Լոռու մարզում կանցկացվի «Մոշի փառատոնը»
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՕգոստոսի 16-ին Լոռու մարզի Ալավերդի համայնքի Հագվի գյուղը կհյուրընկալի առաջին «Մոշի փառատոնը»՝ մի նախաձեռնություն, որի նպատակն է վերակենդանացնել համայնքի մշակութային և հասարակական կյանքը, խթանել տեղական ձեռնարկատիրությունը և ներկայացնել Լոռին որպես զարգացող զբոսաշրջային ուղղություն։
«Մոշի փառատոնը» մշակութային, սոցիալ-տնտեսական և զբոսաշրջային։հարթակ է, որն իր շուրջը միավորում է արվեստը, ձեռնարկատիրական մտածողությունը և համայնքային ներուժը։ Փառատոնը ոչ միայն միջոցառում է, այլ նաև ազդակ՝ դեպի երկարաժամկետ զարգացման և ինքնաարտահայտման։
Փառատոնի հիմնական նպատակներն են. վերակենդանացնել Հագվի գյուղի մշակութային և հասարակական միջավայրը, Լոռու մարզը ներկայացնել որպես տուրիստական գրավիչ և զարգացող ուղղություն և այլն: