողովուրդ»
Ամենադիտված