Թուրքիայում երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 1200 հետցնցում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեյսմոլոգները գրանցել են ավելի քան 1200 հետցնցում Թուրքիայի Բալըքեսիր նահանգում տեղի ունեցած երկրաշարժից հետո, հաղորդում է Աղետների կառավարման վարչությունը:
Մեկ մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորվել կիրակի օրը Սինդիրգի քաղաքի մոտակայքում տեղի ունեցած 6.1 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով, ավելի վաղ հայտարարել էր Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։ Ցնցումները զգացվել են մի քանի հարևան նահանգներում, այդ թվում՝ Ստամբուլում։
«Չորեքշաբթի, ժամը 09:30-ի դրությամբ, Սինդիրգիում տեղի ունեցած երկրաշարժից հետո տեղի է ունեցել 1235 հետցնցում։ Դրանցից 19-ը ունեցել են 4 մագնիտուդից մեծ ուժգնություն», – հաղորդել է գերատեսչությունը մամուլի հաղորդագրության մեջ