«Ռեալը» դեմ է «Բարսելոնայի» մասնակցությամբ մրցախաղին ԱՄՆ-ում
ՍՊՈՐՏՄադրիդի «Ռեալը» պաշտոնական հայտարարությամբ քննադատել է «Բարսելոնայի» եւ «Վիլյառեալի» հանդիպումը ԱՄՆ-ում անցկացնելու որոշումը։ Իսպանիայի առաջնության 17-րդ տուրի հանդիպումը նախատեսված է Մայամիում։ Երկու ակումբներն էլ արդեն ստացել են բոլոր անհրաժեշտ թույլտվությունները։ Նրանք մեկ խաղում ավելի շատ գումար կվաստակեն ԱՄՆ-ում, քանի Իսպանիայում։
«Ռեալը» հայտարարել է, որ Լա Լիգայի հանդիպումն ԱՄՆ-ում անցկացնելը կխախտի հավասար մրցակցությունը։
«Ցանկանում ենք հայտնել, որ դեմ ենք Իսպանիայի տարածքից դուրս առաջնության «Վիլյառեալ» – «Բարսելոնա» հանդիպման անցկացմանը, քանի որ այդ որոշումը կխախտի մրցակցային հավասարակշռությունը՝ տրամադրելով չարդարացված մարզական առավելություն։ Պարտադիր է, որ բոլոր թիմերի համար լինեն հավասար պայմաններ։ Այս անընդունելի նախադեպը կխախտի մարզական ազնվությունը եւ կասկածի տակ կդնի արդյունքը»,- նվում է «Ռեալի» հայտարարությունում։
«Վիլյառեալ» – «Բարսելոնա» հանդիպումը նախատեսված է դեկտեմբերի 21-ին։