Նաինգոլանը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»
ՍՊՈՐՏ«Ռոման» ստիպված կլինի իր կիսապաշտպան Ռաջա Նաինգոլանին վաճառել «Մանչեսթեր Յունայթեդին», եթե իր մյուս կիսապաշտպանի՝ Մոհամեդ Սալահի տրանսֆերը «Լիվերպուլ» չկայանա:
Նշվում է, որ ֆինանսական ֆեյր-փլեյը պահպանելու համար հռոմեացիներին անհրաժեշտ է մինչև հունիսի 30-ը վաստակել 30 միլիոն եվրո:
«Լիվերպուլը» պատրաստ է Սալահի համար վճարել առավելագույնը 32 միլիոն եվրո՝ գումարած պարգևավճարները, մինչդեռ «Ռոման» պահանջում է 40 միլիոն:
Եթե գործարքը չկայանա, ապա իտալական ակումբը կարող է Նաինգոլանին 40 մլն եվրոյով վաճառել «Մանչեսթեր Յունայթեդին»:
29-ամյա բելգիացին դեմ չէ դրան, սակայն պատրաստ է մնալ «Ռոմայում», եթե թիմը բարձրացնի իր աշխատավարձը մեկ միլիոնով՝ մինչև տարեկան 4,8 մլն եվրո: