Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ

10 մլն դոլար «Պապիկի» դիմաց. ինչպես թմրանյութերով պատահական վթարը բացահայտեց խոշոր նարկոկարտելի հետքը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Մեքսիկական «Միացյալ կարտելներ»-ի (United Cartels) դեմ հետաքննությունը սկսվել է 2019 թվականին Թենեսի նահանգում, երբ երկու թմրավաճառ, ավտովթարի ենթարկելով, թողել են մետամֆետամինով լի ճամպրուկը, հաղորդում է CBS News-ը։

Այս դեպքը դարձավ լայնածավալ հետաքննության մեկնարկային կետ, որի ընթացքում ԱՄՆ ոստիկանությունը գաղտնալսել է զանգեր, իրականացրել խուզարկություններ և կապ հաստատել միջադեպի և միջազգային հանցավոր ցանցի գործունեության միջև։ Ձերբակալություններից մեկի ժամանակ կասկածյալը կրակ է բացել սպաների ուղղությամբ՝ վիրավորելով նրանցից մեկին. նրա պայուսակում հայտնաբերվել է մետամֆետամին և հերոին։ Հետագայում իրավապահները հայտնաբերել են Մեքսիկայից ժամանած կցասայլ, որի հատակի տակ թաքցված է եղել 850 կիլոգրամ մետամֆետամին, ինչպես նաև թմրանյութեր՝ ավտոբուսում և կարտելի հետ կապված տարածքում։

«Միացյալ կարտելները» գործում են Մեքսիկայի Միչոական նահանգում և բաղկացած են մի քանի թմրախմբավորումներից, այդ թվում՝ Los Viagras-ը։ Նրանք մասնագիտացած են մետամֆետամինի, ֆենտանիլի և կոկաինի արտադրության մեջ՝ դրանք սահմանով տեղափոխելով ԱՄՆ տասնյակ քաղաքներ՝ Ատլանտայից և Դալասից մինչև Չիկագո և Լոս Անջելես։ 2025 թվականի փետրվարին ԱՄՆ կառավարությունը պաշտոնապես ճանաչեց «Միացյալ կարտելները» որպես օտարերկրյա ահաբեկչական կազմակերպություն։

ԱՄՆ արդարադատության նախարարությունը մեղադրանք է առաջադրել հինգ առանցքային անձանց՝ ենթադրյալ առաջնորդ Խուան Խոսե Ֆարիաս Ալվարեսին, որը հայտնի է որպես «Էլ Աբուելո» («Պապիկ»), ինչպես նաև Ալֆոնսո Ֆերնանդես Մագալյոնին («Պոնչո»), Նիկոլաս Սիերա Սանտանային («Էլ Գորդո»), Էդգար Օրոսկո Կաբադասին («Էլ Կամոնի») և Լուիս Էնրիկե Բարագան Չավեսին («Ուիչո»)։ Նրանց բռնելու համար տեղեկատվության դիմաց ԱՄՆ-ն առաջարկում է մինչև 26 միլիոն դոլար. 10 միլիոն՝ Ֆարիաս Ալվարեսի, 5-ական միլիոն՝ Պոնչոյի և Էլ Գորդոյի, և 3-ական միլիոն՝ Կամոնիի և Ուիչոյի համար։

Միևնույն ժամանակ, ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել «Միացյալ կարտելների», Los Viagras-ի և նրանց հետ կապված յոթ անձանց դեմ՝ սառեցնելով նրանց ակտիվները և արգելելով նրանց հետ ցանկացած գործարք։ Մեքսիկան ակտիվորեն համագործակցում է Վաշինգտոնի հետ. միայն այս տարի նա ԱՄՆ-ին է արտահանձնել թմրակարտելների հետ կապերի մեջ կասկածվող ավելի քան 50 անձի։

«Միջանցք», թե՞ «ճանապարհ». ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմը համառորեն պնդում իր բառապաշարը. «Փաստ»Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր. «Փաստ»Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին. «Փաստ»Պատմական որոշում՝ հանուն պետականության և ազգային արժանապատվության. ինչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբ. «Փաստ»ԵՄ-ն որոշել է սահմանափակել առևտուրը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված 15 կազմակերպության հետԴրական եզրակացություն է տրվել հնագիտական պեղումների 14 հաշվետվությանԿահիրեում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով 30 մարդ է զոհվելԻսակովի պողոտայում բшխվել են «Toyota»-ն ու «Nissan»-ը. վերջինը բшխվել է բենզալցակայանի գովազդային վահանակին, բազալտե եզրաքարերին և գլխիվայր շրջվել. վիրшվորներ կանԻրանում հայտնել են Հորմուզի նեղուցում նավթատար լցանավի պայթյունի մասինԵրևանում ձյուն կտեղա՞․ եղանակը՝ հոկտեմբերի 26-ից 29-ինԱվտովթար՝ Երևանում.«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհին «BYD»-ն բախվել է հողաթմբերին և հայտնվել քարերի վրաԳվարդիոլան հաստատել է, որ առաջարկ է ստացել գլխավորել հավաքականԱրագածոտնի թեմի այս շաբաթվա միասնական ժամերգությունը կկատարվի Նիգավանի Սուրբ Ստեփանոս եկեղեցումԱռեղծվածային մահվան դեպք՝ Երևանում. Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է կնոջ մարմին«Անսովոր վիրուսի» տարածման վտանգ․ երկրի իշխանություններն արձագանքել ենՀայհիդրոմետի տնօրենը գրում էՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածելՆոյեմբերի 26-ին ջուր չի լինելու․ հասցեներԵՄ-ն որոշել է սահմանափակել առևտուրը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված 15 կազմակերպության հետԵրեխայի խնամքի նպաստը կառաջարկվի սահմանել միասնական չափով․ կփոխվի նաև վճարման կարգըԿասեցվել է պաղպաղակի արտադրամասի արտադրական գործունեությունը և վաֆլե կոների, քաղցրաբլիթի արտադրությունըԿորեայի ձորի ճանապարհը փակվել է․ փլուզման վտանգ է առաջացելԹուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանն ավարտել են համատեղ զորավարժությունըԱպօրինի գործող ձկնաբուծարանը կնիքվել է, վնասը՝ մասամբ վերականգնվել«Ուժեղ Հայաստան»-ն իր վճռական «ոչ»-ն արձանագրել է, 6 ձայն ստանալու հեռանկար չկա. Արամ ՎարդևանյանՕտարերկրացիները 9 ամսում գնել են 1,930 անշարժ գույք, հայաստանցիների համար տուն գնելը դառնում է անհասանելի. տնտեսագետը գնանկում է կանխատեսում«Արմավիր» ՔԿՀ-ում պահվող անձանց անօդաչու թռչող սարքերի միջոցով 6 բջջային հեռախոս են փոխանցելԿասեցվել է «Նաիրի լենդ» ընկերության պաղպաղակի՝ վաֆլե կոների և քաղցրաբլիթի արտադրությունըԳերմանիայում հայտնաբերվել է ընտանիքի 5 անդամի մարմին․ երեխաները ՀՀ և Գերմանիայի երկքաղաքացիություն ունենՆորվեգիան 46.3 միլիոն եվրո է հատկացրել Ուկրաինայի էներգետիկ ոլորտին աջակցելու համարՎարակված կենդանիների ներմուծումը Հայաստան բացառվում է. ՍԱՏՄՄոսկվա կատարելիք այցի մասին պայմանավորվածությունը Փաշինյանի և Պուտինի միջև ձեռք էր բերվել նախապես. Պեսկով«Հայաստան» խմբակցությունը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է ներքաղաքական և տարածաշրջանային խնդիրներԿրեմլը պատրաստվում է Նիկոլ Փաշինյանի այցինԿասեցվել է Վանաձորում գործող համեմունքի արտադրամասի արտադրական գործունեությունըՀայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում դրական տեղաշարժեր են նկատվում. Ջեյհուն ԲայրամովԵՄ-ն hակամարտության սկզբից ի վեր Ուկրաինայի վրա արդեն ծախսել է 235 մլրդ եվրո. ֆոն դեր ԼայենՌԴ ուժերը խոցել են ուկրաինական 863 անօդաչու թռչող սարքԾանոթ ու միարժամանակ անհայտ …Բեյլիս լիկյորԱրմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներԴրական եզրակացություն է տրվել հնագիտական պեղումների 14 հաշվետվությանԶենք-զինամթերքի հայտնաբերում և կամավոր հանձնում՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքումԳլխավոր դատախազության հայցը բավարարվել է. հօգուտ պետության կբռնագանձվի շուրջ 357 միլիոն դրամ««Մեր լոլիկները լավագույնն են». Հայաստանը շանտաժի է ենթարկում Ռուսաստանին դատական ​​​​գործողություններով»Գլոբալ ջերմաստիճանը նոյեմբերին գերազանցել է նախորդ ռեկորդըՆավթի գներն աճել ենԱպարանի, Արագածի, Սպիտակի, Արթիկի և Ճամբարակի տարածաշրջաններում ձյուն է տեղում«Հայերը վերջին հնարավորությունն ունեն հեռացնելով Փաշինյանին փրկելու երկիրը»Հայոց լեզվի և մաթեմատիկայի գնահատականի պարտադիր շեմը կվերացվի բուհ ընդունելության համար․ մանրամասներՉԼ․ «Ռեալ»-ը հաղթել է «ՊՍՎ»–ին, «Լայպցիգ»-ը՝ «Լանս»-ին
Ամենադիտված